


Արմինֆո.Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 1 432 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է ընդամենը 17 մարդու մոտ (թեստ հանձնածների 1,2% - ը), ապաքինվել է 166 հիվանդ, մահացել է՝ 4-ը:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3 246 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 936 474 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 021 դեպք (թեստ հանձնած քաղաքացիների 14,3% - ը), ընդ որում, ապաքինվել է 408 562 մարդ (96,8%), մահվան դեպքերի թիվը կազմել է 8 576 (2%):



