Arminfo.info


 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 14:33
Նաիրա Բադալյան

Հայաստանում Ակադեմիական քաղաք կգործարկվի 2030 թվականին

Հայաստանում Ակադեմիական քաղաք կգործարկվի 2030 թվականին

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, ծրագրի իրականացմամբ հնարավորություն է ստեղծվելու մարզերի և արտերկրի ուսանողների և աշխատակիցների համար իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել արժանապատիվ պայմաններում` հնարավորինս տրամադրվելով անմիջական գործունեության մեջ առավելագույնս ներդրվելուն և զերծ մնալով այլ տեսակի լոգիստիկ խնդիրներից, նույն պայմանները հնարավորություն կընձեռեն նաև հանրապետության բարձրագույն կրթության համակարգ ներգրավել նաև արտերկրի լավագույն հետազոտողներին: Քաղաքը նաև իր կենտրոնացվածության և հասանելիության շնորհիվ հնարավորություն է տալու միջդիսցիպլինար հետազոտությունների համար` որոնք ժամանակակից աշխարհում հանդիսանում են բեկումնային առաջընթաց ապահովող հետազոտությունների լավագույն ձևերը: Ակադեմիական քաղաքի կոմպակտության շնորհիվ նաև նախապայմաններ կստեղծվեն փորձարարական մշակումների և նախատիպավորման համար խոշոր ենթակառուցվածքների կառուցման համար, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում հետազոտական և ինովացիոն համակարգի կայացմանը և մշակումների` ներքին և գլոբալ արժեքային շղթաներում ներդրմանը: Ծրագիրն իրականացնելու նպատակով՝ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։ Ըստ այդմ՝ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, իրականացման համար նախատեսվող տեղամասերը, ֆինանսավորման համար բյուջետային հատկացման ձևերը, հստակ կսահմանվեն հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին։

 

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր: «Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար։ Ընդ որում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, և «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գխավոր հատակագծով դրա կարիքը լինի։

 

Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։ Այս պահին հայեցակարգում մանրամասն նկարագրված են չորս կլաստերներ՝ տեխնոլոգիական, արհեստների, կրթական և սպայական։ Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական մեկ մայրուղու։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է հիմնական տեղամասով։ Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ակադեմիական քաղաքում բնակվելու է և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։ «Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով նաև ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլանը, որը կկարգավորի նաև մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները։ Ստեղծվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, արտադրական փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողերին, լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ՝ համերգասրահ, կինոթատրոնի և թատրոնի բաղադրիչներով, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ բուհական և սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի անհրաժեշտ կենսապայմանների համար։ Այստեղ նախատեսվում է ունենալ ազգային ստադիոնը մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և մնացած բոլոր ենթակառուցվածքները»,-ասել է նախարարը։

 

Ըստ նրա՝ արդեն իսկ կան համագործակցության պայմանավորվածություններ միջազգային հեղինակավոր ճարտարապետական «GNP» կազմակերպության և կառուցապատող ընկերությունների հետ, արվեստների կլաստերի բովանդակության հետ կապված արդեն իսկ պլանավորված համագործակցություն կա Լոնդոնի արվեստների համալսարանի հետ։ «Ծրագրի ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի 2023 թվականի հոկտեմբերից և կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին, կառուցման փուլ՝ կսկսվի 2025 թվականի հոկտեմբերից և նախնական գնահատմամբ՝ կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին։ Ինչպես նշեցի, այնպես ենք պլանավորել, որ միջանկյալ ժամանակահատվածներում կլաստերների, հանգուցային կառույցների փուլային հանձնում ունենանք և սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

 

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մենք, այսպիսով` թևակոխում ենք Ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ: Հայեցակարգն, իհարկե, վաղուց է շրջանառության մեջ, այն մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել ենք և եկել ենք վերջնական այսպիսի եզրակացությունների, որոնք հայեցակարգի մեջ նշված են: Նաև առաջիկայում մենք պայմանագիր կստորագրենք ճարտարապետական ընկերության հետ, որը Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները: Ուզում եմ ասել նաև, որ այս պահին էլ արդեն տեղում աշխատանքներ իրականացվում են՝ գեոդեզիական, հաշվարկվում են ենթակառուցվածքները, ջրային ռեսուրսները՝ ինչպես պետք է տեղափոխվեն և այլն:

 

Ուզում եմ հիշեցնել, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է բավականին մեծ տարածք՝ 700 հա, ընդ որում ՝ մենք հաշվարկել ենք այնպես, որ անհրաժեշտության դեպքում այդ տարածքը նաև ընդլայնվելու հնարավորություն ունենա: Տարածքը գտնվում է Երևանի, Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի կցատեղում, Պռոշյան, Քասախ, Աշտարակ, Էջմիածին, Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակավայրերի հատվածում, Մեծամորից էլ, ենթադրում եմ, այնտեղ հատված կա, Խոյ համայնքից էլ, նկատի ունեմ՝ սահմանակցող տարածք: Այսինքն, հենց բուն տարածքը չկա Արմավիրի մարզից, բայց հենց այդ տարածքը վարչական և ադմինիստրատիվ գծերով հատվում է Արմավիրի մարզի և մայրաքաղաք Երևանի հետ:

 

Այստեղ շատ կարևոր է, որ մենք 4 կլաստերների մեջ մենք պատկերացնում ենք նաև գյուղատնտեսական կլաստերը: Ընդ որում, այստեղ գյուղատնտեսական շատ մեծ ֆերմերային փորձարարական կենտրոն կստեղծվի, այսինքն` գյուղատնտեսության ոլորտի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներ իրականացնել թե՛ բուսաբուծության, թե՛ սերմնաբուծության, թե՛ անասնապահության և մնացած ոլորտներում, այսինքն՝ տեղում այդ ամեն ինչը կկազմակերպվի: Կարծում եմ՝ նաև Ակադեմիական քաղաքի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն կունենա: Իհարկե, մենք տարածքի հետ կապված հետևյալ խնդիրը ունենք: Հայեցակարգը ունենք, հիմա մենք ճարտարապետական ընկերության առաջ դնում ենք հետևյալ խնդիրը՝ չգիտենք 700 հա-ն այս խնդրի լուծման համար շա՞տ է, քի՞չ է, մեզ լրացուցիչ տարածքնե՞ր են պետք, թե՞ ընդհակառակը՝ այդ տարածքը շատ մեծ է, բայց եթե նույնիսկ պարզվի այդ տարածքը շատ մեծ է, մենք այդքան տարածքի անհրաժեշտություն չունենք, միևնույնն է մենք այդ տարածքը կպահենք Ակադեմիական քաղաքի տիրույթում: Այնտեղ, որտեղ մենք կառուցապատում իրականացնելու անհրաժեշտություն չենք ունենա, այնտեղ կգնանք ուրիշ լուծումների՝ կանաչապատում կլինի, լանդշաֆտային լուծումներ կլինեն և այլն, և այդպես շարունակ: Այսինքն` այս 700 հա-ն միանշանակ պետք է մնա Ակադեմիական քաղաքի տիրույթում»:

 

Անդրադառնալով բուհական ոլորտի բովանդակային զարգացումներին և 8 բուհերի ձևավորման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ ԿԳՄՍ-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել և բուհական ոլորտի գործընկերներին առաջարկել քննարկումներ անցկացնել: «Հրավիրում ենք քննարկումների՝ լսելու նրանց: Նաև մենք հույս ունենք, որ բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները կսկսեն իրենք իրար հետ քննարկումներ անել, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը սկսել է նրանից, այն արձանագրումից և շեշտադրումից, որ բարձրագույն կրթությունը և գիտությունը, և հետազոտական հատվածը պետք է հնարավորինս ինտեգրվեն այնպես, ինչպես հիմնականում ընդունված է ժամանակակից կրթական համակարգում: Եվ իհարկե, Ակադեմիական քաղաքը պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև պետք է իր ճարտարապետական, քաղաքաշինական լուծումներով նաև նոր խոսք բերի իր հետ և նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա Հայաստանի Հանրապետության բնակիչների և, իհարկե, օտարերկրյա զբոսաշրջիկների և այցելուների համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է նաև՝ պետք է արձանագրել, որ այս ծրագիրն անպայման կիրագործենք. «Սա մեր ամենախոշոր ծրագրերից մեկն է, և մենք պետք է շատ ուշադիր, հետևողական լինենք, որպեսզի ամեն ինչ ժամանակին կարողանանք իրականացնել: Այն իսկապես ռազմավարական ծրագիր է, որը շատ բանով կանխորոշելու է Հայաստանի Հանրապետության ապագան»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-իՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի
ԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ ԴատախազությունՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներըՓամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթըԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան