


Արմինֆո.ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
"Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունների էսկալացիան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված հաջողությունները չպետք է բաց թողնվեն։ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը նախկինի պես պատրաստ է օգնություն ցուցաբերել կայուն լուծման հասնելու համար", - նշվում է Twitter-ում նախագահության հաղորդագրության մեջ:



