Arminfo.info


 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 12:34
Ալինա Հովհաննիսյան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր. պետությունն օրենսդրական մակարդակով ոչ պատշաճ է կատարում անհետ կորած անձանց և նրանց հարազատների հանդեպ ունեցած իր պարտավորությունները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր. պետությունն օրենսդրական մակարդակով ոչ պատշաճ է կատարում անհետ կորած անձանց և նրանց հարազատների հանդեպ ունեցած իր պարտավորությունները

Արմինֆո. Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 անձ, որոնցից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ: Այդ մասին ասված է Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

 

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմական գործողություններից հետո անհայտ կորած անձանց թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների կազմում է 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։

 

2007 թ. (մայիսի 24-ին) ԵԽԽՎ-ն ընդունեց անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553  բանաձևը։  Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն,  ստանձնեց ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման  պարտավորությունը։ 

 

2022 թ․-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անհայտ կորած անձանց ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների, ինչպես նաև նրանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ գրությամբ դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Գրությամբ ՀՔԱՎ-ը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցելության կազմակերպման հրատապությունը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, որպեսզի գնահատվի հակամարտող երկրների կողմից 2007 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած Անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ 1553 (2007) բանաձևի իրականացումը, անդրադարձ կատարվի նշված բանաձևում ամրագրված մոտեցումներին և  ուսումնասիրության առարկա դառնա հակամարտության կողմերի պատասխանատվությունը, ինչը կարող է խթանել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և հետագայում կոնֆլիկտի դե-էսկալացիան: Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանը 2021-ին եղել է Հայաստանում և Ադրբեջանում և իր այցի արդյունքներն ամփոփել զեկույցով, որի հիման վրա էլ ընդունվել է ԵԽԽՎ 2391 (2021) բանաձևը՝ կոնֆլիկտի հումանիտար հետևանքների վերաբերյալ:

 

Չնայած վերոնշյալ բանաձևերի ընդունմանը, պետությունը օրենսդրական մակարդակում բավարար չափով չի կատարում իր պարտավորությունները անհայտ կորածների և նրանց հարազատների հանդեպ։

 

Ներկայումս ՀՀ-ում օրենսդրական մակարդակով ամրագրված չէ անհայտ կորածի իրավական կարգավիճակը, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել հարազատի նշված կարգավիճակի հաստատմանը՝  պետության կողմից սահմանված սոցիալական աջակցությունը ստանալու նպատակով: 

 

Ի դեպ, դատական կարգով անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո վերջիններիս հարազատներին սոցիալական աջակցությունը տրամադրվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից։ Մինչև հիմնադրամի շահառու դառնալը անհայտ կորած անձանց հարազատները ֆինանսական աջակցություն են ստանում «Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ համապատասխան ուժային կառույցի՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անհայտ կորած անձանց անվանացանկի հիման վրա։

 

2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը N 2001-Լ որոշմամբ հաստատեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը, համաձայն որի սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ Հետագայում սույն որոշման մեջ 11 անգամ կատարվեց փոփոխություն և յուրաքանչյուր անգամ աջակցության ժամկետը երկարաձգվեց 3 կամ 6 ամսով։ Որոշման մեջ վերջին փոփոխությունը կատարվեց 2023 թ. հունիսի 22-ին, երբ աջակցության ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով՝ մինչև 2023 թ. օգոստոս ամիսը։

 



Ակնհայտ է, որ անհրաժեշտ է մի շարք առանձին ենթաօրենսդրական ակտերի փոխարեն ունենալ համապարփակ օրենք, որի միջոցով կկարգավորվեն անհայտ կորածներին և նրանց հարազատներին առնչվող տարբեր խնդիրները, քանի որ դրանք չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ։ Այս առումով «Անհայտ կորածի մասին» ՀՀ  օրենքի ընդունումը հրամայական է։

 

Հաշվի առնելով  հակամարտության սրման մշտական վտանգը և դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների բազմաթիվ իրավական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և այլ խնդիրների համակողմանի լուծման հրատապությունը՝  ՀՔԱ Վանաձորի գնասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենքի) նախագծի մշակման աշխատանքները՝ պետական այլ կառուցների՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ։ 

 

Խմբի համար որպես աշխատանքային փաստաթուղթ հանդիսացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված օրենքի նախագիծը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից մշակված անհայտ կորածների մասին մոդելային օրենքը:

 

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ավարտվեցին 2011 թվականին, և նախատեսվում էր, որ այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովում՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով:

 

Նշենք, որ պատերազմական գործողությունների ժամանակ գերիների ու անհայտ կորածների հարցով գործում են միջազգային մարդասիրական նորմեր, մասնավորապես՝ Ժնևյան չորս կոնվենցաները և երկու կից արձանագրությունները։ Համաձայն դրանց՝ հակամարտող կողմերը պետք է ստեղծեն տեղեկատվական բյուրո, որը պետք է իրենց երկրի անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրի և փոխանակի, տեղեկություններ տրամադրի անհայտ կորածների հարազատներին։

 

Առաջարկված «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նածագծով նախատեսվում է նախ անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի  անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Օրենքի նախագիծը ենթադրում է նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորչելու հանգամանքների քննություն։

 

Չնայած կատարված աշխատանքին և ներկայումս մարտական գործողությունների վերսկսման բացահայտ վտանգին, Օրենքի ընդունման անհրաժեշտությանը 12 տարի շարունակ անտեսվում է  պետական մարմինների կողմից։

 

2015 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հարցմամբ դիմեց Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե ինչ փուլում են գտնվում «Անհայտ կորածի մասին»  օրենքի նախագծի ուսումնասիրության հետ կապված աշխատանքները և ստացավ պատասխան այն մասին, որ նախարարությունն օրենքի ընդունումը հրատապ չի համարում։

 

2016 թ. քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակահատվածում  անհայտ կորածների և նրանց հարազատների խնդիրները նորից արդիական դարձան։ Հերթական անգամ Կազմակերպության կողմից արձանագրվեց «Անհայտ կորածի մասին» օրենքի բացակայության հետևանքները։

 

2018 թ. հեղափոխությունից հետո նոր իշխանությունը ևս հետամուտ չեղավ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն։

 

2020 թ. փետրվարի 19-ին ՀՔԱՎ-ի առաջարկով Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, պաշտպանության այն ժամանակ նախարար Դավիթ Տոնոյանը համապատասխան գրությամբ դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն՝ կրկին քննարկման օրակարգ վերադարձնելու օրենքի նախագիծը: 

 

2020 թ. մարտի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Անհայտ կորածի մասին» օրենքն օրակարգ վերադարձնելու գործընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով գրությամբ դիմեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ինչին ի պատասխան՝  նախարարը տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն ու ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ օրենքի նախագծի կամ նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։

 

2020 թ. դեկտեմբերի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմեց ՀՀ արդարադատության նախարարին՝ տեղեկություններ տրամադրել, թե արդյոք ՀՀ արդարադատության նախարարությունը մինչ այժմ ստացել է որևէ դիրքորոշում ՀՀ ՊՆ-ից և ՀՀ ԱԳՆ-ից և ինչ քայլեր է իրականացրել օրենքի նածագիծը շրջանառության մեջ դնելու ուղղությամբ։ Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրեցին, որ «2020 թ. ապրիլի 6-ին և ապրիլի 30-ին ստացել են ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների դիրքորոշումները, սակայն հաշվի առնելով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ի հայտ եկած նոր իրողությունները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ դիմել է ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարություններ՝ խնդրելով կրկին դիրքորոշում ներկայացնել»: 

 

Հետագայում՝ 2021 թ. հունվարի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ 2020 թ. դեկտեմբերի 25-ին գրությամբ ևս մեկ անգամ դիմել են ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարություններ՝ խնդրելով կրկին դիրքորոշում ներկայացնել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի կամ ընդհանրապես նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ, սակայն վերջիններիցս չեն ստացել դիրքորոշում վերը նշված հարցերի վերաբերյալ և հավելել, որ  նախարարությունների դիրքորոշումները ստանալուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը կամփոփի դրանք և այդ մասին լրացուցիչ կտեղեկացնի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին:

 

2021 թ. փետրվարի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ներկայացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացվեց՝ ՀՀ ՊՆ-ն համարում է, որ ներկա փուլում օրենքի ընդունումը նպատակահարմար չէ, պատճառաբանելով, իբրև ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության, ՀՀ վարչապետի որոշումներով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը հետևյալն էր՝  «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն սկզբունքային առարկություններ չունի և դրա ընդունումը համարում է նպատակահարմար՝ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում ձևավորված նոր իրադրությունը, ներկա մարտահրավերները, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և նրանց ազգականների իրավունքների և շահերի պաշտպանության հրամայականը։

 

ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով ՀՀ ՊՆ-ի «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով իրավասու մարմին լինելու հանգամանքը և հիմք ընդունելով վերջինիս դիրքորոշումն առ այն, որ նախագծով ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են, և առանձին օրենքի ընդունումը ներկա փուլում նպատակահարմար չէ, հայտնեց իր պատրաստակամությունն իրավասու մարմնի նախաձեռնությամբ հետագայում ըստ անհրաժեշտության համապատասխան օրինագծի մշակման աշխատանքներում ներգրավվելու հարցում։

 

Ինչպես տեսնում ենք, «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը այսքան տարիների ընթացքում առաջին անգամ միայն 2021 թ-ին (10 տարի անց) և միայն ՀՀ ԱԳՆ-ն համարեց նպատակահարմար։ Սակայն, ցավոք, պետական կառույցները միանման չեն ընկալում «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի կենսական անհրաժեշտությունը՝ նույնիսկ այսօրվա իրականության համատեքստում, երբ ռազմական գործողությունների հետևանքով  ունենք մեծ թվով անհայտ կորածներ, ում հարազատներին աջակցելու հարցում պետությունը հերթական անգամ լիարժեք չի կատարում իր պարտավորությունները։

 

Բացի այդ՝ պատկան մարմիններն օրենքի նախագծի ներկայիս աշխատանքային տարբերակը չեն տրամադրում ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ չնայած այն հանգամանքին, որ Կազմակերպությունը բազմիցս  դիմել է այն տրամադրելու հարցով։

 

ՀՀ վարչապետի 2022թ. հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ ձևավորվեց Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ։

 

2022 թվականի դեկտեմբերի 16-ին միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում կարևորվեց գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը և որոշվեց կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ համապատասխան օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվեց իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների կարիքների գնահատում:

 

Սակայն մինչ այժմ դեռևս հայտնի չէ, թե օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման և դրանց վերաբերյալ  հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրեց 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի  ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների բացահայտում և վերլուծություն, որի միջոցով անդրադարձ կատարեց անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, պետության կողմից իրականացվող քայլերին:

 

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ

 

անհայտ կորած անձանց ընտանիքների իրենց հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքը պետության կողմից արդյունավետ կերպով չի ապահովվում,

անհայտ կորած անձանց վերաբերյալ առկա չէ մեկ միասնական տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրված կլինեին անհայտ կորած անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները,

պետական տարբեր մարմիններ իրականացրել են միևնույն  լիազորությունները և գործառույթները 2020 թ. պատերազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական շրջանում, ինչի պատճառով անհայտ կորած անձանց ընտանիքների համար որոշակի չէ, թե որ մարմնին կարող են դիմել տարբեր հարցերի առնչությամբ տեղեկություններ ստանալու համար,

պատերազմի անմիջական և  ուղղակի ազդեցությունը կրած անհայտ կորած անձանց ընտանիքները ունեն բազմաթիվ կարիքներ, մասնավորապես՝ սոցիալական, իրավական, ֆինանսական,  հոգեբանական աջակցության,

պատերազմական գործողությունների հետևանքով անձանց անհայտ կորչելու հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ որևէ օրենքով կամ նորմով չի կարգավորվում։

 

 

Այսպիսով, կրկին անգամ ընդգծում ենք, որ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման և կիրարկման դեպքում պետությունը ցույց կտա իր հետևողական և պատասխանատու վերաբերմունքը՝ անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության ապահովման նկատմամբ», - ասվում է հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Вячеслав
У Меня пробьемы очень Огромные утеряно Свидетельство о Рождении Выдано в г.Грозный Чечня. Еще до Нашего отьезда в Арцах Было известно что Архмв Был уничтожен.
Вячеслав
Я беженец с Арцаха Нр у Меня нет Документов.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Վարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառներըՎարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանունՈստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանուն
Փաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրաՓաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա
10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունըՀայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունը
Քանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . ՓաշինյանՔանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . Փաշինյան
Փաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքովՓաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Աշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողովԱշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողով
Կառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներինԿառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներին
ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համարՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
Քրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկիՔրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ