

ԼՂՀ պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


