Arminfo.info


 Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022 13:31
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. Թուրքիան միշտ երկխոսության կարիք կունենա այն Հայաստանի հետ, որը հետաքրքիր է Արեւմուտքի համար

Կանխատեսում. Թուրքիան միշտ երկխոսության կարիք կունենա այն Հայաստանի հետ, որը հետաքրքիր է Արեւմուտքի համար

Արմինֆո.Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների դոկտոր, կոնֆլիկտաբան Ամիրան Խեւցուրիանին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի շուրջ վերջին աշխարհաքաղաքական ազդակները՝ Ուկրաինայի պատերազմի համատեքստում, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Ներկայացնում է Հարավային Կովկասի ապագայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ ինտեգրացիոն նախագծերի սեփական տեսլականը:

 

- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ասելով՝ Ուկրաինայում կառավարող "ժողովրդի ծառա" կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ԱՄՆ եւ Եվրոպա կատարած այցի ժամանակ պահանջել է, որպեսզի Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն, դա պայմանավորելով այն հանգամանքով, որ Թբիլիսին չի ցանկանում միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Ձեր կարծիքով, որո՞նք են Վրաստանի կառավարության նման դիրքորոշման իրական պատճառները:

 

- Վրաստանի կառավարությունը եւ նրա վարչապետը բարդ իրավիճակում են. նրանք չեն կատարել վրաց ժողովրդի կամքը եւ չեն կարողացել հասնել ԵՄ անդամության կարգավիճակի երկրի համար: Նման իրավիճակում Ղարիբաշվիլին, իհարկե, ամեն կերպ փորձում է սեփական անհաջողության համար մասնակիորեն մեղադրել ուրիշներին։ Ես, իհարկե, չգիտեմ, թե արդյոք պարոն Արախամիան եվրոպացիներից պահանջել է Վրաստանին կարգավիճակ չտրամադրել։ Սակայն, նույնիսկ, եթե դա այդպես է, ես կասկածում եմ, որ դա այդքան վճռորոշ ազդեցություն կունենար եվրոպացիների և ամերիկացիների դիրքորոշման վրա։ Որքան ինձ հայտնի է, Արախամիան Վրաստանի իշխանություններին մեղադրում է ռուսական շահերը պաշտպանելու համար եւ պատժամիջոցներ է պահանջում երկրի առաջին դեմքերի, այդ թվում ՝ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ չնայած բազմաթիվ խոստումներին, Պարոն Արախամիան մինչ օրս իր մեղադրանքների հաստատման համար որեւէ ապացույց չի ներկայացրել:

 

- Հուլիսի 3-ին Թբիլիսիում ի պաշտպանություն ԵՄ-ին Վրաստանի անմակացության "Տուն՝ դեպի Եվրոպա" կարգախոսով զանգվածային հանրահավաքի մասնակիցները պահանջել են Ղարիբաշվիլիի կառավարության հրաժարականը, պատճառաբանելով, որ այն տապալել է Եվրահանձնաժողովի առաջադրած 12 կետերը, եւ այդ պատճառով Վրաստանը չի ստացել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Վրաստանի կառավարությունը չի կարող, թե՞, այնուամենայնիվ, չի ցանկանում կատարել այդ պայմանները։ Եվ որո՞նք են պատճառները։

 

- Ես չեմ ուզում ընկնել կոնսպիրոլոգիայի կամ դավադրության տեսության մեջ։ Դրա համար չեմ կարող պնդել այն, ինչում վստահ չեմ։ Սակայն, իրականությունը մեզ թելադրում է ճիշտ եզրակացություններ անել, եթե մենք անպայման ուզում ենք ապագայում գնալ ճիշտ ճանապարհով։ Փաստն այն է, որ Վրաստանը չի ստացել ցանկալի կարգավիճակ, ինչի համար կա նրա բնակչության բացարձակ մեծամասնության կամքը ։ Համապատասխանաբար, այդ պատմական գործընթացի ձախողման համար պատասխանատվությունն ընկնում է Վրաստանի իշխանությունների վրա, ինչն իրավաչափ է դարձնում կառավարության և նրա ղեկավարի հրաժարականի պահանջը։

 

- Որո՞նք են Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի սկզբունքային փոփոխությունները՝ ՌԴ-ի Ուկրաինա ներխուժման մեկնարկից հետո: Որո՞նք են այսօր մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի հիմնական շահերը:

 

- Ես կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը Արևմուտքում, հատկապես, եվրոպական մայրցամաքում, լիովին գիտակցված չէր նախկինում և գիտակցված չէ այսօր։ Ինչ չես ասի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին, որոնք միշտ շատ լավ գիտեին մեր "գինը" և այդ պատճառով ջանք չեն խնայել տարածաշրջան ոտք դնելու և այստեղ հաստատվելու համար։ Հարավային Կովկասի փոքր աշխարհագրական չափերը հավասարակշռվում են նրա կարևոր աշխարհաքաղաքական դիրքով, որը մեր տարածաշրջանին տալիս է Արևելքը Արևմուտքի հետ կապող առանցքային միջանցքի գործառույթ։ Ես լիահույս եմ, որ այդ եզակի գործառույթը, ի վերջո, նրանց կողմից լիովին կվերաիմաստավորվի, ինչը կապահովի ոչ միայն Վրաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի ինտեգրումը Արեւմուտքի հետ: Ավելի կոնկրետ՝ Եվրամիության հետ։ Կարծում եմ, որ Ուկրաինայում Ռուսաստանի սպասվող պարտությունից հետո եվրոպական ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացներն առավելագույնս կարագանան։

 

- Հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը առաջինն էր, որի ընթացքում կողմերը որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցին։ Հատուկ ներկայացուցիչները քննարկել են նաեւ այլ հնարավոր որոշակի քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, կրկին ընդգծել են առանց նախապայմանների կարգավորման գործընթացը շարունակելու պայմանավորվածությունը: Արդյո՞ք ակնկալում եք այս ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հաջող ավարտ:

 

- Ես բազմիցս հայտարարել եմ և մեկ անգամ ևս կրկնում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար կենսական կարևորություն է: Վերջապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը նույնպես կախված է այդ հարաբերությունների կարգավորումից։ Իհարկե, գործընթացը կլինի բարդ ու տեւական, բայց, միանշանակ, արդյունավետ կլինի։ Ասեմ ձեզ գլխավոր աքսիոման. Անկարան ոչ մի դեպքում չի նստի Երեւանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, եթե դա նրան անհրաժեշտ չլինի։ Եվ որքան ավելի ժողովրդավար լինի հայկական պետությունը, այնքան ավելի քիչ նա կախված կլինի Ռուսաստանից, և այնքան ավելի հետաքրքիր կլինի Արևմուտքի համար։ Իսկ Թուրքիան միշտ կառուցողական երկխոսության կարիք կունենա այնպիսի Հայաստանի հետ, որը հետաքրքիր է Արևմուտքի համար։

 

- Հարավային Կովկասում կայունության եւ հանգստության կարեւորության համատեքստում Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Վրաստանի պատրաստակամությունն է հայտնել կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Նրա խոսքով ՝ Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում Թբիլիսիում՝ խաղաղ երկխոսությանն աջակցելու նպատակով: Առաջին հայացքից, այս հակամարտությունում միջնորդի դերը Վրաստանի համար բնական է եւ վաղուց է առաջացել։ Բայց, մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Որո՞նք են, Ձեր կարծիքով, պատճառները, եւ ինչպիսի՞ն է վրացական միջնորդության հեռանկարնը:


- Իհարկե, ես ամեն կերպ ողջունում եմ ցանկացած նման նախաձեռնություն։ Կարծում եմ ՝թե Երևանում, թե Բաքվում շատ լավ հասկանում են, որ եթե ինչ-որ մեկն անկեղծորեն շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության ավարտով, ապա դա, առաջին հերթին, Վրաստանն է։ Աշխարհում ոչ ոք այնպես ծանր չի տանում, և ոչ ոք այնքան չի տուժում այդ հակամարտությունից, որքան Վրաստանն ու վրաց ժողովուրդը։ Արդյունքում՝ հենց այդ դիմակայությունն էր այն գործընթացների գլխավոր կատալիզատորներից մեկը, որոնք նախորդ դարի 20-ական թվականներին զոհաբերեցին մեր երկրների ինքնիշխանությունը։ Վրաստանը եզակի է նաև նրանով, որ միակ երկիրն է, որտեղ ազգությամբ հայ և ադրբեջանցի քաղաքացիներն ապրում են կողք կողքի, և նրանց միջև օտարացում չկա։ Անձամբ՝ ես, դասավանդում եմ Թբիլիսիի համալսարանում, որտեղ իմ ուսանողները հայ եւ ադրբեջանցի երիտասարդներ են, եւ նրանց միջեւ ոչ մի լարվածություն չկա։ Ավելին, նրանք ընկերներ են, ես շատ անգամ տեսել եմ նրանց միասին սրճարաններում եւ ռեստորաններում, եւ շատ ուրախ եմ դրա համար: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու Վրաստանը չի կարողացել միջնորդ դառնալ այդ հակամարտությունում, ապա պատճառն, անշուշտ, անհրաժեշտ քաղաքական կշիռն ու ազդեցությունն է, որը մեր երկիրը, ցավոք,  դեռ չունի։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԱզգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Աշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարմանԱշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարման
Դավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակԴավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակ
«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար
Սևանա լճի ափին   քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։Սևանա լճի ափին քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։
 Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին
Օշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբՕշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունըՀայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունը
Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»
Հայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղըՀայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղը
Արդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է ՀայաստանումԱրդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է Հայաստանում
ԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձ
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմերՀայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմեր
Վահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՎահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներըՎաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները
Արմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններԱրմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններ
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում             Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում            
ՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցումՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում
Փաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքըՓաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքը
Սարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարըՍարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարը
Ի՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակըԻ՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակը
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս ԽանդանյանTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս Խանդանյան
Փորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվելՓորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվել
Վարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարարՎարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարար
Սարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ինՍարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Շարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի ԴաշնությանՇարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի Դաշնության
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբ
Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիներիՎրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիների
ՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարինՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին
Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունըՀայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունը
Ավստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացըԱվստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացը
Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապվածԱզգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապված
ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
Անդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համարԱնդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համար
Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԱմենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարությունԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարություն
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստումԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստում
Քաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումըՔաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համար
Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններովՀայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններով
Նոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններումՆոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններում
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներինՊոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց