Arminfo.info


 Չորեքշաբթի, 22 Մարտի 2023 00:50

Թեհրանի "տրոյական ձին" Փաշինյանի համար

Թեհրանի "տրոյական ձին" Փաշինյանի համար

Արմինֆո. Ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը շահագրգռված չեն Հայաստանի վերածմամբ արևմտյան պլացդարմի։

Որոշ հայկական լրատվամիջոցներ գրեթե հիացմունքով են արձագանքել թուրքական ԶԼՄ-ների հաղորդումներին՝ թե Իրանը կարող է խոշոր զորախումբ տեղափոխել Արցախ։ Սակայն տարածաշրջանային իրավիճակի համալիր վերլուծությունը վկայում է.  նման մեկնաբանությունը նախատեսված է թուրքական լսարանի նախընտրության համար։ Իսկ, իրականում, Թեհրանի և Մոսկվայի գլխավոր ընդհանուր շահը Հայաստանի և Վրաստանի՝ Կովկասում "Արեւմուտքի պլացդարմի" վերածումը կանխելն է։

 

Մարտի 8-16-ը Թուրքիայի կառավարամետ Türkiye Gazetesi և Daily Sabah խոշոր պարբերականները հաղորդել են Իրանի կողմից Հայաստան կամ Արցախ 4000 հոգանոց զորակազմի նախապատրաստվող կամ արդեն կայացած ուղարկման մասին։ Իբր՝ այդ ուժերը կազմված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողներից, իրաքյան շիաների Al-Hashd ash-Sha՝bi իրանամետ ռազմականացված կազմակերպության և քրդական PKK-ի զինյալներից, ինչպես նաև իրաքյան եզդիներից և լիբանանահայերից։

 

Հայկական որոշ լրատվամիջոցներ տարածել են այդ տեղեկատվությունը՝ գրեթե ցնծալով անսպասելիորեն առաջացած այդպիսի պատկառելի զորքի առիթով, որն "անպայման" նկատելի դեր կխաղա Արցախի անխուսափելի ազատագրման գործում։

 

Ու, թեև, այդքան մեծաթիվ օտարերկրյա զորակազմի տեղափոխումը Հայաստան խիստ կասկածներ է հարուցում, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, "առանց կրակի ծուխ չի լինում"։ Առավել ևս, տարածաշրջանում մի շարք իրադարձություններ վկայում են Թեհրանի կողմից նման նախաձեռնության իրագործման հնարավորության մասին։

 

Մարտի 8-ին ամերիկյան Institute for the Study of War (ISW) "ուղեղային տրեստը"  և համաարաբական The New Arab լրատվական կայքը հաղորդել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Հալեպի շրջանում Al-Hashd ash-Sha`bi զինյալների զանգվածային վերատեղակայման մասին։ Իսկ մարտի 19-ին Middle East Monitor-ը տեղեկատվություն է հրապարակել իրանցիների կողմից Սիրիայի հյուսիս-արևելյան Հասակա նահանգում մարտիկների հավաքագրման գրասենյակի բացման մասին։ Չի բացառվում, որ այդ ուժերը կոչված են Սիրիայում տեղակայված ԻՀՊԿ զորախմբի առնվազն մի մասի դուրս բերմանը։

 

Դրան կարող է նպաստել Դամասկոսի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Մոսկվայի նախաձեռնությունը, որը տարեսկզբից ակտիվորեն առաջ է քաշվում՝ Թեհրանի աջակցությամբ: Մարտի 8-ին ամերիկյան Al-Monitor վերլուծական կայքը հղում էր կատարել Իրանի ԱԳ նախարարին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև տարաձայնությունների լուծման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին։ Նույն օրը տեղի էր ունեցել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, իսկ հաջորդ օրն Իրանի արտգործնախարարին ընդունել էր Սիրիայի նախագահը։

 

Այդ նախաձեռնության հաջողության դեպքում կչեզոքացվի Սիրիայում լարվածության հիմնական գործոններից մեկը։ Նման սցենարի դեպքում իրանցի զինվորականներին այդ երկրում կարող են փոխարինել իրանամետ խմբավորումների զինված կազմավորումները, ինչպես տեղի ունեցավ անցյալ տարի սիրիական Լաթաքիայից ՌԴ զորախմբի մի մասը դուրս բերելիս՝ Ուկրաինա տեղափոխելու համար։

 

Մարտի 10-ին հրապարակվել է Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ Չինաստանի եռակողմ հայտարարությունը Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: Եվ արդեն մարտի 13-ին IRNA լրատվական գործակալությունը հղում է կատարել Իրանի ԱԳ նախարարին՝ Եմենում "խաղաղության ապահովմանը նպաստող ցանկացած երկխոսությանն" աջակցության մասին։ Մարտի 16-ին ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է. "Իրանը համաձայնել է դադարեցնել զենքի գաղտնի մատակարարումները Եմենում իր հուսիտ դաշնակիցներին": Իսկ հաջորդ օրն իրանական Tasnim լրատվական գործակալությունը հղում է կատարել Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացին, որը հայտարարել է այդ երկրում բազմամյա պատերազմն ավարտելու նպատակով դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին:

 

Հարկ է նշել, որ առնվազն 2017 թվականից Իրանն աջակցել է հուսիտներին ոչ միայն սպառազինությունների մատակարարմամբ, այլև ԻՀՊԿ-ի, ինչպես նաև իրանամետ լիբանանյան "Հըզբոլլահ" կազմակերպության (մի շարք երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն) ռազմական մասնագետներով: Իսկ հիմա, Եմենի հակամարտության կարգավորման դեպքում, այդ ուժերը կարող են վերատեղակայվել Թեհրանի ռազմավարական շահերի այլ գոտիներից մեկում։

 

Հատկանշական է, որ բոլոր այդ հաղորդումները, որոնք վկայում են Եմենից և Սիրիայից ԻՀՊԿ զորակազմերի հավանական դուրս բերման մասին, հայտնվել են մարտի 8-16-ը՝ նույն ժամանակային միջակայքում, որում թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել Իրանի կողմից Հայաստան կամ Արցախ խոշոր զորակազմ տեղափոխելու հնարավորության մասին։ Ընդ որում, թուրքերը պնդել են, որ հենց Արցախն է այդ ծրագրի նպատակը։ Սակայն վերջին 2,5 ամիսների տարածաշրջանային իրադարձությունների համալիր վերլուծությունը ստիպում է կասկածել նման մեկնաբանության իսկությանը, որն ակնհայտորեն նախատեսված է թուրքական լսարանի համար։

 

Մարտի 15-ին Bloomberg-ն իրանասաուդյան նորմալացման առնչությամբ նշել է. "Դիվանագիտական ակտիվությունը, որին դեմ է ԱՄՆ-ը, Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնին դիմակայելու Մոսկվայի եւ Պեկինի ավելի լայն ջանքերի մի մասն է":

 

Իսկ արդեն հաջորդ օրն ամերիկյան Middle East Forum "ուղեղային տրեստը" ընդգծում էր. "Եթե Սիրիայում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է ռուս-իրանական ռազմավարական կապերի ամրապնդմանը, չնայած պարբերական մարտավարական տարաձայնություններին եւ համակարգմանն առնչվող խնդիրներին, ապա ... (հատուկ ռազմական գործողությունը — խմբ.) Ուկրաինայում այդ հարաբերությունները հասցրել է բոլորովին նոր մակարդակի։ < ... > Կրեմլը պատրաստ է իսլամական ռեժիմին առաջարկել, ըստ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի, ռազմական և տեխնիկական աջակցության աննախադեպ մակարդակ, որը նրանց հարաբերությունները վերածում է լիարժեք պաշտպանական գործընկերության":

 

Բայց Մոսկվան և Թեհրանն արդեն ավելի քան երկու տարի առաջ, փաստորեն, համակերպվել են Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման հետ։ Եվ, նույնիսկ, եթե նրանք հիմա փոխեին իրենց դիրքորոշումը, ապա անխուսափելիորեն պետք է ուղղակի առճակատման մեջ մտնեին Թուրքիայի հետ։ Ակնհայտ է, որ ոչ Թեհրանը, ոչ էլ, առավել եւս, Մոսկվան ՀՌԳ ֆոնի վրա շահագրգռված չեն դրանում: Փոխարենը՝ ակնհայտ է, որ Իրանն ու ՌԴ-ն բնավ մտադիր չեն համակերպվել սեփական սահմաններին Արևմուտքի ևս մեկ պլացդարմի առաջացման հետ, որն այս անգամ ընդգրկում է Հայաստանի և Վրաստանի տարածքները։

 

Իսկ, մինչդեռ, 2023 թվականի առաջին 2,5 ամիսներին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նկատելիորեն ակտիվացրել է դեպի Արևմուտք արտաքին քաղաքականության վերակողմնորոշմանն ուղղված ջանքերը։ Հունվարին Երևանը համաձայնեց անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ գործընկերության ինստիտուցիոնալացված ձևաչափին. տեղի ունեցավ "Հայաստան-ԵՄ երկխոսության" առաջին պրոֆիլային նիստը։ Հենց հունվարի 10-ին Փաշինյանը հայտարարեց. "Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չեն լինի, քանի որ Հայաստանը նպատակահարմար չի համարում նման միջոցառումների անցկացումը...": հունվարի 24-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց. "ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուցիոնալ շինարարությունն առաջ մղելու եւ բարեփոխումների մեր ծրագրին աջակցելու գործում": Փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց. "ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը ռազմավարական բնույթ է կրում":

 

Մարտի 2-ին, գտնվելով Գերմանիայում, Փաշինյանն ընդգծեց. "ԵՄ-ն մեր հիմնական գործընկերներից մեկն է մեր ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին": Մարտի 10-ին Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Իսկ մարտի 16-ին ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարեց. "Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն ի զորու չէ կատարել Արցախի անվտանգության ապահովման իր պարտավորությունները":

 

Նույն ժամանակահատվածում ՀՀ կառավարության անդամներն արտերկրում 13 հանդիպում են ունեցել ԵՄ տարբեր ինստիտուտների և պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ նրանք, իրենց հերթին, 8 անգամ այցելել են Հայաստան։ Բացի այդ, հունվարին Բրյուսելում բանակցություններ են ընթացել Միրզոյանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջեւ, իսկ Երևան է այցելել վերջինիս Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը։

 

Մարտի 6-9-ը Թբիլիսիում տեղի ունեցան զանգվածային ցույցեր և բախումներ արևմտամետ գծի կողմնակիցների եւ իրավապահ ուժերի միջեւ։ Վրաստանի վարչապետն Ուկրաինայի ղեկավարությանը հրապարակավ մեղադրել է այդ իրադարձությունների կազմակերպմանը մասնակցության համար՝ ՌԴ-ի դեմ "երկրորդ ճակատ" բացելու նպատակով։

 

Բնականաբար, ուկրաինական ՀՌԳ ֆոնին ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը բնավ շահագրգռված չեն Հայաստանի ու Վրաստանի վերածմամբ արևմտյան պլացդարմի։ Եվ եթե մինչ այժմ ռուսամետ ուժերին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պարբերաբար չէր հաջողվում տապալել Փաշինյանին, իսկ փետրվարին Կրեմլի դրածո Ռուբեն Վարդանյանը հեռացվեց Արցախի պետնախարարի պաշտոնից, ապա այժմ ՌԴ (և, համապատասխանաբար, Իրանի) դաշնակիցները Երևանում կարող են ունենալ հզոր ռազմական հենարան։ Առավել եւ՝ ԻՀՊԿ-ը և ՌԴ զորքերը 2015 թվականից սերտ օպերատիվ փոխգործակցություն են հաստատել Սիրիայում, իսկ այժմ՝ Ղրիմում։

 

Այնպես որ, դեպի Արևմուտք Փաշինյանի վերջնական վերակողմնորոշման կամ Վրաստանի գործող կառավարության տապալման դեպքում հայկական հողում տեղակայված իրանական և ռուսական զորախմբերը, հաստատապես, կկարողանան համատեղ շտկել իրավիճակը։

 

Սույն նյութը (տեղեկատվությունը) արտադրվել, տարածվել և (կամ) ուղարկվել է "ՌՍ-Բալտ" ԲԸ օտարերկրյա գործակալի կողմից կամ վերաբերում է "ՌՍ-Բալտ" ԲԸ օտարերկրյա գործակալի գործունեությանը: 18+

 

Մաքսիմ Սերգեեւ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Նարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցինՆարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցին
Բուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնըԲուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնը
ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնումՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար