


Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում, մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:
"Մեկ տարի առաջ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար խիստ պահանջված են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը ՝ որպես հրադադարի ռեժիմի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր ", - ըստ "լենտա.ռու"-ի՝ հայտարարել է Պոուտինը: Նա հավելել է, որ աճում է նաեւ ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման գործում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները գրոհել են սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը կիրառել է հրետանի, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ-ի, հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ ունի: Հայկական կողմն էլ կորուստներ ունի։ ՀՀ ՊՆ- տեղեկացրել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ կրակը դադարեցվել է, իրավիճակը համեմատաբար կայունացել է: ՀՀ ՊՆ-ը հրապարակել է զոհված մեկ հայ զինծառայողի անունը և հաղորդ հակառակորդի կողմից 13 հայ զինծառայողի գերեվարման մասին: Նշվում է, որ կորսվել է կապը եւս 24 զինվորականների հետ ։ Հաղորդվում է նաև հայկական կողմից երկու մարտական դիրքերի կորստի մասին։
Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ըստ ՀՀ ՊՆ-ի, անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններում: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը ճնշվել է։



