Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2015 06:22

Մանուկյան Կարինե

Հայաստանի բանկերի կողմից արտաքին ցնցումներին դիմակայությունը շարունակվում է

Հայաստանի բանկերի կողմից արտաքին ցնցումներին դիմակայությունը շարունակվում է

 Հայաստանի բանկերի կողմից արտաքին ցնցումներին դիմակայությունը շարունակվում է, իսկ «հարվածների» միջև ժամանակյին հատվածները կրճատվում են: Դա էապես դժվարացնում է բանկերի կողմից պերմանենտ ճգնաժամերին դիմակայելու ամբողջական համակարգ ստեղծելու հնարավորությունը, որպեսզի ինչ-որ կերպոտքի կանգնեն ու սկսեն դիմակայել հաջորդ հարվածին:

 

Դժվար է ասել, թե ինչ հաջողությամբ բանկերը գլուխ կհանեն այդ մարտահրավերներից, քանի որ, ըստ վիճակագրության, երկրի գլխավոր տնտեսական գործընկերոջ` Ռուսաստանի տնտեսությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն արձանագրել է 2% անկում, իսկ մինչև տարեվերջ կանխատեսվում է, որ անկումը կհասնի 4%-ի: Ներդրումներն արդեն նվազել են 6%, տարվա արդյունքներով, հիմնական կապիտալին կատարվող ներդրումները կրճատվել են 13%: Ըստ երկարաժամկետ կանխատեսումների, չի բացառվում, որ Ռուսաստանի տնտեսությունը դրական աճ կարձանագրի միայն 2017 թվականին, բայց մինչ այդ անհրաժեշտ է, այսպես ասած, «դիմանալ հարվածներին»: Այսօր Հայաստանի տնտեսությունոմ առկա դժվարին իրավիճակն ունի բազմաթիվ պատճառներ, բայց հիմնական պատճառը թաքնված է 2012-2014 թվականներին տնտեսական ակտիվության նվազման մեջ` 7.2%-ից մինչև 3.4%: Թաքնված է նաև տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների բացասական սպասումներում, խոշոր ձեռնարկությունների եկամտաբերության կրճատուման մեջ, ինչպես նաև, ինչը նույնպես պակաս կարևոր չէ, արտասհմանյան տրանսֆերտների ծավալների նվազումման մեջ, որոնք, ըստ կանխատեսումների, 2015 թվականին կկրճատվեն 30%: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանի տնտեսության 21%-ը կախված է Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների դրամական փոխանցումներից, ինչն ավելի է, քան Վրաստանում (12%), Ուկրաինայում (5.5%) և Լիտվայում (4,5%), և ավելի ցածր է` քան Տաջիկստանում (42%), Ղրղզստանում (31.5%) և Մոլդովայում (25%): ՀԲ կանխատեսումներով 2015 թվականին Հայաստանում տնտեսական աճը կլինի շատ ցածր, բայց հնարավոր է, որ 0.8% դրական աճով (տարսկզբին կանխատեսվող` 3.3% աճի փոխարեն):

 

Նման պայմաններում պնդել, որ ԵՏՄ-ին անդամակցելը կարող է կախարդական փայտիկի դեր կատարել, նույնիսկ անիմաստ է, քանի որ այդ կազմակերպության անդամ-երկրների ինտեգրման գործընթացը դեռ չի մեկնարկել:

 

Այնուամենայնիվ, դեռ ԵՏՄ-ին միանալու նախաշեմին ՀՀ Կենտրոնական բանկը, կապիտալի մասշտաբի դրական էֆեկտն ապահովելու, բանկային գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և կայունությունն ու ճկունությունն ամրապնդելու, ինչպես նաև ցնցումներին դիմակայելու ուղղությամբ բանկային համակարգի ունակույթունը բարձրացնելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 30-ին որոշում ընդունեց` բանկերի ընդհանուր կապիտալի նորմատիվի խստացման մասին, որը 2017 թվականի հունվարի 1-ից պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5մլրդ.դրամի փոխարեն: Ընդ որում չի բացառվում, որ այդ պահանջի ապահովումը կարող է տեղի ունենալ բանկերի միավորման ճանապարհով, բայց առայժմ (2015-ի մարտի վերջի դրությամբ) ոչ մի բանկ դեռ չի գնացել, ոչ կուլ գնալուն, ոչ էլ միաձուլմանը:

 

Ներկայում միայն 5 առաջատար բանկերում է, որ ընդհանուր կապիտալը գերազանցում է 40 մլրդ.դրամը (ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Արդշինբանկ, HSBC Բանկ Հայաստան, ՎՏԲ-Հայաստան Բանկ և Ամերիաբանկ), տատանվելով 42-50 մլրդ դրամի սահմաններում, իսկ մնացած 16 բանկերում այն ցածր է 30 մլրդ դրամից: Դրանցից յոթը պետք է ընդհանուր կապիտալը համալրի 3-9 մլրդ դրամով (Հայբիզնեսբանկ, Ինեկոբանկ, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ, Պրոմեթեյ բանկ, Կոնվերս բանկ, Արարատբանկ, Յունիբանկ), հինգ բանկ պետք է համալրի` 13-19 մլրդ դրամով (Արմսվիսբանկ, Անելիք բանկ, Հայէկոնոմբանկ, Արցախբանկ, Մելլաթ բանկ), իսկ չորսը` 20-25 մլրդ դրամով (Հայկական Զարգացման բանկ, ՊրոԿրեդիտ Բանկ, Բիբլոս Բանկ Հայաստան, ԲՏԱ Բանկ): Թվարկված 16 բանկերից 2015 թվականի առաջին եռամսյակում կապիտալը համալրել են` Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը` 9.4 մլրդ.դրամով (բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման ճանապարհով), Պրոմեթեյ Բանկը` 4.2 մլրդ.դրամ, երկարաժամկետ ստորադաս պարտատոմսերի թողարկման միջոցով և Հայէկոնոմբանկը (մարտի վերջին` 1.2 մլրդ.դրամով, իսկ ապրիլին` 3.6 մլրդ.դրամով, Սուքիասյաների ընտանիքի կողմից): Արդյունքում, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Պրոմեթեյ Բանկը կարողացան 2015-ի առաջին եռամսյակում, էմիսիոն համալրման միջոցով, ընդհանուր կապիտալը մոտեցնել 30 մլրդ.դրամին, ինչը չի կարելի ասել Հայէկոնոմբանկի մասին, որի կապիտալն ավելի լուրջ ներդրումների կարիք ունի: Հետևաբար, թվարկված 16 բանկերը պետք է 2015-2016 թվականներին կապիտալի չափերը հասցնեն նորմատիվային պահանջին, ընդ որում, վերջին քառյակն ստիպված կլինի ավելի խոշոր ներդրումներ կատարել:

 

Ֆինանսական կայունության կառավարման համակարգը հանդիսանում է բանկի զարգացման ռազմավարության բաղադրիչ տարրը, անկախ դրված նպատակների ուղիներից, օրգանական կամ անօրգանական աճի միջոցով: Հայաստանի բանկերն առայժմ այդ աճն ապահովում են օրգանական աճի միջոցով (սեփական ուժերով, կատարելագործելով ներքին բիզնես-գործընթացները, զարգացնելով աշխատակազմը, բարձրացնելով սպասարկման որակը, ընդլայնելով և արդիականացնելով մասնաճյուղերի ցանցը), բայց չի բացառվում, որ, 2017 թվականին մոտ, որոշ բանկեր, այնուամենայնիվ, ստիպված կլինեն դիմել անօրգանական աճին, միաձուլման կամ կուլ գնալու միջոցով: Այդ միջոցներից յուրաքանչորն ունի իր դրական և բացասական կողմերը, ելնելով կոնկրետ իրավիճակից: AmRating-ի վերլուծաբանների կարծիքով, ԿԲ նորմատիվների կատարումը և դրանց քանակի ընդլայնումը` մինչև Բազել3-ի պահանջների բավարարումը, ընդհանուր առմամբ, դրականորեն կանդրադառնա բանկերի ֆինանսական կայունության վրա, որոնք զարգացնում են բանկային բիզնեսի ներդրումային, կորպորատիվ և մասնրածախ ուղղությունները, ինչը կբերի խաղացողների թվի կրճատմանը, հիմնականում` մանր բանկերի թվի կրճատման հաշվին: Դա էլ թույլ կտա ընդհանուր առմամբ բարձրացնել երկրի բանկային համակարգի կայունությունը և իրականացնել երկրի բանկային հատվածի զարգացման առջև ծառացած նպատակները:

 

Հիշեցնենք, որ 2008 թվականի ճգնաժամն իր մասշտաբներով չէր կարող չանդրադառնալ բանկային համակարգի ցուցանիշների վրա, որն այն ժամանակ ակտիվորեն և իներցիայով ֆինանսավորում էր թուլացող տնտեսությունը: ճգնաժամի գագաթնակետին վարկավորման աճը դանդաղեց` 73%-ից մինչև 51.3%, ժամկետանց վարկերը 23% անկումից վերածվեցին 2 անգամյա աճի, կազմելով վարկային պորտֆելի 1.3%-ը, ինչի արդյունքում շահույթի աճը 30%-ից նվազեց մինչև 25%: Բանկերը, չհասցնելով հետ մղել ճգնաժամի ալիքի հարվածները, 2009 թվականի սկզբին նոր ցնցումների ենթարկվեցին, երբ մարտի 3-ին տեղի ունեցավ դրամի կտրուկ արժեզրկումը`22%: Այդ իրավիճակում ցանկացած գնով մարտահրավերներին դիմակայելը ցավագին անդրադարձավ բանկային համակարգի վրա, քանի որ տեղի ունեցավ շահույթի կտրուկ անկում, 2009 թվականի վերջին կազմելով 82%, երբ վարկային պորտֆելները զգալիորեն վատթարացել էին, իսկ վարկավորման տեմպերն`էապես ընկել: Այս ամենը 2009 թվականին նախանշում էր վարկավորման անկումը, եթե ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից ժամանակին չլուծվեր լրացուցիչ ռեսուրսների խնդիրը, հունիսից ապահովելով միջոցների ներարկում` Համաշխարհային բանկի և ՌԴ կայունացման վարկերի հաշվին: Դրա հետ մեկտեղ, 2009 թվականի հունիսին ԿԲ ստեղծեց «Ազգային հիփոթեքային ընկերություն» վարկային կազմակերպությունը, բանկերի հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորելու, մասնավորապես, հիփոթեքի շուկային աջակցելու նպատակով, որը մինչ ճգնաժամը լավ թափ էր հավաքել: Մեկ ամիս անց պետական ծրագրի շրջանակներում ստեղծվեց «ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու նպատակով: Հատկապես այս քայլերի շնորհիվ է, որ բանկերին հաջողվեց 2009 թվականին պահպանել վարկավորման դինամիկան`20.4% դրական մակարդակում, բայց ժամկետանց վարկերի ծավալներն աճեցին մոտ 5 անգամ, հասնելով վարկային պորտֆելի մինչև 5.6%-ին, ինչը բացասականորեն անդրադարձավ շահույթի դինամիկայի վրա, որը նվազեց 50%-ով:

 

2010 թվականի փետրվարին կառավարությունը գործարկեց հիփոթեքային շուկայի աջակցման ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվեց «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» վարկային կազմակերպությունը, որը կոչված էր վերաֆինանսավորելու բանկերի կոնկրետ փոխառուների հիփոթեքային վարկերը: Արդյունքում, վարկավորման տեմպերն արագացան մինչև 28.4%, որն ուղեկցվեց վարկային պորտֆելում ժամկատանց վարկերի ծավալների` 27%-ից մինչև 4.1% նվազումով, իսկ շահույթի գրեթե 2 անգամ աճը վկայում էր պրոբլեմային վարկերի որոշ մասի վերադարձի մասին:

 

2011 թվականին, գուղատնտեսական վարկերի սուբսիդավորման կառավարական ծրագրի մեկնարկի շնորհիվ (այդ թվում նաև ՌԴ վարկի հաշվին), վարկավորման տեմպերն արագացան մինչև 33.6%, բայց ժամկետանց վարկերի ծավալն աճեց 51%, կազմելով վարկային պորտֆելի մինչև 4.7%-ը, ինչը շահույթի աճը դանդաղեցրեց 21%-ով: Եվ անգամ բանկերի կողմից կորպորատիվ վարկավորման աճի տեմպերը մանրածախի կողմն ուղղելը չփրկեց եկամտաբերության հետագա անկումը, քանի որ այստեղ փոխառուների վարկունակության նվազումը դժվարացրեց ֆոնդավորման գործընթացը և ակտիվ գործառնությունների կառավարումը, ինչն իր հետքը թողեց վարկային պորտֆելի որակի վրա, դանդաղեցնելով վարկավորման տեմպերը:

 

2012 թվականին, չնայած գյուղվարկավորման սուբսիդավորման պետծրագրի շարունակությանը, հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը, ինչպես նաև միջազգային վարկային ծրագրերին բանկերի ակտիվ ներգրավմանը, վարկավորման տեմպերը կրկին դանդաղեցին, մինչև 21.2%, իսկ ժամկետանց վարկերի ծավալն աճեց 20%, մինչև վարկային պորտֆելի 4.2%-ը, կրճատելով շահույթը 2%, ինչը, հավանաբար, անհույս վարկերի դուրսգրման արդյունքն էր, որոնք կուտակվել էին ճգնաժամի ընթացքում:

 

2013 թվականին, երբ ճգնաժամը թևակոխեց որակապես նոր փուլ, դեռևս չվերականգնված նախաճգնաժամային դինամիկայի, բանկերի հաճախորդների բազայի թուլացման և այլ բացասական գործոների պայմաններում, որոնք ֆինանսական կառույցներին դեռևս թույլ չէին տալիս «լիաթոք շնչել»: Իսկ 2013 թվականին, երբ բանկերը կորպորատիվ հատվածի հիվանդության պայմաններում  անցան ավելի ակտիվ մանրածախ վարկավորմանը, վարկավորման տեմպերն ավելի դանդաղեցին, մինչև 14.4%, իսկ ժամկետային վարկերի աճը հասավ 38%-ի, կազմելով վարկային պորտֆելի 5.2%-ը, արդյունքում, շահույթը չկարողացավ արձանագրել երկնիշ դրական դինամիկա (2013 թվականը եզրափակվեց ընդամենը 6% աճով):

 

Սակայն, 2011-2013 թվականներին մանրածախ վարկավորման տեմպերի 30.5% դանդաղումը, մինչև 19.4%, արդեն վկայում էր կորպորատիվ վարկավորման հատվածի վերականգնման կողմնորոշիչների մասին: Դրա ապացույցն էր 2014 թվականին բանկային համակարգի կողմից արձանագրած` 23.2% աճը, երբ 2013 թվականի տեմպերը գերազանցվեցին 14.4%, բայց 2011 թվականի տեմպերին դեռ զիջում էին 40.5%: Այդ ֆոնի ներքո մանրածախ վարկավորման տեմպերի անշան արագացումը (2014-ին մինչև 22.8%), ավելի շուտ, շարունակվող քարտային բումի (օվերդրաֆտների հետ միասին) և անշարժ գույքի ու թանկարժեք քարերով ապահովված գրավով տրամադրվող և որոշ չափով նաև հիփոթեքային սպառողական վարկերի արդյունքն էր:

 

Այս քաղաքականության շնորհիվ բանկերը կարողացան 2014 թվականին վարկավորման տեմպերն արագացնել մինչև 22.6%, հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, հասարակական սննդի և ծառայությունների ոլորտների ակտիվ վարկավորման հաշվին: Բայց ժամկետային վարկերի տեմպերը չնվազեցին, որոնք շարունակեցին աճը, 2014 թվականին կազմելով 78%, ինչի արդյունքում, դրանց մասնաբաժինը վարկային պորտֆելում հասավ 8.1%-ի, ընդ որում, ռիսկային վարկերի 53%-ը կուտակվեց կասկածելի և անհույս վարկերի խմբում, վերջիններիս գերակշռությամբ: Դա չէր կարող չանդրադառնալ շահույթի վրա, որից դուրս էին գրվում խոշոր գումարներ, ինչն էլ 2014 թվականին 35% կրճատեց ֆինանսական արդյունքը, մինչև 27.2մլրդ.դրամ, իսկ միայն 4-րդ եռամսյակում`2 անգամ, մինչև բացասական` 996.5 մլն. դրամ: Ընդ որում, նշված 27.2 մլրդ.դրամի 85%-ը կազմում էր շահույթը, որն ստացվել էր արտարժույթի առք և վաճառքից, մինչդեռ, 2013 թվականին այդ ցուցանիշը կազմում էր շահույթի 34%-ը:

 

Նման իրավիճակի բացատրությունը թաքնված է դրամի արժեքրկման մեջ, որն սկսվեց հոկտեմբերին և իր գագաթնակետին հասավ դեկտեմբերի 17-ին, որին ռեգուլյատորն արձագանքեց դրամա-վարկային պայմանների և նորմատիվների խստացումով, դեկտեմբերի 3-ին լոմբարդային ռեպոների դրույքները 10.25%-ից բարձրացումով`մինչև 21%, իսկ դեկտեմբերի 17-ին`նաև արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվի խստացումով` 12%-ից մինչև 24%: Դեկտմբերի 23-ին բարձրացվեց նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6.75%-ից մինչև 8.5%, որին զուգահեռ, արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը նվազեցվեց մինչև 20%, ինչպես նաև լոմբարդային ռեպոների դրույքները նվազեցին մինչև 20, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքները 5.25%-ից բարձրացվեցին մինչև 7%: Այս ամենի գագաթնակետը դարձավ տարեվերջին բանկերի ընդանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի խստացումը, որը 2017 թվականից պետք է կազմի առնվազն 30 մլրդ.դրամ:

 

Դրա հետ մեկտեղ, արտարժույթի շուկայում սպեկուլյացիաները կանխելու և իրավիճակը կաունացնելու նպատակով ԿԲ դեկտեմբերին արտարժույթի միջբանկային շուկայում սկսեց ամենօրյա ներարկումները, մասնակից բանկերին դեկտեմբերի 8-27-ը վաճառելով մոտ 54.7 մլն.դոլար: Այնուհետև, 2015 թվականի հունվարի 22-ին ԿԲ հերթական անգամ նվազեցրեց լոմբարդային ռեպոների դրույքները` մինչև 17%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքերը 8%-ից բարձրացրեց մինչև 9%, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 9.5%: Լոմբարդայիյն ռեպոների դրույքները շարունակեցին նվազումը, քանի որ փետրվարի 10-ին կազմեցին 14.5%, մարտի 13-ին` 13.5%, իսկ մարտի 23-ին` 12%, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարին բարձրացվեց մինչև 10.5%, և առայժմ գտնվում է այդ մակարդակում, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքները մնացին անփոփոխ (9%): Միաժամանակ, մարտի 1-ից բանկերի համար ուժի մեջ մտավ ներգրավված երկարաժամկետ միջոցների պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմը, ինչը կիրառված մյուս մակրոպրուդենցիալ միջոցառումների հետ միասին խթան կհանդիսանա բանկերի կողմից երկարաժամկետ ֆինանսական ռեսուսների ներգրավմանը:

 

Ընդհանուր առմամբ, վարկավորման տեմպերը 2008-2014 թվականներին 51.3%-ից վազեցին մինչև 22.6%, մինչճգնաժամային 73%-ի համեմատ, իսկ ժամկետային վարկերը 1.1%-ից աճեցին մինչև 8.1%, շարունակելով այդ աճը բացարձակ արտահայտությամբ, քանի որ 2011-2012 թվականերին 51%-ից նվազեցին մինչև 20%, իսկ 2013-2014-ին` 38%-ից աճեցին մինչև 78%: Եթե 2013 թվականին, չնայած աճի բարձր տեմպերին, NPL (չախշատող վարկերի) մակարդակը բանկային համակարգում (5.2%) 10-15%-ով հեռու էր կրիտիկական սանդղակից (միջազգային ստանդարտներով), ապա 2014 թվականին տրենդը փոխեց իր ուղղությունը` դեպի վատթարացում (8.1%), NPL-ը գրեթե ընդհուպ մոտեցնելով կրիտիկական սանդղակին, ինչի չի կարող չանհանգստացնել, քանի որ որոշ բանկերի մոտ դա շատ լուրջ է:

 

Բանկերի պորտֆելների վերլուծույթունը, 2014 թվականի արդյունքներով, ցույց է տալիս, որ 6 բանկում նկատվում է ժամկետանց վարկերի կրիտիկական մակարդակ, կազմելով վարկային պորտֆելի 11-32%-ը, 2009 թվականի` 3-8%-ի համեմատ: Պատճառը թաքնված է սպառողական վարկավորման հատվածում առկա բարձր կենտրոնացվածության մեջ: Դեռ անցյալ տարի միայն երկու բանկում էր ցուցանիշն անցել էր կրիտիկական սանդղակից: Որպես արդյունք, նախկին շահութաբեր բանկերում շահույթը փոխարինվեց վնասով, իսկ վնասներ ունեցող բանկերում դրանք ավելի խորացան: Հարկ է նշել, որ բանկերն աջակցեցին հիփոթեքային ծրագրին, քանի որ դրանով կրճատեցն ռիսկային սպառողական շուկան, մասնակիորեն այն փոխարինելով հատկապես հիփոթեքային վարկերով: Սպառողական վարկերից բացի ռիսկային են մնում` արդյունաբերությունը, գուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը, հասարակական սնունդը, ինչպես նաև ծառայությունների ոլորտը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են միջազգային փորձի ներդրումը արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտումՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են միջազգային փորձի ներդրումը արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում
Ղազինյան. եթե նոր սահմանադրությունը Բաքվի պահանջը չէ, ինչու իշխանությունները չեն կարողանում հաշտություն կնքել մինչև դրանում փոփոխություններ կատարելըՂազինյան. եթե նոր սահմանադրությունը Բաքվի պահանջը չէ, ինչու իշխանությունները չեն կարողանում հաշտություն կնքել մինչև դրանում փոփոխություններ կատարելը
Հայաստանի և Կիպրոսի պրոֆիլային նախարարությունները ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրՀայաստանի և Կիպրոսի պրոֆիլային նախարարությունները ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Տիգրանաշեն գյուղի տարածքը հայկական պետության տարածք էԿադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Տիգրանաշեն գյուղի տարածքը հայկական պետության տարածք է
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է Բաքու մեկնելու պատրաստակամության մասին՝ հենց որ համաձայնեցվեն հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունն ու անվտանգության պայմաններըՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է Բաքու մեկնելու պատրաստակամության մասին՝ հենց որ համաձայնեցվեն հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունն ու անվտանգության պայմանները
MPG․ Հարցվածների ավելի քան 50 տոկոսը կողմ է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանըMPG․ Հարցվածների ավելի քան 50 տոկոսը կողմ է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
Հարցում․ Հայաստանում հարցման մասնակիցների մոտ կեսը բացասաբար է վերաբերվում եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հրապարակային գնահատականներինՀարցում․ Հայաստանում հարցման մասնակիցների մոտ կեսը բացասաբար է վերաբերվում եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հրապարակային գնահատականներին
Հայկական ֆուտբոլի մի շարք երկրպագուական շարժումներ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըՀայկական ֆուտբոլի մի շարք երկրպագուական շարժումներ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Կրեմլ․ Երևանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքինԿրեմլ․ Երևանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքին
"Մայր Հայաստան"-ի ներկայացուցիչները Կանադայի դեսպանության խորհրդականին պատմել են երկրի ներքաղաքական իրավիճակի մասին
Փաշինյանը միջհայկական գագաթնաժողովում. Այսօր Հայաստանը վերանայում է իր հարաբերությունները սփյուռքի հետՓաշինյանը միջհայկական գագաթնաժողովում. Այսօր Հայաստանը վերանայում է իր հարաբերությունները սփյուռքի հետ
MPG Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատել Ամուլսարի գործարկումըMPG Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատել Ամուլսարի գործարկումը
Հարցում. Հայաստանում հարցվածների մեծ մասը չի աջակցել իշխանությունների արձագանքին Շաքիում ադրբեջանցու հետ միջադեպին, բայց աջակցել է կնոջ վարքագծինՀարցում. Հայաստանում հարցվածների մեծ մասը չի աջակցել իշխանությունների արձագանքին Շաքիում ադրբեջանցու հետ միջադեպին, բայց աջակցել է կնոջ վարքագծին
Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը մտահոգություն է հայտնել բանակում ոչ մարտական մահացությունների վերաբերյալՀայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը մտահոգություն է հայտնել բանակում ոչ մարտական մահացությունների վերաբերյալ
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ
Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դատավարությունը հետաձգվել է մեղադրող կողմի չներկայանալու պատճառով, ըստ փաստաբանի։Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դատավարությունը հետաձգվել է մեղադրող կողմի չներկայանալու պատճառով, ըստ փաստաբանի։
29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է հայկական հուշարձանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկումը. ՀՀ Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է հայկական հուշարձանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկումը. ՀՀ Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Հայաստանն ու Կիպրոսը ամրապնդում են համագործակցությունը կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներումՀայաստանն ու Կիպրոսը ամրապնդում են համագործակցությունը կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է նոր կենսաչափական անձնագրերի նախնական գրանցման կարգըՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է նոր կենսաչափական անձնագրերի նախնական գրանցման կարգը
Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ստորագրել են 2026-2027 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիրըՀայաստանը և Միացյալ Թագավորությունը ստորագրել են 2026-2027 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիրը
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը Հարավային Կովկասում։Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը Հարավային Կովկասում։
Ընկերությունը պետությանը փոխհատուցել է ընդերքի ապօրինի օգտագործման հետևանքով պատճառված վնասըԸնկերությունը պետությանը փոխհատուցել է ընդերքի ապօրինի օգտագործման հետևանքով պատճառված վնասը
«Իրական Հայաստանի» հայեցակարգի տարածումը չի նշանակում հրաժարվել մեր պատմությունից կամ հայկական սփյուռքի հետ կապերից«Իրական Հայաստանի» հայեցակարգի տարածումը չի նշանակում հրաժարվել մեր պատմությունից կամ հայկական սփյուռքի հետ կապերից
Հայաստանի դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գետահովիտ գյուղի վարչական շենքի վարձակալության պայմանագիրըՀայաստանի դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գետահովիտ գյուղի վարչական շենքի վարձակալության պայմանագիրը
Հայաստանում սպասվում է կտրուկ ցրտերի ալիք՝ արկտիկական սառը օդային զանգվածների ներխուժման պատճառովՀայաստանում սպասվում է կտրուկ ցրտերի ալիք՝ արկտիկական սառը օդային զանգվածների ներխուժման պատճառով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Տիգրան Հակոբյան․ Տիգրան Հակոբյան․ "Շողակաթ" հեռուստաալիքը փակելը սխալ որոշում էր
ՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը կրկին դիմել է բանավոր լարախաղացությանՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը կրկին դիմել է բանավոր լարախաղացության
Հայաստանն ու Ֆրանսիան մեկնարկում են արվեստի գործերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագիրՀայաստանն ու Ֆրանսիան մեկնարկում են արվեստի գործերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագիր
Փաշինյան. Սփյուռքի ներկայացուցիչները պետք է հայրենադարձվեն, որպեսզի մարդիկ Հայաստանի Հանրապետությունն ընկալեն որպես իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնՓաշինյան. Սփյուռքի ներկայացուցիչները պետք է հայրենադարձվեն, որպեսզի մարդիկ Հայաստանի Հանրապետությունն ընկալեն որպես իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոն
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ահազանգում է իրավապահների անգործության մասին՝ ֆեդերացիայի նախագահի որդու նկատմամբ մահափորձից հետոՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ահազանգում է իրավապահների անգործության մասին՝ ֆեդերացիայի նախագահի որդու նկատմամբ մահափորձից հետո
Սերժ Սարգսյան. իշխանությունն ուզում է գլխատել Ազգային ժողովի խմբակցությունները՝ երկրի սահմանադրության իրենց տարբերակն անցկացնելու համարՍերժ Սարգսյան. իշխանությունն ուզում է գլխատել Ազգային ժողովի խմբակցությունները՝ երկրի սահմանադրության իրենց տարբերակն անցկացնելու համար
«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
ԿԳՄՍ նախարարը և մեքսիկացի դիվանագետը քննարկել են Մեքսիկայում TUMO կենտրոնի ստեղծման հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և մեքսիկացի դիվանագետը քննարկել են Մեքսիկայում TUMO կենտրոնի ստեղծման հեռանկարները
Կոսն արձագանքել է Հայաստանում ԵՄ չափորոշիչներով կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի գործարկմանըԿոսն արձագանքել է Հայաստանում ԵՄ չափորոշիչներով կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի գործարկմանը
COP17-ի ամփոփագիր. մինչև 2030 թվականն առայժմ չի հաջողվի հասնել կենսաբազմազանության թիրախային ցուցանիշներինCOP17-ի ամփոփագիր. մինչև 2030 թվականն առայժմ չի հաջողվի հասնել կենսաբազմազանության թիրախային ցուցանիշներին
Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ Չինաստանին են հանձնել ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ կասկածվողինՀայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ Չինաստանին են հանձնել ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ կասկածվողին
Անհրաժեշտ է ճկունություն ՝ հնարավոր կադրային ներուժը ներգրավելու համար․ Փաշինյանը՝ ՀՖՖ կանոնադրության փոփոխության մասինԱնհրաժեշտ է ճկունություն ՝ հնարավոր կադրային ներուժը ներգրավելու համար․ Փաշինյանը՝ ՀՖՖ կանոնադրության փոփոխության մասին
Դատարանը երկարաձգել է Դատարանը երկարաձգել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը՝ մինչև 2027 թվականի փետրվար
Վարդևանյան․ Սամվել Կարապետյանի կալանավորումը միտված էր ընդդիմության համախմբումը տապալելունՎարդևանյան․ Սամվել Կարապետյանի կալանավորումը միտված էր ընդդիմության համախմբումը տապալելուն
Թաթոյանի կուսակցությունը միացել է Հայաստանի իշխանությունների դեմ ուժերը համախմբելու ընդդիմության  նախաձեռնությանըԹաթոյանի կուսակցությունը միացել է Հայաստանի իշխանությունների դեմ ուժերը համախմբելու ընդդիմության  նախաձեռնությանը
Թուրքիան Անիի կամրջի վերակառուցման համար մրցույթ կհայտարարիԹուրքիան Անիի կամրջի վերակառուցման համար մրցույթ կհայտարարի
Փաշինյանը՝ ոչ մարտական պայմաններում հաճախակի դարձած զինվորների մահվան դեպքերի մասին․ չեմ պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետՓաշինյանը՝ ոչ մարտական պայմաններում հաճախակի դարձած զինվորների մահվան դեպքերի մասին․ չեմ պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ
Խուդաթյան․ Ուշի գյուղի մոտ վթարի ենթարկված բեռնատարը Հայաստանում հաշվառված չի եղել, իսկ ճանապարհը գծանշված էրԽուդաթյան․ Ուշի գյուղի մոտ վթարի ենթարկված բեռնատարը Հայաստանում հաշվառված չի եղել, իսկ ճանապարհը գծանշված էր
Վարչապետ․ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-իցՎարչապետ․ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից
Փաշինյանը կմեկնի ԹուրքիաՓաշինյանը կմեկնի Թուրքիա
ՀԺԿ-ն կոչ արեց Հայաստանի քաղաքական ուժերին միավորվել երեք ազգային առաջնահերթությունների շուրջՀԺԿ-ն կոչ արեց Հայաստանի քաղաքական ուժերին միավորվել երեք ազգային առաջնահերթությունների շուրջ
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացն անհնար է առանց գերիների հարցի լիակատար կարգավորմանՀՀ Արտաքին գործերի նախարարություն. Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացն անհնար է առանց գերիների հարցի լիակատար կարգավորման
Շլեզվիգ-Հոլշտեյնում բացվեց Հայաստանի պատվավոր հյուպատոսությունըՇլեզվիգ-Հոլշտեյնում բացվեց Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը գերատեսչության արտաքին քաղաքականության գործունեությունը ձախողված չի համարումՀայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը գերատեսչության արտաքին քաղաքականության գործունեությունը ձախողված չի համարում
 ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերը սպառվել են.Փաշինյան ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերը սպառվել են.Փաշինյան
Իրավաբան. Ծառուկյանի «Մուլտի Տաբակ» ընկերության 10 միլիոն դոլար արժողությամբ արտադրանքը դարձել է անօգտագործելիԻրավաբան. Ծառուկյանի «Մուլտի Տաբակ» ընկերության 10 միլիոն դոլար արժողությամբ արտադրանքը դարձել է անօգտագործելի
«Արցախի Միության» ղեկավար․ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի՝ իր իշխանությունը պահպանելու փորձն է«Արցախի Միության» ղեկավար․ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի՝ իր իշխանությունը պահպանելու փորձն է
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կներկայացնի երկրի կառավարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովումՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կներկայացնի երկրի կառավարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Նոյեմբերի 10-ին Երևանում կկայանա ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստըՆոյեմբերի 10-ին Երևանում կկայանա ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը
Մարտունի քաղաքի հուշահամալիրում նույնպես զրահապատ մեքենաներ կտեղադրվենՄարտունի քաղաքի հուշահամալիրում նույնպես զրահապատ մեքենաներ կտեղադրվեն
Կնկարահանվի Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմԿնկարահանվի Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմ
Հայաստանում բազմազավակ ընտանիքները կստանան բնակարան ձեռք բերելու հնարավորությունՀայաստանում բազմազավակ ընտանիքները կստանան բնակարան ձեռք բերելու հնարավորություն
Երևանի մետրոպոլիտենը բացատրել է Գարեգին Նժդեհ կայարանում հսկայական հերթերի պատճառներըԵրևանի մետրոպոլիտենը բացատրել է Գարեգին Նժդեհ կայարանում հսկայական հերթերի պատճառները
ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է տնային այցելությունների ժամանակ կոմունալ ծառայությունների հետ կապված ֆինանսական խարդախությունների մասինՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է տնային այցելությունների ժամանակ կոմունալ ծառայությունների հետ կապված ֆինանսական խարդախությունների մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է