Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 13:19
Նաիրա Բադալյան

"Քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ», հաստատել է վարչապետը և առաջարկել զեղչեր՝ երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարելիս

"Քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ», հաստատել է վարչապետը և առաջարկել զեղչեր՝ երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարելիս

Արմինֆո. Կառավարության նիստում քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների նախագծերը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու միջոցով կբարձրանա ՀՀ Ոստիկանության իրավասու մարմինների կողմից ընդունած վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման վարույթի նշանակությունը և դերը՝ միաժամանակ ապահովելով վարչական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման օբյեկտիվ հնարավորությունը՝ անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով։

«Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման առավելությունից օգտվելու հնարավորությունը: Մասնավորապես՝ առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերում roadpolice.am կայքում դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսի չափով պակաս: Բացի այդ, փաթեթով նախատեսված է ևս մեկ խրախուսման նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումը իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը քաղաքացուն հանձնվել, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 5 տոկոսի արտոնությունից»,-ասել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Նախարարը նշել է նաև, որ ներկայացված խրախուսման նորմը տարածվում է առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների վրա, որոնց շրջանակը նախատեսված է նախագծերի փաթեթում: «Միաժամանակ ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Վերը նշված նպատակին հասնելու համար նախագծի փաթեթով սահմանված է ևս մեկ կարգավորում: Հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը և դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայումս քննվում են վարչական դատարանի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով նախագծերի ընդունումից հետո, այլևս քննվելու են ոստիկանության կողմից»,- ասել է Վահե Ղազարյանը:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առավոտյան առցանց ռեժիմով քննարկում է տեղի ունեցել օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ: Վարչապետի կարծիքով՝ նախագծում պետք է որոշ փոփոխություններ անել: «Ծանուցումներն էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը, կարծում եմ, պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում՝ ևս 30 տոկոս: Եվ մի արձանագրում՝ օրենքում պետք է անենք կարգավորում՝ այն հասցեն, որը քաղաքացին police.am կայքում գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, կարելի է համարվել քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե, և պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով: Եվ այդ պարագայում քաղաքացին կհամարվի պատշաճ ձևով ծանուցված»,-ասել է Կառավարության ղեկավարը և հավելել, որ անհրաժեշտ է այս փոփոխությունն անել, եթե բացառող հանգամանք չլինի:

Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է դիտարկել հնարավորինս խրախուսելը. եթե խրախուսվող նորմերը չդրվեն, ապա թվայնացման գործընթացն ավելի դանդաղ կընթանա։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով 30 տոկոս գաղափարին է, նշել է. «Կարծում եմ դա լավ գաղափարն է, սակայն՝ կախված խախտման չափից, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տարբեր պատասխանատվություններ են առաջացնում: Մենք որոշակի գործողությունների դեպքում հատուկ բարձր խախտման պատասխանատվության միջոցներ ենք նախատեսում՝ հանրային վտանգավորությունից ելնելով: Օրինակ՝ բարձր արագությամբ երթևեկելը․ մարդը եթե իմանա, որ միայն թվային համակարգում գրանցված լինելու դեպքում կարող է 30 տոկոս նվազեցում ունենալ, մեր կարգավորումը հնարավոր է նպատակին որոշ դեպքերում չծառայի»։

Արձագանքելով՝ վարչապետը հիշեցրել է «քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ տուգանքի մատերիալ չէ» խոսակցությունը և նշել, որ այդ հարցը լուծելու համար ներդրվել է բալային համակարգը. «Նախկինում ի՞նչ համակարգ ունեինք. մինչև 500.000 դրամ տուգանքներ ունեինք, իմիջիայլոց, իջեցրինք տուգանքները: Համակարգն ասում էր՝ խնդիր չունես, կարող ես 100 քշել, 300, 400, փողդ վճարի՝ շարունակի նույն ձևով վարել։ Այսինքն՝ եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն՝ եթե հնարավորություն ունես, գրպանդ ներում է, ինչքան ուզում ես խախտում արա։ Ինչ ուզում ես արա, վճարի, գնա քո ճանապարհով։ Պետությունն ասում էր՝ խախտում արա, պետությանը եկամուտներ բեր, ու ոչ միայն պետությանը։ Ուզում եմ հիշեցնել, որ հանրահայտ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը կար իր հայտնի կապերով, որը մենք ամբողջությամբ դարձրել ենք պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Հիմա մարդը չի կարող այդպես վարվել, որովհետև 1,2,3՝ տուգանքի բալերը կկուտակվեն, ու ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից։ Իսկ եթե վարորդական իրավունքից զրկված վիճակում վարի մեքենան՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված»։

Վարչապետն ընդգծել է, որ այստեղ մեծ ռիսկ և մտավախություն չի տեսնում. այդ համակարգով ոչ թե կարգազանցությունն է խրախուսվում, այլ՝ թվայնացումը: «Սրա համար կարող է քննադատություն էլ հնչի, բայց այդ ֆինանսական զուտ բեռը մենք իջեցնելու հնարավորություն ենք տալիս, իսկ մյուս կողմից, բալային համակարգով մենք կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ ենք ստեղծում, այսպիսով` արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Օրինագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետն առաջարկել է հարցը քվեարկության չդնել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել լրամշակելուց հետո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաստաբան․ Ինչու՞ է Տիգրանաշենում երեխաների խաղահրապարակի կառուցումը խիստ ծանր հարց դարձել Հայաստանի իշխանությունների համարՓաստաբան․ Ինչու՞ է Տիգրանաշենում երեխաների խաղահրապարակի կառուցումը խիստ ծանր հարց դարձել Հայաստանի իշխանությունների համար
Փաշինյանը շնորհավորել է Փաշինյանը շնորհավորել է "Ուսանողական ցուցակ"-ին Սերբիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Հայաստաի օմբուդսմենՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Հայաստաի օմբուդսմեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ
Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրելԴատարանը Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրել
ՀՀ ԱԳ նախարարն Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացումըՀՀ ԱԳ նախարարն Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացումը
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը զուգահեռներ են անցկացրել Շիրակի մարզպետի՝ ինչ-որ «իվանների» մասին հայտարարությունների և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջևՀՀ-ում ՌԴ դեսպանատանը զուգահեռներ են անցկացրել Շիրակի մարզպետի՝ ինչ-որ «իվանների» մասին հայտարարությունների և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջև
Բուլղարիայում հաշվարկվել է արձանագրությունների ավելի քան 95%-ըԲուլղարիայում հաշվարկվել է արձանագրությունների ավելի քան 95%-ը
Հայաստանի առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանրՀայաստանի առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Հայաստանը Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամից ֆինանսավորում ստանալու հայտ է ներկայացրելՀայաստանը Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամից ֆինանսավորում ստանալու հայտ է ներկայացրել
WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի մշակութային համույթներին՝ մասնակցելու 2027 թվականին Վիեննայում կայանալիք փառատոնին․ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնWOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի մշակութային համույթներին՝ մասնակցելու 2027 թվականին Վիեննայում կայանալիք փառատոնին․ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն
Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները հանդես են եկել Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների հետեւողական զարգացման օգտինՀայաստանի եւ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները հանդես են եկել Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների հետեւողական զարգացման օգտին
Շարմազանովը՝ Փաշինյանին․ Հայաստանին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետականակենտրոն իշխանությունՇարմազանովը՝ Փաշինյանին․ Հայաստանին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետականակենտրոն իշխանություն
Ամերիկացի պաշտոնյան Հայաստան է այցելել սահմանների անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով. ԱՄՆ դեսպանատունԱմերիկացի պաշտոնյան Հայաստան է այցելել սահմանների անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով. ԱՄՆ դեսպանատուն
Կարապետյան․ Այնտեղ, որտեղ կա Կարապետյան․ Այնտեղ, որտեղ կա "Ուժեղ Հայաստանը", "Քաղաքացիական պայմանագիրը"  թևաթափ է լինում
ՀԱԵ հարցով քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատանքային կանոնակարգըՀԱԵ հարցով քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատանքային կանոնակարգը
Թանդիլյան․ Թանդիլյան․ "Ապրելու երկիրը" հաղթահարել է անցողիկ շեմը բոլոր համայնքներում, որտեղ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին
Սաղաթելյան․ չնայած Հայաստանի իշխանությունների ճնշումներին ՝ ՀՅԴ-ն քաղաքացիների զգալի աջակցություն է ստացել հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններումՍաղաթելյան․ չնայած Հայաստանի իշխանությունների ճնշումներին ՝ ՀՅԴ-ն քաղաքացիների զգալի աջակցություն է ստացել հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում
Հայաստանի ՆԳՆ ղեկավարը պարզաբանել է երկրորդ շարքում կայանելու համար տուգանքի խստացման պատճառներըՀայաստանի ՆԳՆ ղեկավարը պարզաբանել է երկրորդ շարքում կայանելու համար տուգանքի խստացման պատճառները
Արտակ Զաքարյան․ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի վրա        Արտակ Զաքարյան․ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի վրա       
Ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50 մլն դրամի վնասԱպօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50 մլն դրամի վնաս
ՀՀ վարչապետ․ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՄ հետ կապերի խորացմամբ տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներումՀՀ վարչապետ․ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՄ հետ կապերի խորացմամբ տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում
«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքները եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝  Ալիևի առջև«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքները եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝  Ալիևի առջև
ՆԳՆ ղեկավար․ Չի կարելի զուգահեռ անցկացնել եվրոպական երկրներում տիրող իրավիճակի եւ Հայաստանում վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի միջեւՆԳՆ ղեկավար․ Չի կարելի զուգահեռ անցկացնել եվրոպական երկրներում տիրող իրավիճակի եւ Հայաստանում վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի միջեւ
Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարը կայցելի ՀայաստանՆիդերլանդների ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան
Տիգրան Ավինյան. Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը պետք է սկսվի հաջորդ տարիՏիգրան Ավինյան. Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը պետք է սկսվի հաջորդ տարի
Հայաստանի ներքին գործերի նախարար. Իրավապահ մարմինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ 54 հաղորդում են ստացելՀայաստանի ներքին գործերի նախարար. Իրավապահ մարմինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ 54 հաղորդում են ստացել
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի միջև բնապահպանության ոլորտում երկխոսություն է ընթանումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի միջև բնապահպանության ոլորտում երկխոսություն է ընթանում
Հայաստանը կորած հովվին վերադարձրեց ԱդրբեջանինՀայաստանը կորած հովվին վերադարձրեց Ադրբեջանին
Հայաստանն ու Կիպրոսը  քննարկել  են երկկողմ համագործակցության օրակարգում։Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
ԿԳՄՍՆ-ում փորձել են բացատրել ս. Արտենիի դպրոցի շենքից զորավար Անդրանիկի պատկերի ապամոնտաժման պատճառներըԿԳՄՍՆ-ում փորձել են բացատրել ս. Արտենիի դպրոցի շենքից զորավար Անդրանիկի պատկերի ապամոնտաժման պատճառները
Այսօր տեղի կունենա եկեղեցում առաջացած ճգնաժամը հետաքննող հանձնաժողովի առաջին նիստըԱյսօր տեղի կունենա եկեղեցում առաջացած ճգնաժամը հետաքննող հանձնաժողովի առաջին նիստը
Փաշինյան. Ես լիովին դժգոհ եմ այն փաստից, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք բնակավայրերում ստացել է ձայների ավելի քան 90, 80, 70 տոկոսըՓաշինյան. Ես լիովին դժգոհ եմ այն փաստից, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք բնակավայրերում ստացել է ձայների ավելի քան 90, 80, 70 տոկոսը
Հայաստանում քննարկվում են «Ընտանեկան և ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցըՀայաստանում քննարկվում են «Ընտանեկան և ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը
«Մանկական Եվրատեսիլի» հաղթող Նարեին Երևանի օդանավակայանում դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով«Մանկական Եվրատեսիլի» հաղթող Նարեին Երևանի օդանավակայանում դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալներՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալներ
Հիջաբների հարցը շարունակում է մնալ խոչընդոտ ադրբեջանա-թուրքական հարաբերություններումՀիջաբների հարցը շարունակում է մնալ խոչընդոտ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում
Քաղաքապետի հրամանով Higher  ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներովՔաղաքապետի հրամանով Higher ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով
Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններումԼուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում
Սերբիան թևակոխեց քաղաքական նոր դարաշրջանՍերբիան թևակոխեց քաղաքական նոր դարաշրջան
Արդյո՞ք Հայաստանի դատախազությունը բռնագրավել է Սամվել Ալեքսանյանի ունեցվածքըԱրդյո՞ք Հայաստանի դատախազությունը բռնագրավել է Սամվել Ալեքսանյանի ունեցվածքը
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները տոնում են իրենց թեկնածուի «հաղթանակը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ մրցակցության բացակայության պայմաններումԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները տոնում են իրենց թեկնածուի «հաղթանակը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ մրցակցության բացակայության պայմաններում
Ամենայն հայոց կաթողիկոսը Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է միջեկեղեցական երկխոսությունըԱմենայն հայոց կաթողիկոսը Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է միջեկեղեցական երկխոսությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի։Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի։
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ