


Արմինֆո.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք առնչվում են, մասնավորապես, ադրբեջանահայկական սահմանին անվտանգության ապահովմանը:
Աղբյուրը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա կապակցությամբ: "Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ", - հաղորդում է Կրեմլը:



