


Արմինֆո.Հայաստանը պաշտպանել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևը: Փաստաթղթի օգտին քվեարկել են ՄԱԿ անդամ 193 պետություններից՝ 120 երկրների ներկայացուցիչներ: Դեմ են հանդես եկել 14 երկրներ, ևս 45 - ը ձեռնպահ են մնացել։ Բանաձևի ընդունմանը դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Չեխիան, Խորվաթիան, Ավստրիան և մի շարք այլ երկրներ: Այդ մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Փաստաթուղթը ներկայացվել է Հորդանանի կողմից, որն, ավանդաբար, հանդես է գալիս պաղեստինցիների կողմից՝ Իսրայելի հետ հակամարտությունում, եւ արժանացել է, առաջին հերթին, արաբական երկրների խմբի եւ Ռուսաստանի աջակցությունը: Փաստաթղթի տեքստում չի հիշատակվում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը, որի հարձակումը Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին սկիզբ դրեց պաղեստինաիսրայելական հակամարտության հերթական էսկալացիային, և բացակայում է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցված իսրայելցի զինծառայողներին ազատ արձակելու պահանջը: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը կոչ է անում "անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել" գերության մեջ գտնվող բոլոր քաղաքացիական անձանց, ինչպես նաև պահանջում է ապահովել նրանց անվտանգությունն ու մարդասիրական վերաբերմունքը՝ միջազգային իրավունքին համապատասխան



