

10.jpg)
Իրավիճակը Գյումրիում, ուր հունվարի 12-ին սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, րոպե առ րոպե թեժանում է: Ներկայումս քաղաքի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել`պահանջելով Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ Պերմյակովը կասկածվում է 6 մարդու սպանության մեջ, և նախօրեին հարցաքննության ժամանակ խոստովանել է հանցանքը: Ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ՌԴ գլխավոր հյուպատոսարան, այնուհետև` Շիրակի մարզի դատախազության շենքը: Այստեղից ցուցարարները շարժվում են դեպի ռուսական ռազմաբազա`չնայած իրավակարգի ուժերի խոչընդոտներին: Նշենք նաև, որ մասնակիցների թիվն ավելանում է:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Նույն օրն ուշ երեկոյան հայ-թուրքական սահմանի մերձակա Բայանդուր գյուղի մոտ ձերբակալվել է Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է գյումրեցի ընտանիքի սպանդն իրագործելու համար: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Հայկական կողմը խոստանում է հետևողական լինել, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:



