Arminfo.info


 Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2021 15:34
Ալինա Հովհաննիսյան

Առաքել Ջեյրանյան. Բոդիբիլդինգը՝ անհետադարձ ճանապարհ

Առաքել Ջեյրանյան. Բոդիբիլդինգը՝ անհետադարձ ճանապարհ

Արմինֆո. Վերջին տարիներին Հայաստանում քաղաքի փողոցներում կարելի է տեսնել ավելի ու ավելի շատ սպորտային երիտասարդների, որոնց կյանքում սպորտը սկսել է զբաղեցնել ոչ վերջին տեղը։

Մարզասրահները լեփլեցուն են այն մարդկանով, ովքեր ցանկանում են վարել առողջ ապրելակերպ, ինչն այսօր որոշակի իմաստով միտում է դարձել մեր երկրում: Ընդ որում, պրոֆեսիոնալ մակարդակով Հայաստանում առավել ժողովրդականություն են վայելում ֆուտբոլը, բռնցքամարտը, հունահռոմեական ըմբշամարտը, ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, սպորտային մարմնամարզությունը, ծանր ատլետիկան: Մեր ժամանակի հերոսներն են Արթուր Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Մաքսիմ Մանուկյանը, Ֆերդինանդ Կարապետյանը և այլոք, որոնց անունները բոլորի ականջին են։ Նրանց հետևում միջազգային մրցումներում հենց այդ մարզաձևերի գծով ձեռք բերված հաղթանակներն են, որոնք հայ հասարակության շրջանում արդեն նույնացվում են նրանց անունների հետ։

 

Բայց քչերը գիտեն, որ Հայաստանը միջազգային մակարդակի նվաճումներ ունի նաև բոդիբիլդինգի գծով։ Լայն հանրության համար Առաքել Ջեյրանյանի անունը դեռ շատ հայտնի չէ։ Սակայն, երիտասարդ մարզիկն արդեն երկու անգամ Հայաստան է բերել լողափնյա բոդիբիլդինգի Եվրոպայի առաջնության մրցանակային տեղեր (Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի կողմից 2012թ. սահմանված բոդիբիլդինգի և ֆիթնեսի կատեգորիա, որում չեն ձգտում ավելացնել մկանային ծավալները, սակայն ունեն գեղագիտորեն գեղեցիկ զարգացած մարմին' ռելիեֆային չափավոր մկանունք: Ի տարբերություն դասական բոդիբիլդինգի, լողափնյա բոդիբիլդերները հանդես են գալիս շորտերով, այլ ոչ թե լողազգեստներով – խմբ.): Համեստ, բայց սեփական ուժերի վրա վստահ, աշխատասեր և, ինչպես պահանջում է այդ մարզաձևը, խիստ կարգապահ, իր և մյուսների հանդեպ պահանջկոտ Առաքելն ապրում է մեզ հետ նույն քաղաքում։ Multi Wellness մարզական կենտրոնում նա մարզում է երիտասարդ տղաների, տղամարդկանց, կանանց,  օրինակ ծառայելով նրանց համար, թե ինչպես կարելի է համառ աշխատանքով և նպատակասլացությամբ հասնել բարձր արդյունքների, իսկ գլխավորը՝  չբավարարվել ձեռք բերածով։

 

Զրուցելով Առաքելի հետ՝ տեղեկացանք, որ Հայաստանում այսօր այդքան էլ շատ տղամարդիկ չեն կանգնում բոդիբիլդերի ճանապարհին։ "Բոդիբիլդինգը բոլորի համար չէ", - անմիջապես պարզաբանում է Առաքելը։ Եվ խնդիրն այստեղ ոչ միայն բուն սպորտի ծախսատարությունն է, այլ երկաթյա կամքը, երկաթյա կարգապահությունը եւ հանուն մեծ նպատակի, երբեմն, անտանելի զոհողությունների գնալու պատրաստակամությունը:

 

Հետաքրքիր է, որ բոդիբիլդինգին առնչվող այս ողջ պատմությունը Ջեյրանյանի համար սկսվել է դեռ պատանեկության տարիներին։ Այն ժամանակ փոքր տղայի համար կուռք եւ նմանակության օրինակ էր դարձել ոչ թե աշխարհի գլխավոր բոդիբիլդերը՝ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը, այլ՝ զարմիկը, որը 90-ական թվականներին լրջորեն զբաղվում էր բոդիբիլդինգով։ "Այն ժամանակ ես նրան բարի նախանձով էի նայում, քանի որ 16 տարեկանում կշռում էի ընդամենը 38 կգ: Եվ մշտապես ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչպես կարելի է այդ ամենին հասնել",- ժպիտով հիշում է Ջեյրանյանը։ Այդ տարիքից նա մոլեռանդորեն սկսել է զբաղվել ֆիթնեսով, պարզապես, մկանային զանգված ձեռք բերելու համար: Բայց դա աստիճանաբար դարձել է նրա կյանքի մի մասը: "Մտա դահլիճ՝ 37 կգ քաշով, դուրս եկա՝ 58 կգ քաշով եւ գնացի զինվորական ծառայության", - պատմում է մարզիկը:

 

Բանակից վերադառնալուն պես Առաքելը տեղավորվել է աշխատանքի և, ստիպված, թողել է մարզումները, որոնց համար, պարզապես, ժամանակ չի եղել։ Բայց ուր էլ որ տանեին կյանքի քառուղիները, արդեն այն ժամանակ երիտասարդը քաջ գիտակցում էր, որ պետք է շարունակի աշխատել իր վրա։ 2013 թվականին վերսկսելով մարզումային գործընթացը՝ 2015 թվին նա արդեն առաջին անգամ մասնակցել է պրֆեսիոնալ մրցումների՝ նվաճելով Հայաստանի լողափնյա բոդիբիլդինգի չեմպիոնի տիտղոսը:

 

 

Առաքել, կպատմե՞ք ձեր առաջին մրցության մասին: Որքանո՞վ էր դա Ձեզ համար հուզիչ, արդյո՞ք վախենում էիք, արդյո՞ք գիտակցում էիք իրադարձության ողջ լրջությունը։

 

Իրականում, եթե ճիշտն ասենք, այն պահին ես ոչնչից չէի վախենում: Դա Հայաստանում լողափնյա բոդիբիլդինգի առաջին մրցությունն էր։ Բանն այն է, որ երբ ես բեմ եմ դուրս գալիս, հուզմունքը, վախերը հեռանում են ։ Որքան էլ դա անհամեստ հնչի, բայց բեմում ես ինձ արքա եմ զգում։ Եվ այդ հաղթանակից հետո ամեն անգամ ես ավելի մեծ ոգևորությամբ էի վերաբերվում հաջորդ մրցումներին։ Սեփական անձիս նկատմամբ պահանջները, համապատասխանաբար, աճում էին։ Բայց երբեք մտքովս չէր անցնում, որ կարող եմ հասնել նման մակարդակի։ Իսկ եվրոպական առաջնություններում հաղթանակներն ինձ ներշնչեցին այն վստահությունը, որ կարող եմ ավելի շատ բանի հասնել։ Երբ ունես նպատակ, կամքի ուժ՝ այլևս ոչինչ չի կարող կանգնեցնել։

Այսինքն, ի սկզբանե Դուք ձեր առջեւ նպատակ չե՞ք դրել տիտղոսներ նվաճելը, չեմպիոն դառնալ:

 

Երբեք: Ես սպորտով զբաղվել եմ սիրողական մակարդակով,պարզապես,  որպեսզի ինձ կարգի բերեմ։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ սա արդեն իմ ճանապարհն է, որով ես պետք է ընթանամ իմ ողջ կյանքում: Ես երախտապարտ եմ բոդիբիլդինգին, մասնավորապես, այն բանի համար, որ կտրուկ փոխվել է իմ կյանքի որակը։ Ես դարձել եմ ավելի ինքնավստահ: Եթե նախկինում մտածում էի, որ մարդկանց մոտ, ինձ նայելիս, կարող են խղճահարություն արթնանալ, հիմա ինձ նայում են որոշ նախանձով։  Շատերը ցանկանում են նմանվել ինձ, խորհուրդներ են խնդրում։ Ես հայտնի դեմք եմ դարձել Հայաստանի մարզական աշխարհում։ Բայց երբ սկսում էի, չէի պատկերացնում, թե ինչպես կփոխվի իմ կյանքը, ինչ զոհողությունների եմ ստիպված լինելու գնալ։ Սակայն այսօր ես դրա համար միայն ուրախ եմ։

 

Բայց, որքան ինձ հայտնի է, մարմնի այս ողջ գեղեցկության, ռելիեֆայնության հետեւում կարող են թաքնված լինել նաեւ լուրջ առողջական խնդիրներ, նյարդային համակարգի խանգարումներ:

 

Նման բան կարող է տեղի ունենալ, եթե չհետևենք այս մարզաձևում պահանջվող կարգապահությանը,  մարզումների, սննդի, հանգստի, քնի ռեժիմին: Հատկապես՝ լուրջ մրցումների նախապատրաստման փուլում։ Սնունդը հաշվվում է գրամներով, կալորիաներով, կարգադրագրերը չի կարելի խախտել: Դա շատ բարդ ժամանակահատված է, քանի որ օրգանիզմից աստիճանաբար դուրս են գալիս ածխաջրերը, և ուղեղը սկսում է այլ կերպ աշխատել։ Դա, նախեւառաջ, սթրես է օրգանիզմի համար, որին ոչ բոլորը կարող են դիմանալ:

 

Եվ ինչպե՞ս պահպանել առողջության պահպանման և նման բարձունքների հասնելու այդ հաշվեկշիռը։

 

Այստեղ բանալին է սերն է՝ ինքդ քո հանդեպ: Բավարար չէ, պարզապես, գալ դահլիճ, վերցնել ծանրաձողը, մի քանի մոտեցում անել և մտածել, որ դրանով դու ավարտել ես քո աշխատանքը։ Ընտրելով բոդիբիլդինգը՝ դու պետք է հետեւես քո առողջությունը, կանոնավոր զննումներ անցնես, անալիզներ հանձնես, հետեւես սրտիդ, լյարդիդ, հոդերիդ: Նման ծանրաբեռնվածությունը պահանջում է մանրակրկիտ հոգատարություն առողջական վիճակի նկատմամբ:

 

Ջեյրանյանի ողջ օրն անցնում է մարզասրահում։ Այսօր նրա պատասխանատվության տակ են ինչպես խմբային, այնպես էլ անհատական մարզումները Multi Wellness մարզակենտրոնում: Հայաստանի գլխավոր բոդիբիլդերն ուսերի ետևում ունի մարզչական աշխատանքի 9-ամյա փորձ, ինչը Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի (IFBB) կողմից նշվել է անհատական մարզչի հավաստագրով: Իսկ իր սաներին նա ներկայացնում է նույնքան խիստ պահանջներ, ինչպես՝ ինքն իրեն։ "Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի, մտնելով դահլիճ, նայելով ինձ, հաճախորդը հավատա ինձ։ Ես չեմ կարող նրանից պահանջել այն, ինչ ինքս չեմ կատարում", - ասում է մարզիկը։

 

Նման փիլիսոփայությունը, աշխատասիրությունն ու պահանջկոտությունն, առաջին հերթին, սեփական անձի նկատմամբ՝ բերեցին ակնկալվող պտուղները։ Առաքել Ջեյրանյանն այսօր լողափնյա բոդիբիլդինգի Եվրոպայի առաջնության (2018թ.) WBPF (Բոդիբիլդինգի և սպորտային մարմնակազմության համաշխարհային ֆեդերացիա) Եվրոպայի չեմպիոն է, WBPF (2018թ.) միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, Սև ծովի գավաթի արծաթե և բրոնզե մեդալակիր (2016թ. և 2017թ.), Հայաստանի եռակի չեմպիոն (2015թ. և 2018թ.         ՝ երկու անգամ): Բայց մարզիկի համար սա ճանապարհի սկիզբն է միայն։

 

Հարկ է նշել, որ արդեն կես տարի մարզիկը պատրաստվում է բոդիբիլդինգի "American Shark" 1-ին բաց առաջնությանը, որը կազմակերպել է  Բոդիբիլդինգի և ֆիթնեսի ամերիկյան ֆեդերացիան: Հայաստանում առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 11-13-ը: Մրցությանը կմասնակցեն տարբեր երկրների մոտ 100 բոդիբիլդերներ: Սակայն ինքը՝ Առաքելը, պարտության մասին միտք անգամ թույլ չի տալիս։ Ընդհանուր առմամբ, մրցումների բոլոր տարիներին Ջեյրանյանը 0 պարտություն է կրել։ Իսկ այս մրցաշարում հաղթանակը նրա համար ճանապարհ կբացի դեպի Եվրոպա։ Սակայն մարզիկի ամենամեծ նպատակը միջազգային մրցաշարն է ԱՄՆ-ում։ "Բոդիբիլդինգի մշակույթը բավականին վաղուց զարգացած է Նահանգներում։ Եվ մրցակցությունը բավականին բարձր է։ Հենց այդ պատճառով ես ուզում եմ ուժերս փորձել այնտեղ", - պատմել է մարզիկը։

 

Մինչդեռ, Հայաստանում բոդիբիլդինգը սիրողական մարզաձև է։ Ընդհանուր առմամբ, երկրում կա մոտ 30 մարզիկ, ովքեր ոտք են դրել այս մարզարվեստի պրոֆեսիոնալ ուղի: Հայաստանում բոդիբիլդինգի խթանման համար, ըստ Ջեյրանյանի, անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, քանի որ բուն ուղղությունը բավականին շատ ծախսեր է պահանջում: Մասնավորապես, այդ առնչությամբ նա ընդգծել է, որ մեր երկրում սպորտում դժվար է հովանավորներ գտնել։

 

Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված։ Սպորտն այնքա՞ն էլ կարեւոր չէ մեր հասարակայնության համար:

 

Կարևոր է, բայց չկա պատշաճ ուշադրություն։ Հավատացեք, մենք ունենք շատ լավ տղաներ, որոնք կարող են լուրջ արդյունքների հասնել միջազգային ասպարեզում։ Բայց չկա մեկը, ով ստանձնի  բարերարի դեր։ Դա, հիմնականում, պայմանավորված է նրանց ակնկալիքներով։ Ես էլ եմ բախվել նման վերաբերմունքի, երբ դիմել եմ օգնության համար: Ի պատասխան՝ ինձ հարցրել են. «Իսկ ի՞նչ կստանանք մենք՝ արդյունքում»: Եվ դա ամենևին էլ դատապարտելի չէ։ Մարդը պետք է իմանա, թե ուր է ներդնում իր միջոցները, բուն "նախագիծը " պետք է լինի շահավետ։ Բայց, մյուս կողմից, տաղանդավոր մարզիկները, որոնց այսօր օգնություն կցուցաբերեն, վաղն անպայման կգտնեն շնորհակալություն հայտնելու միջոց։

 

Իսկ ի՞նչ է պահանջվում հենց մարզիկից:

 

Առանց վարանելու գնալ դեպի իր նպատակը, ամեն ինչ դնել կոնին: Երբ դու կտրվում ես քո սովորական իրականությունից և դառնում ես քո նպատակի մաս, ապա հետադարձ ճանապարհ չկա։ "Գլուխդ պատռիր"՝ բայց երկնքից աստղեր վեր բեր։

 

Շնորհակալություն զրույցի համար եւ հաջողության առաջիկա մրցումներում

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Հայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանըՀայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը
Արուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածուԱրուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու
Հայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծՀայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծ
Անկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունովԱնկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունով
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել ենՀայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել են
Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքինՓաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքին
Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
Վարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածություններըՎարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածությունները
Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնիցԱշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
Փաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համարՓաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBankՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Հայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնումՀայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգումՀայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգում
Հայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելուՀայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելու
ՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասինՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասին
GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըGTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը
Ազատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնինԱզատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնին
Հայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերՀայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր
Նարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համարՆարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերը
Հայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզըՀայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզը
Հայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրելՀայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրել
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատըԱլեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատը
Երևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԵրևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարումՈւրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարում
Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում 
Հայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներիցՀայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներից
Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար 
Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների "պատիվն արատավորող" հրապարակում տարածելու վերաբերյալ գործով
"Միասնության թևեր". Ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի կայացումից հետո Հայաստանը թևակոխելու է աննախադեպ լարված ներքաղաքական փուլ
Փաշինյան. Հայաստանը հույս է հայտնում, որ առևտրի դիվերսիֆիկացմանն ու հայկական արտադրանքի արտահանմանն աջակցության ԵՄ քաղաքականությունը հետեւողականորեն կշարունակվիՓաշինյան. Հայաստանը հույս է հայտնում, որ առևտրի դիվերսիֆիկացմանն ու հայկական արտադրանքի արտահանմանն աջակցության ԵՄ քաղաքականությունը հետեւողականորեն կշարունակվի
Հայաստանում դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն կստեղծվիՀայաստանում դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն կստեղծվի
Վերահաս շոգի պայմաններում Վերահաս շոգի պայմաններում "Վեոլիա Ջուր"-ը հուլիսի 1-ից անցել է երեւանցիների ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմի
Պապիկյանն Արմեն Գյոզալյանին նշանակել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի տեղակալՊապիկյանն Արմեն Գյոզալյանին նշանակել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի տեղակալ
Ուրսուլա ֆոն դեր Լյայենն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՈւրսուլա ֆոն դեր Լյայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով