


Արմինֆո. Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Գյումրին։
ԵՄ մամուլի ծառայության հաղորդման համաձայւն, դեսպանը հանդիպել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին՝ քննարկելու ԵՄ օժանդակությունը Շիրակի մարզին։
«ՀԸԳՀ առաջնահերթությունների շարքում են տարածքային զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը, ուստիև ԵՄ-ը՝ Շիրակի գործընկերների հետ ի շահ մարզի բնակիչների կշարունակի իրականացնել բազմազան հետաքրքիր ծրագրեր», - ասվում է հաղորդագրությունում։
Ի հավելումն նշվածի՝ ԵՄ դեսպանն այցի ընթացքում հանդիպել է ռազմագերիների հարազատներին՝ լիակատար ըմբռնումը հայտնելով նրանց ապրումներին և վիճակին։


