Երկուշաբթի, 5 Հունիսի 2023 21:41
Մարիաննա Մկրտչյան

Բարոնուհի Քոքսը նախազգուշացնում է Արցախին. ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն է

Բարոնուհի Քոքսը նախազգուշացնում է Արցախին. ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն է

Արմինֆո.Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակ է հղել Արցախի ժողովրդին, որը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ ՝ միջազգային հանրության անգործության և թողտվության ֆոնին։

 

Իր նամակում Քոքսը, մասնավորապես, գրել է.  «Արցախի Հանրապետության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ: Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120 000 անմեղ քաղաքացիներ կանգնած են գոյաբանական ճգնաժամի առջև: Այժմ Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու նախադրյալներ են ստեղծվել: Ձեր ժողովուրդը, ում հանդեպ իրականացվել են ամենալուրջ միջազգային հանցագործությունները, կրել և կրում է տառապանքներ։ Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագությունների և բռնի տեղահանումների հետևանքներին։ Այնուամենայնիվ, աշխարհը որոշել է խուլ ձևանալ ձեր տառապանքների նկատմամբ: Նույնիսկ ձեր ամենամոտ միջազգային դաշնակիցները կա՛մ ուշադրություն չեն դարձրել, կա՛մ անտեսել են ցեղասպանության նախազգուշական նշանները: Ձեզ համար այս ամենադժվար պահին ես իմ համերաշխությունն եմ հայտնում արցախահայությանը։ Ես մեծ վստահություն ունեմ, որ դուք կկարողանաք հաղթահարել այս ճգնաժամը քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով: Դուք ոչ միայն կգոյատևեք, այլև գեղեցկություն կստեղծեք կործանող մոխիրներից: 1990 թվականից ի վեր ես 88 անգամ այցելել եմ Արցախի Հանրապետություն: Ինձ բախտ է վիճակվել զգալ պատմության հանդեպ ձեր սերը և երաժշտության, պարի ու արվեստի հարուստ մշակույթը, և այս ամենը՝ ձեր հողի սքանչելի գեղեցկության համատեքստում՝ լեռներ, թավ անտառներ, բերրի հովիտներ և բյուրեղյա գետեր: Ես օրհնված եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հրաշալի մարդկանց, որոնցից շատերը Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում և Բաքվում հակահայկական ջարդերի և Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միասնականությունը, որով դուք կիսում եք մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա ձեր պատմական հողում խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ապրելն է: Այդ կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը...

 

Ես միշտ իմ մեջ կրում եմ մի երիտասարդ կնոջ մասին հիշողություն, ում 1992 թվականին հանդիպել էի Մարտակերտի հիվանդանոցում, երբ այցելել էի Մարաղա գյուղ, որը ենթարկվել էր Ադրբեջանի կողմից իրականացված ջարդին։ Գյուղում ես տեսա ադրբեջանցի զինյալների կողմից գլխատված քաղաքացիական անձանց դիեր, մարմինները՝ դեռ գետնին, մարդկանց արյունը` դեռ պատերին, հրկիզված տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այդ կնոջը, նա տառապում էր իր որդու և տասնչորս հարազատների մահվան ցավով, ովքեր սպանվել էին Մարաղայի ջարդի ժամանակ: Ես լաց եղա նրա հետ:

 

Երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյո՞ք ասելիք ունի, որ կցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»: Չեմ կարծում, որ «շնորհակալություն» բառը իմ մտքով անցած կլինեին այն օրը, երբ տեսնեի, որ ընտանիքիս շատ անդամներ սպանվել են նման սարսափելի հանգամանքներում: Սա է հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե ես այսօր կարողանայի խոսել այդ կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռացել քեզ, նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռների վրա»:

 

Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկա դի՝ երկու մասի բաժանված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսափով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իր ստորաբաժանումը գյուղեր էր ազատագրել, նա չկարողացավ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային։ Երբ ընթրիքի ժամանակ պատմվեց այս պատմությունը՝ հայկական խոսելաոճով, լրագրողը գովեց տղամարդուն իր մարդասիրության և արժանապատվության համար։ Ինչին նա պատասխանեց. «Արժանապատվությունը փշե պսակ է»։ Արցախցիները ոգեշնչող խիզախությամբ ու արժանապատվությամբ կրել են իրենց փշե պսակը։ Ես երբեք այնքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր: 2020 թվականին Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նվաճումն ու էթնիկ-կրոնական զտումները, հայ պատանդների խոշտանգումները և սպանությունները, հետագա ռազմական ներխուժումները և Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների օկուպացումը, Արցախի ներկայիս շրջափակումը և ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականության մասին։ Նախադրյալներ կան Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար. Այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրները` ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորության իմ կառավարությունը, հրաժարվել են վատթարագույնը կանխել և պաշտպանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են դրա իրականացման համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել: Ինձ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ միջազգային տերությունների կողմից Հայաստանի Հանրապետության վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դիմաց զոհաբերել Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը: Եթե հավատանք զեկույցներին, ապա բանակցային գործընթացում ներգրավվածներն ասում են, որ պայմանագիրը կապահովի Հայաստանի Հանրապետության սահմանները և թույլ կտա թուրքական աշխարհի հետ առևտուր բացել:

 

Իմ սիրելի ընկերներ,

Ինչպես դուք տեղյակ եք, խաղաղության և բարգավաճման այս խոստումները գին ունեն: Եթե պայմանագիրը ստորագրվի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր միջազգային իրավունքից: Դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ: Նշենք Հայոց Գերագույն Հոգևոր խորհրդի վերջին արտահայտությունը. «Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն անխուսափելիորեն Արցախի մեր եղբայրներին և քույրերին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկության առջև»: Եթե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգային տերությունները չեն ցանկանա արձագանքել:

 

2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել իր ներկայիս դիրքերում», սակայն նրա զինված ուժերն այդ ժամանակվանից անպատիժ առաջ են անցել նոր դիրքերում։ Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը արագ ենթարկվել են քրեական դատավարությունների։ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար: Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, իր ներկայիս տեսքով, չի երաշխավորի խաղաղություն արցախահայության համար։ Իմ մեծ մտավախություններից մեկը հայկական բոլոր եկեղեցիների, հուշարձանների և այլ մշակութային ու հոգևոր գանձերի ոչնչացումն է, որոնք կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020 թվականից ի վեր բազմաթիվ հայկական վայրեր արդեն թիրախավորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի մոտ գտնվող հնագիտական վայրը և նախորդ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը։ Չպետք է մոռանալ Նախիջևանի հայկական դարավոր կրոնական վայրերի համակարգված ոչնչացումը` ներառյալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրա հարձակումը, որտեղ ադրբեջանցի զինվորները՝ զինված մուրճերով և այլ իրերով, ոչնչացրեցին հարյուրավոր ձեռակերտ խաչքարեր: Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախում կպարտադրվի ևս մեկ «Նախիջևան»՝ ոչնչացնելով մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անգին մասը։ Մի դաս կա Աստվածաշնչից, որ իմ մտքում եմ պահում. Հուդայի թագավորության վերջին օրերին Երեմիա մարգարեն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա»։

 

Այդ դեպքում ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն էր։ Երբ ես փոքր երեխա էի, իմ երկիրը մեկուսացված էր և իր ամենամութ ժամանակահատվածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրահեղ ազգայնական ցեղասպան բռնապետության կողմից: Մեր այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացավ «խաղաղություն մեր ժամանակներում», բայց խաղաղություն չկար։ Նրա իրավահաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխատանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխատասիրության, քրտինքի և արցունքների» աննկարագրելի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատության մեջ ապրելու մեր արտոնությունը։ Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայելում ենք ես և իմ ընտանիքը` բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտոնության համար ես խորապես պարտական եմ նրանց, ովքեր ավելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը: Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար` ամբողջ աշխարհում: Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը` բոլորիդ, երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ирина
Спасибо Вам, баронесса Кокс за участие в судьбе армянского народа. Межд. организации осуждая, не препятствуют агрессии Аз. Ф.НАНСЕН ученый, комиссар Лиги Наций 1914-18гг. осуждая геноцид армян, требовал от европейских стран положить конец волоките, козням вокруг вопроса армян. Ф. Нансен в книге “В Армении” в 1927г. писал “… В конце концов это была лишь одна истребленная нация, хотя талантливая и маленькая, но не имевшая нефтеносных месторождений,... . Дух армянского народа невозможно сломить. Цивилизованное сообщество должно прогрессировать в защите общечеловеческих ценностей

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյան․ Անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելուՍամվել Կարապետյան․ Անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաՓաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
«Ապրելու երկիր»․ Սահմանադրության նախագծում նորարարություններն այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն«Ապրելու երկիր»․ Սահմանադրության նախագծում նորարարություններն այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն
Հայաստանն ու Լիտվան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր
Փաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՓաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրաՀայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրա
Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջՀայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջ
Ադրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանըԱդրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանը
Հայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերըՀայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերը
Հայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչինՀայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչին
Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանըՀայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը
«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»
Պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴՊետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴ
Արդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումըԱրդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումը
Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսեր
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ
ՀԱԿ փոխնախագահը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և ամրապնդում Փաշինյանի բռնապետությունըՀԱԿ փոխնախագահը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և ամրապնդում Փաշինյանի բռնապետությունը
"ՀյաՔվեն" Փաշինյանին առաջարկել է հրաժարական տալ առանց նախապայմանների
Դատախազությունը պահանջում է Իջևանի տուրիստական բազան վերադարձնել համայնքի սեփականությանըԴատախազությունը պահանջում է Իջևանի տուրիստական բազան վերադարձնել համայնքի սեփականությանը
Երևանն ու Վաշինգտոնը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալԵրևանն ու Վաշինգտոնը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դաշնակցական. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգին երկիրն էքսպանսիայի վտանգի տակ կդնիԴաշնակցական. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգին երկիրն էքսպանսիայի վտանգի տակ կդնի
Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբՀայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբ
Հայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Տիգրան Աբրահամյան․ TRIPP-ի գործարկումն՝ առանց խաղաղության պայմանագրի, հավասարազոր է զիջումների՝ առանց խաղաղություն ստանալուՏիգրան Աբրահամյան․ TRIPP-ի գործարկումն՝ առանց խաղաղության պայմանագրի, հավասարազոր է զիջումների՝ առանց խաղաղություն ստանալու
Տիգրան Աբրահամյան. Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստանը" թույլ չի տա Ալիևի պահանջով նոր սահմանադրության ընդունում"
Դաշնակցական. Ընդդիմությունը մերժում է Փաշինյանի առաջարկը հանրաքվեի վերաբերյալԴաշնակցական. Ընդդիմությունը մերժում է Փաշինյանի առաջարկը հանրաքվեի վերաբերյալ
Պատգամավոր․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը դռներ է բացում բռնապետության հաստատման համարՊատգամավոր․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը դռներ է բացում բռնապետության հաստատման համար
Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի պրեմիերանԵրևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի պրեմիերան
ՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գույքըՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գույքը
Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության բռնագանձվել են շարժական և անշարժ գույքի օբյեկտներՄանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության բռնագանձվել են շարժական և անշարժ գույքի օբյեկտներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն արձագանքել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետի ելույթին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն արձագանքել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետի ելույթին
Նոր Սահմանադրության քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարունը. իշխող ուժՆոր Սահմանադրության քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարունը. իշխող ուժ
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է սահմանափակել վարչապետի պաշտոնի թեկնածուների շրջանակըՀայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է սահմանափակել վարչապետի պաշտոնի թեկնածուների շրջանակը
Ընդդիմադիր գործիչ․ Անկախության հռչակագիրը որպես խաղաղության խոչընդոտ ներկայացնելը նպատակ ունի լեգիտիմացնել Բաքվի գործողություններըԸնդդիմադիր գործիչ․ Անկախության հռչակագիրը որպես խաղաղության խոչընդոտ ներկայացնելը նպատակ ունի լեգիտիմացնել Բաքվի գործողությունները
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը չի պարունակում անկախության հռչակագիրը և փոխում է պետության և Եկեղեցու հարաբերությունների օրենսդրական հիմքերըՀայաստանի նոր Սահմանադրության նախագիծը չի պարունակում անկախության հռչակագիրը և փոխում է պետության և Եկեղեցու հարաբերությունների օրենսդրական հիմքերը
Ընդդիմադիր․ Հայաստանի նոր սահմանադրության մեջ հիմք է դրվում երկրում կուսակցության փակման համարԸնդդիմադիր․ Հայաստանի նոր սահմանադրության մեջ հիմք է դրվում երկրում կուսակցության փակման համար
Մահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի ԳաբրիելյանցըՄահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
«Հասարակական դաշինքն» առաջարկում է ստեղծել ՀՀ նոր Սահմանադրության սկզբունքների հավաքագրման միասնական հարթակ«Հասարակական դաշինքն» առաջարկում է ստեղծել ՀՀ նոր Սահմանադրության սկզբունքների հավաքագրման միասնական հարթակ
Ներկայացվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը․ Փաշինյանը հանդես կգա ուղերձովՆերկայացվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը․ Փաշինյանը հանդես կգա ուղերձով
Ընդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքումԸնդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում
ԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանըԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանը
Վարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրումՎարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրում
Փաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելըՓաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը
Տիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողներըՏիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասըԱբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերայինԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերային
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդը ՀՀ վարչապետին առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել
ՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերըՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը
Հայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումըՀայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Վանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժելՎանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
ՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Հայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանըՀայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը
Սամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքիՍամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքի
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին