Երեքշաբթի, 18 Ապրիլի 2023 12:57
Նաիրա Բադալյան

Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչաապետն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Զեկույցի տպագրված տարբերակը ձեր սեղաններին է, հրապարակված է համացանցում եւ առավելեւս այս պարագայում, կարծում եմ, մենք պետք է անդրադառնանք ոչ միայն 2022 թվականի արդյունքներին եւ խնդիրներին, այլեւ ապագայի այն նախագծին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին:


Բայց մինչ այդ ուզում եմ անդրադառնալ լավատեսությանը, որովհետեւ Ապագայի որեւէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի:

 

Եւ ուրեմն՝ առանցքային հարցը հետեւյալն է. փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, ոչ միայն նախագծելու, այլեւ այդ ապագան կառուցելու եւ իրագործելու համար: Իմ պատասխանը միանշանակ է եւ աներկբա. ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Հայաստանի Հանրապետությունում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու եւ այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո՛, կա, եւ ես վստահ եմ դրանում: Լրահոսը նման վստահություն, իհարկե, չի տալիս, հանրային քննարկումները նման վստահություն չեն տալիս, միջազգային իրադրությունը առավելեւս նման վստահություն չի հաղորդում:

 

Բայց հենց այսօր, հենց այս պահին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց: Շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց: Սա Հայաստանի Հանրապետության բնակարանային՝ երբեւէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում բնակելի ֆոնդի 12.2 տոկոսը: Երրորդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք այսպիսի ծավալներ չի ունեցել, եւ այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլեւ միջին խավը, որը Կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու եւ իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել: Ընդ որում, 2022 թվականի արդյունքներով բնակարանի ձեռքբերման դեպքում ֆիզիկական անձանց հիպոթեկային վարկի տոկոսների եկամտային հարկից վերադարձի ծրագրի շահառուների թիվը կազմել է 29 հազար 197 մարդ, այսինքն՝ 2022 թվականի արդյունքներով ահա այս թիվն ունենք, որը 2021 թվականի ցուցանիշը գերազանցել է 8277 անձով կամ 39,5 տոկոսով, իսկ 2018 թվականի ցուցանիշը` 25 հազար 176 անձով կամ 626 տոկոսով: Այս թվերի մասին ես շատ եմ մտածում՝ փորձելով հասկանալ ինչ են նշանակում այս թվերը:

 

Սահմանային անկայունության, Հայաստանի Հանրապետության անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում: Ինչո՞ւ են նրանք այսպես վարվում, ի՞նչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը: Իմ գնահատմամբ՝ դա նշանակում է եւ կարող է նշանակել միայն մեկ բան. մարդիկ հավատացել են Կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, եւ իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու եւ արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավելեւս՝ բնակարան կառուցել: Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության «Ապագա կա՛» կարգախոսին:

 

Հարգելի ներկաներ, Այս ամենը չեմ ասում որպես հաճելի փաստի արձանագրում, այլ ասում եմ եւս մեկ անգամ ընդգծելու մեր՝ նկատի ունեմ Կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում են Հայաստանի Հանրապետության ապագային: Պիտի ընդգծեմ նաեւ մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածով են վերաբերվում այդ ապագային: Եւ այդ պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի եւ կարող է ունենալ միայն մեկ արտահայտություն: Դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ մեր բոլոր չորս հարեւանների հետ: Ու քանի որ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ առավել խորացման խնդիր ունենք, խաղաղություն, ուրեմն, նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

 

Հարցերի հարցը, իհարկե, հետեւյալն է. իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի: Ընդ որում, այս հարցն ունի երկու երես. Առաջինը՝ քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանո՞վ Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը կլինեն խաղաղությանը միտված, եւ երկրորդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, այդ կոմպրոմիսները որքանո՞վ ընդունելի կլինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, եւ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը:

 

Բայց սա նույնպես մեր պատասխանատվությունն է, հարգելի գործընկերներ, եւ մենք պիտի մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք Հայաստանի քաղաքացիներին, եւ երբ նրանք դա հասկանան, նրանք դա նաեւ կընդունեն: Եւ եթե ուշադրություն դարձրել եք, ձեզ եւ մեզ հայտնի շատ ուժերի առանցքային նպատակն է այնպես անել, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ մեր զրույցի, մեր խոսակցության թելը, փակվենք մեր կաբինետներում, կառավարական շենքերում եւ կորցնենք էմոցիոնալ, վիզուալ եւ քաղաքական կապը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Կամ աղմուկի մեջ խոսակցությունը կորչի:

 

Մենք նման բան թույլ պիտի չտանք եւ երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան: Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում՝ մենք այստեղ չէինք լինի: Նրանք մեզ հասկանում են, որովհետեւ, ինչպես ասել եմ մեր մի քանի հավաքներում, մեր ամենամեծ թերությունը եւ ամենամեծ առավելությունն այն է, որ մենք ամենեւին էլ, այսպես ասած, «իշխող, կառավարող էլիտա» չենք. մենք Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից:

 

Այս իրավիճակի թերությունն այն է, որ բարոյական արգելքներն ու արգելակները մեզ թույլ չեն տալիս ժողովրդի թիկունքում գործարքների գնալ այլ էլիտաների հետ, ինչը մեր շուրջը մեծացնում է լարվածությունը: Առավելությունն այն է, որ մենք շարունակում ենք էմոցիոնալ, սոցիալ-հոգեբանական ամուր կապի մեջ լինել, պորտալարով կապված լինել մեր ժողովրդի հետ, ինչը հնարավորություն է տալիս լռելյայն հասկանալ շատ բաներ, որոնց բարձրաձայնումը կարող է բերել նույնիսկ միջազգային սկանդալների եւ աշխարհքաղաքական պրոբլեմների:

Եւ ուրեմն, վերադառնալով խաղաղության հնարավորությանը եւ նման հնարավորություն ստեղծելու խնդրին, պիտի արձանագրեմ հետեւյալը. խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել, եւ մենք որեւէ այլ երկրից որեւէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլեւ չենք ունենալու երբեւէ:

 

Եթե մենք այս միտքը չարձանագրենք, այն չդարձնենք մեր հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ, որովհետեւ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում ենք, որ այդ զարգացումն ու ուժն ուղղենք ուրիշների դեմ՝ մեր երկրի տարածքները ընդլայնելու համար: Ավելին, տվյալ պարագայում ոչ թե մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր առնվազն պետության գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր: Եւ այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու: Ոչ ոք չի օգնելու: Ու հիմա ես տեսության մասին չեմ խոսում, այլ իրականության, որը վերջին տարիներին անընդհատ կանգնում է մեր առաջ եւ այսօր էլ կանգնած է: Վերջին տարիներին այս իրադրության մեծ կամ փոքր մասշտաբների արտահայտումը տեսել ենք մի քանի անգամ:

Եւ ուրեմն, մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ եւ խաղաղ ապրելը՝ մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով: Իհարկե, սա հնարավոր է, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն նաեւ մյուսները: Բայց մենք կարող ենք դա առաջինը անել. այս է պատճառը, որ ես այս բարձր ամբիոնից բարձրաձայնում եմ այդ խնդիրը եւ արձանագրում այս մոտեցումը:

 

Ընդ որում, սա որեւէ կերպ չի նշանակում մոռանալ մեր պատմությունը, այլ նշանակում է փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը: Այս համատեքստում պիտի ընդգծեմ մի չափազանց կարեւոր նրբություն, ինչի մասին խոսվել է, խոսվում է տարբեր հարթակներում, բայց հիմնականում կիսաձայն: Մենք ինքնիշխան պետության պատմագրության դպրոց ստեղծելու հարցում մեծ հաջողություններ չունենք, եւ մեր պատմագիտական բովանդակության մի զգալի հատվածը սահմանափակված է խորհրդային պատմագիտության կաղապարում, որն ինչ-որ առումով համահունչ է Հայկական անկախ պետության չգոյությանը եւ անգամ հակոտնյա է ինքնիշխանության հայեցակարգին:

Խոսքը, քավ լիցի, ամենեւին էլ պատմական փաստերի սխալ լինելու մասին չէ, այլ փաստերին նայելու դիտանկյունների, դրանցից բխող եզրակացությունների եւ հետեւությունների մասին, այդ փաստերը որպես ապագայի կառուցման շինանյութ օգտագործելու ճարտարապետության ոճի եւ նախընտրությունների մասին: Եւ մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, թե մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել:

 

Օրինակ՝ հայրենասիրության մեր մոդելի խնդիրը: Այս թեմայով մի քանի անգամ խոսել եմ ե՛ւ հրապարակային, ե՛ւ աշխատանքային մակարդակում եւ ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել մի լրջագույն պրոբլեմ. Հայաստանի Հանրապետությունը եւ/կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր ավանդական մոդելի առաջնային օբյեկտ չի եղել երբեք, եւ սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաեւ այսօր: Իսկ պատճառը մեկն է. հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք ինքներս չենք, եւ ժամանակն է սա խոստովանել: Մենք առավելագույնը համահեղինակ ենք, իսկ առավել մեծ հավանականությամբ՝ սպառող: Եւ ուրեմն, այն, ինչ ասացի, իրականում հայրենասիրության մեր սեփական, ավելի ճիշտ՝ մեր պետական մոդելի ստեղծման անհրաժեշտության օրակարգին է վերաբերում: Եւ ես արձանագրում եմ, որ օրակարգում նման հարց կա, եւ այդ հարցի լուծումը կենսական անհրաժեշտություն է, ազգային անվտանգության հարց:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդՀամիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդ
Զատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակովԶատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-չեխական հարաբերությունների վիճակը
Հայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել "ալիևյան սահմանադրությանը"
Հայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններումԲուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններում
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչիցԱրդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելուՆոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու
"Հայաստան" խմբակցության ղեկավարը՝ Փաշինյանին․ ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմության դիրքորոշումը նոր սահմանադրության հարցի նկատմամբ
Կարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսումԿարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսում
Հայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքինՄեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքներըՔաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքները
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Միրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունըՄիրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիրՌուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
ՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդըՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրը
Արամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետԱրամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետ
Հայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններումՀայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններում
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան