


Արմինֆո. Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, ով մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Այդ մասին հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին», - գրել է մարդու իրավունքների պաշտպանը։


