


Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից ՀՀ Արարատի մարզի Երասխում կառուցվող գործարանի գնդակոծության հետևանքով երկու օտարերկրյա քաղաքացիների վիրավորվելու առնչությամբ:
"Մենք խորապես մտահոգված ենք այն առնչությամբ, որ Հայաստանում ԱՄՆ-ի հետ փոխկապակցված ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից ։ Մենք վերստին կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի դեռ կողմերն աշխատում են կայուն եւ հավասարակշռված խաղաղության հասնելու ուղղությամբ", - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին և 14-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էին երկու քաղաքացիական ավտոմեքենա և գործարանի վարչական շենքը։ Բացի այդ, մայիսի 14-ին մետալուրգիական գործարանի գնդակոծության հետևանքով վիրավորվել Է Հնդկաստանի երկու քաղաքացի: Նրանց առողջական վիճակը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, գնահատվում է միջին ծանրության։ Նրանք վիրահատվել են։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։



