
Հաշվի առնելով արտաքին սպառնալիքից Հայաստանը
պաշտպանելու Ռուսաստանի պարտավորությունները` Հայաստանի սահմանամերձ տարածքի
գնդակոծումները Մոսկվային բոլոր հիմքերը կտան միջամտելու հակամարտությանը: Առցանց
հարցազրույցում ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի
(Մոսկվա) Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը:
«Գործնականում, դա տեղի կունենա այն դեպքում, եթե Հայաստանի տարածքի գնդակոծումը վերաճի
սահմանային զինված դիմակայության: Կարծում եմ, որ Ադրբեջանում փորձում են
արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ուստի մարտական շփման
գոտում զինված դիմակայության սրումը միանգամայն հնաավոր է: Սակայն չեմ կարծում, որ
դա անմիջականկորեն կապված է ուկրաինական ճգնաժամի հետ: Իլհամ Ալիևին ավելի շատ
հետաքրքրում է նավթի գինը, ինչից ուղղակիորեն կախված է նրա ֆինանսական
բարեկեցությունը», - նշել է փորձագետը:
Նշելով Մոսկվայի և Բաքվի ռազմատեխնիկական
համագործակցության հակասականությունը` Եվսեևը ընդգծել է Ռուսաստանի կողմից
Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը լիովին դադարեցնելու
նախապատվությունը` ներառվալ Ռուսաստանի բուհերում ադրբեջանցի կուրսանտների
ուսուցումը:
Նա ընդսմին կարծում է, որ Հայաստանը դրանից ոչինչ չէր շահի,
իսկ Ռուսաստանը կկորցներ Բաքվի նկատմամբ ազդեցությունը ռազմական ոլորտում: «Իսկ
այժմ գոյություն ունի որոշ չափով կախվածություն ՌԴ-ից, որը, անհրաժեշտության
դեպքում, կարող է օգտագործվել, օրինակ, մատակարարված սպառազինության պահեստամասերի
մատակարարումերի դադարեցման ճանապարհով: Իսկ Բաքվին զսպելու այդպիսի
հնարավորությունը համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին», - համոզված է
Եվսեևը: «Այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ մի հեռանկար չկա: Ավելի
խելամիտ է համաձայնել ներկայիս ստատուս-քվոյի պահպանմանը: Ռուս-արևմտյան
հակասությունները բավականին քիչ են ազդում դրա վրա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի
ներսում միասնություն չկա: Անշուշտ, եթե ԵԱՀԿ կարողանա ապացուցել իր
հեղինակությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման ընթացքում, ապա դա կարող է
ազդել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վրա: Սակայն ԵԱՀԿ անկախ
կառույց չէ», - կարծում է նա:
Այս
պայմաններում Ռուսաստանը, Եվսեևի գնահատմամբ, Ադրբեջանի հետ աշխատանք է տանում
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուժային լուծումից նրան հետ պահելու ուղղությամբ և
կշարունակի այդ աշխատանքը: Եվ, ի տարբերություն ամերիկացիների, Մոսկվան մտադիր չէ
այստեղ փիարով զբաղվել: