


Արմինֆո. Հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ժամը 16:30-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Ուշագրավ է, որ այսօր գործարանի տարածքում, որն առաջին օրը չէ, որ գնդակոծության է ենթարկվում որպես կանխարգելիչ միջոց բարձրացվել է ԱՄՆ դրոշը ։ Սակայն, նույնիսկ, այս քայլը չի կանգնեցրել թշնամական ուժերին, որոնք փորձում են ամեն կերպ սրել իրավիճակն առաջնագծի ողջ երկայնքով:



