

«Ժառանգություն»
կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւան վերադառնալուն պես հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը
տրամադրված Հովհաննիսյանի հայտարարությունում, որում հաղորդվում է, որ նա առայժմ
գտնվում է ծնողների մոտ` Լոս Անջելեսում:
«Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ: Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել եւ հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ», - հայտարարել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին
սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորհրդատվություններ է նախաձեռնել
քաղաքական ուժերի և հասարակական շրջանակների հետ:


