


Արմինֆո.Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, "Ֆրանսիա - Արցախ" բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել վճռականորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների գործողությունները:
"Խնդրում եմ միջազգային հանրությանը վճռականորեն դատապարտել ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակումը։ Պատժամիջոցների բացակայության դեպքում Ադրբեջանն այլևս որևէ սահմանափակում չունի",- գրել է Բուայեն Facebook-ի իր էջում։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10:30-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ կրկին "բնապահպանական պատճառներով": Հայկական թելեգրամյան ալիքներն, այսպես կոչված, բնապահպանների շրջանում արդեն նույնականացրել են ԱՀ հատուկ ծառայության աշխատակիցներին։ Ադրբեջանցիներն իրենց սանձարձակ են պահում, փորձում են սադրել ռուս խաղաղապահներին և վրան են տեղադրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա։ Ճանապարհը փակ է մնում մինչ օրս։ Այսպես կոչված՝ ադրբեջանցի բնապահպանները, որոնք լուսանկարում պատկերված են թուրք ծայրահեղ ազգայնականների՝ "Գորշ գայլերը" խորհրդանիշի ցուցադրությամբ, հայտարարել են, որ ճանապարհին կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրենց մոտ չի ժամանել խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովը:
Հավելենք, որ, այսպես կոչված, բնապահպանների կողմից առաջին սադրանքները սկսվել են դեկտեմբերի 3-ին ՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի փակմամբ ։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամական կողմը պարբերաբար տարատեսակ սադրանքներ է ձեռնարկել ինչպես ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ: Իսկ արդեն դեկտեմբերի 10 - ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մտնել ԼՂՀ-ում գործող երկու հանքավայր, սակայն ղարաբաղցիները թույլ չեն տվել թշնամիներին մտնել հանքեր։



