Arminfo.info


 Շաբաթ, 20 Օգոստոսի 2022 04:42
Նաիրա Բադալյան

Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով. Փաշինյան 

Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով. Փաշինյան 

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը:

Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը  և այլք: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

 

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ բոլորիդ ողջունելու հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը: Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար: Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթյուններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Հարգելի՛ ներկաներ, Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք: Իհարկե, նախորդ տարիները, հետքովիդյան տարին բազան այդքան էլ մեծ չի եղել, բայց ամեն դեպքում, սա շատ տպավորիչ ցուցանիշ է, որը, կարծում եմ՝ համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է: Մեր ինտեսիվ հարաբերությունների ֆոնին, երբ վերադառնում ենք և նայում ենք թվերին և տեսնում ենք այսպիսի դրական տենդենցներ, դա իհարկե մեզ ոգևորում է, որ մեր ինտեսիվ հարաբերությունները փորձենք ավելի ինտենսիվ դարձնել :

Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով։ Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակցությանը։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։ Պետք է նշեմ, որ երկու երկրների միջև անհրաժեշտ է զարգացնել միջսահմանային համագործակցությունը, որը կանխարգելիչ գործողությունների իրականացման առումով նկատելիորեն նպաստավոր էր հատկապես համավարակային շրջանում։ Մեր երկու երկրների համար կարևոր է մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնումը: Պետք է շարունակենք ջանքեր գործադրել զբոսաշրջության ոլորտում՝ միաժամանակ Հայաստան և Վրաստան այցելուների համար համատեղ զբոսաշրջային փաթեթներ առաջարկելու միջոցով։ Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջմարզային և ապակենտրոնացված համագործակցությանը՝ պետք է նշեմ, որ այն ունի զարգացման բավականաչափ մեծ հնարավորություններ: Պետք է դիտարկել միջազգային կառույցների ներգրավումը անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերում: Ոչ պակաս կարևոր է շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և զբաղվածության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության զարգացումը: Անհրաժեշտ է առավել ակտիվացնել համատեղ միջոցառումների կազմակերպումը, իրականացնել փորձի փոխանակումներ։

Մեծարգո պարոն վարչապետ, Հարգելի՛ գործընկերներ, Վերոնշյալ բոլոր ուղղությունների կենսագործման համար, բնականաբար, անհրաժեշտ են միջգերատեսչական հանդիպումներ, ակտիվ փոխայցելություններ և միջանձնային սերտ կապեր: Իսկ այդ պայմանների ապահովման հարցում կարևոր է անխոչընդոտ և հեշտացված կարգով շփումների իրականացումը, ինչին էլ այսուհետ կնպաստի այս կառույցը, այս կամուրջը:
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված կողմերին, ֆինանսա¬վորող, նախագծող և շինարարական կազմակերպություններին՝ երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող այս ենթակառուցվածքը իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ գործադրված ջանքերը համապատասխան դրական լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցությանը և մեր երկկողմ եղբայրական կապերին։
Մեզ բոլորիս մաղթում եմ հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետությունների առաջընթացի և մեր երկու ժողովուրդների բարօրության։  Շնորհակալ եմ և շնորհավորում եմ»:

 

Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում նշել է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Հարգելի՛ հյուրեր, Մենք լավ գիտենք, որ մեր երկրների միջև բարեկամությունը չափվում է բազմաթիվ դարերով: Մեր հարաբերությունը ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ է, այլ նախապայման է ողջ տարածաշրջանի բարեկեցության, կայունության, անվտանգության և զարգացման համար:

Բարեկամության կամուջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում: Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով 160մ երկարության քառաշերտ կամուրջը տարածաշրջանում հազվագյուտ նախագիծ է: Նրա գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը կրկնապատկվում է սահմանին, բարելավվում է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի հզորացմանը:

 

Պարո՛ն վարչապետ, Թանկանգի՛ն հյուրեր, Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում, որպես արևելք-արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս: Ես ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում: Արդեն կառուցել ենք արևելք-արևմուտք մայրուղու կեսը, ընդամենը երկու տարում դրա բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի: Նման զանգվածային նախագծերի համատեքստում էլ ավելի հրատապ է դառնում անցման կետերի ժամանակակից չափորոշիչներով կամուրջի գործարկումը: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ երկու բարեկամ երկրների համատեղ և հաջող համագոծակցության համար շատ կարևոր էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությունը, շնորհակալություն բանկի ներկայացուցչին: Այս նախագծի համար տրամադրվել է ավելի քան 7 մլն եվո: Շնորհակալություն նաև անձամբ բանկի ղեկավարությանը, շնորհակալություն եմ հայտնում նաև շինարարական և վերահսկողական ընկերություններին, արհեստավարժ թիմերին, նախագծի հեղինակներին, ինժեներներին, շինարարներին, բոլորին, ովքեր այս կարևոր նախագծի իրականացմանը մասնակցել են: Ուզում եմ ասել, պարոն վարապետ, որ մեր երկրների միջև նոր բարեկամության կամուրջ ենք կառուցել, և դա պաշտոնապես տոնում ենք: Այս կամուրջը հզորացնում է մեզ, մեր երկրները, ողջ տարածաշրջանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն, մեր երկրներին՝ խաղաղություն, մեր ժողովուրդներին՝ բարեկեցություն և առաջընթաց»:

 

Բագրատաշեն անցման կետի կամրջի վերակառուցման ծրագրին իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Հյուսիսային սահմանի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 23-ին: 2014 թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը համատեղ իրականացնելու նպատակով: Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Կատարվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Տեղադրվել են կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները, կատարվել են ամրանավորման և բետոնացման, մակերեսի ասֆալտապատման աշխատանքներ։ Իրականացվել են լուսավորության և ջրահեռացման համակարգերի մոնտաժման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցները, ասֆալտապատվել են մայթերը և մոտեցնող ճանապարհները, ավարտվել են ճանապարհային նշանների և գծանշման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում անցակետում տեղադրվել է 6X10մ չափերով ՀՀ դրոշը՝ 30 մետր բարձրությամբ մետաղական սյան վրա։ Փաստացի կատարված է պայմանագրային աշխատանքների 100%-ը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու               «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
Հայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ովՀայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ով
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանըՎանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
Միացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցըՄիացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցը
Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքըՀայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում
ԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորվածԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորված
«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ