Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2022 12:42
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի խորհրդարանը քննարկում է հայտարարության նախագիծ՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության

Հայաստանի խորհրդարանը քննարկում է հայտարարության նախագիծ՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության

Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովն այսօր ՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստում քննարկում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության։ Նիստն անցկացվում է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ:

 

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի խոսքով, նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել Արցախում 44-օրյա պատերազմի մասին։ Այդ փաստաթղթում խեղաթյուրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության իմաստը, դրա առաջացման պատճառները ։ Պատգամավորի գնահատմամբ ՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության մեջ սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին, Հայաստանի հետ հարաբերությունների առումով Ադրբեջանի խորհրդարանում խոսակցությունը վերջնագրերի և շանտաժի ոգով է եղել, հանրապետությանը ներկայացվել են անընդունելի պահանջներ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրավական հիմնավորման հետ, օգտագործվել է նաև ռազմատենչ հռետորաբանություն: "Ադրբեջանի խորհրդարանն օգտագործել է այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է Արևելյան Զանգեզուրը, որը ենթադրում է նաև Արևմտյան Զանգեզուրի առկայություն ՝ միանշանակ առաջ քաշելով իր հավակնոտ նպատակները։ Նաև հերթական անգամ խոսվել է, այսպես կոչված, "միջանցքի" մասին, և խաղաղության պայմանագրի հիմքում դրվել է այն գաղափարը, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, այն ամբողջությամբ փակված է, իսկ Արցախը Ադրբեջանի տարածքի մի մասն է", - նշել է Թևանյանը։

 

Հայաստանի խորհրդարանի հայտարարության նախագծում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման եւ իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան՝ ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։1994թ․ մայիսի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքն Ադրբեջանը պարբերաբար խախտել է։ Ադրբեջանը, Թուրքիայի եւ վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվմամբ, 2020թ․ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջեւ հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը եւ այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ եւ բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ եւ գյուղեր։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարաքծներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը։ Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում եւ 2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատանքները, ինչպես նաեւ խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների դուրսբերմանը։ Ադրբեջանն իր մտադրություններով եւ քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021թ․ հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի եւ դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։ Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի 2022թ․ նոյեմբերի 8-ի ընդունված փաստաթղթով՝ Հայաստանի ազգային ժողովը հայտարարում է, որ Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաեւ շանտաժի եւ ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը։ Ադրբեջանական կողմը պատրավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ․ մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը։ Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերն ու պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինները,դադարեցնի էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչաացման, յուրացման քաղաքականությունը։ Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձեւ, բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որեւէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

 

Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով։ Մեզ համար անընդունելի է շանտաժների եւ ուլտիմատումների լեզուն։ Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարեւորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների։ Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախության հռչակագրի, ՀՀ սահմանադրության եւ օրենքների համաձայն, սատարելու է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը եւ Արցախի միջազգային ճանաչմանը։ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանըգնահատական տալ ադրբեջանական ագրեսիային եւ դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը; պատասխանատվության ենթարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար; նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Դիմում ենք միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում», - ասվում է ՀՀ ԱԺ հայտարարության նախագծում։

 

Այսօր ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել էր, որ նախորդ երեք օրերի ընթացքում "Հայաստան" խմբակցության անդամների հետ քննարկումներ են եղել հայտարարության նախագծի վերաբերյալ: Շատ կետերի շուրջ փոխհամաձայնություն է ձեռք բերվել, սակայն որոշ կետերի շուրջ կոնսենսուսի հասնել չի հաջողվել, ուստի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ձեռնպահ կմնա ընդդիմադիր խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստը քվեարկելիս:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ընդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքումԸնդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում
ԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանըԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանը
Վարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրումՎարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրում
Փաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելըՓաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը
Տիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողներըՏիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասըԱբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերայինԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերային
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդը ՀՀ վարչապետին առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել
ՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերըՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը
Հայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումըՀայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Վանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժելՎանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
ՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Հայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանըՀայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը
Սամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքիՍամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքի
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Զախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրություններըԶախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրությունները
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառովՄի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
Հայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձովՀայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձով
Վահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը ԼեհաստանումՎահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում
Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ովՍևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ով
Հայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպանՀայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպան
Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբԼևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբ
Հայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ովՀայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ով
Հայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ինՓաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին
Բաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներԲաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներ
Հայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումըՀայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումը
Հայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Տիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումըՏիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը
Քաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասինՔաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասին
Հայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացըՀայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացը
Լևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներինԼևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներին
Գերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը ՀայաստանԳերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը Հայաստան
Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարովԿենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերը
Երևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներինԵրևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներին
IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելըIODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելը
Հայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումըՀայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումը
Տիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ԲելգիայումՏիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Բելգիայում
Լեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանելԼեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում ԱդրբեջանըՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում Ադրբեջանը
ՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորություններըՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը
Նարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներինՆարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներին
ՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը
Հաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համարՀաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար
Նախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներովՆախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով
Հայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Պուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքումՊուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքում
ՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցովՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցով
Բագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակԲագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակ
Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծըԼրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը
Փաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովինՓաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովին
ԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանումԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանում
Հայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրըՀայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից