


Արմինֆո.Ժամը 13: 00-ին Երևանում սկսվել է փողոցների և ճանապարհների զանգվածային արգելափակումը, որը կազմակերպել է ՀՀԿ-ը: ՀՀԿ հաղորդագրության համաձայն, Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիաների ավելի քան 10 մասնակիցների։
Ավելի վաղ ՀՀԿ երիտասարդական թեւը ապրիլի 27-ին ակցիա էր կազմակերպել խորհրդարանի շենքի դիմաց՝ "STOP Նիկոլ", " STOP դավաճանություն", "STOP ստորացում", "STOP ուրացում" պաստառներով:
Դրան զուգահեռ մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի բուհերում՝ կոչ անելով միանալ իշխանությունների դեմ պայքարին։ Ապրիլի 27-ին, ժամը 18:30-ին Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ ընդդիմությունը նախատեսում է սկսել դիմադրության շարժման թվով երրորդ իրազեկման ակցիան:



