


Արմինֆո. Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 803 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 51 մարդու մոտ (թեստ հանձնածների 1,8% - ը), ապաքինվածների թիվը կազմել է 266, մահվան դեպքերը՝ 8:
Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 4 054 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 924 553 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 421 592 դեպք (թեստ հանձնած քաղաքացիների 14,4% - ը), ընդ որում, ապաքինվել է 407 348 մարդ (96,6%), մահացել է՝ 8 560 (2%):



