


Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլզը ժամանել է Երևան: Այդ մասին հաղորդվում է
«Ֆեյսբուքում» Հայաստանում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ
Բարաք Օբաման 2014 թվականի հունիսին Ռիչարդ Միլզի թեկնածությունն առաջադրել էր
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: 2014 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ Սենատի
արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն էր տվել Միլզի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ մինչև Հայաստանում նշանակվելը Միլզն
զբաղեցրել է Լիբանանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի
պաշտոնը: Ավելի վաղ նա ԱՄՆ գործերի հավատարմատարն էր Մալթայում, ծառայել է նաև
Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: 90-ական թվականներին
Միլզն աշխատել է Պետդեպարտամենտի հետխորհրդային պետություններով զբաղվող բաժնում,
մասնագիտանալով, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի գծով: Այնուհետև նա
ուղարկվել է աշխատանքի Սանկտ Պետերբեւրգում ԱՄՆ հյուպատոսությունում:
Միլզը
դիվանագիտական կրթություն է ստաց ել Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում, նա ունի
նաև Թեքսասի համալսարանի իրավաբանի աստիճան և Ազգային պաշտպանության համալսարանի
միջազգային անվտանգության ոլորտի մագիստրոսի աստիճան: Նա տիրապետում է ֆրանսերենին
և ռուսերենին:


