Ուրբաթ, 5 Հունիսի 2015 15:07

Մանուկյան Կարինե

Վիգեն Սարգսյան. Մեր ընդհանուր ժառանգությունը շարունակում է ռազմական հակամարտությունների, հարձակումների ավերիչ ուժի գլխավոր թիրախներից հանդիսանալ

Վիգեն Սարգսյան. Մեր ընդհանուր ժառանգությունը շարունակում է ռազմական հակամարտությունների, հարձակումների ավերիչ ուժի գլխավոր թիրախներից հանդիսանալ

Միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանանչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով: Այդ մասին նախօրեին Փարիզում ՙԵրիտասարդությունը հանուն խաղաղության՚ համերգից առաջ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:  

Սարգսյանը նշել է, որ մարդկության դեմ հանցագործությունները, էթնիկ զտումները, ցեղասպանությունները, հիշողությունների ոչնչացմանն ուղղված հուշարձանների ավերումը դեռ նոր թափ են ստանում՝ առնչվելով աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքերի: ՙՇատ հաճախ, երբ հեռուստատեսությամբ` ուղիղ հեռարձակմամբ  դիտում ենք հերթական պատմական ժառանգության ավերման փաստը (մտածեք այդ երևույթի ողբերգական հեգնանքի մասին. մենք դիտում ենք  ուղիղ եթերով տվյալ պահին տեղի ունեցող իրադարձությունները որպես բնականոն երևույթ), մենք՝ բոլորս, հուսահատվում ենք և ասում. ՙԻսկ որտե՞ղ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչո՞ւ այն չի գործում, ինչո՞ւ այն չի արձագանքում այս ամենին՚: Ճշմարիտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիազորությունները սահմանափակ են այն մանդատով, որով մենք՝ հիմնադիր անդամներս, օժտել ենք այդ կառույցը: Այդ սահմանափակումները ոչ բավարար ֆինանսավորման հետ միասին, որոնց հաճախ նա բախվում է, առաջացնում են լուրջ խոչնդոտներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության համար: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բուն գաղափարն այն է, թե ինչ պետք է անենք, երբ կա խնդիր, այլ ոչ թե` ինչ կարող ենք անել սովորաբար: Այս կառույցները տեսլականի և երազանքի մարմնավորում պետք է լինեն, այլ ոչ թե՝ ընթացիկ իրականության արձանագրող և զեկուցող:

Այս առումով ես կցանականայի մասնավորապես ընդգծել և բարձր գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա ղեկավարության կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններից մեկը՝ Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ կրթությունը՝ որպես կանխարգելման հիմնական գործիք: Գիտնականները փաստում են, որ ցեղասպանության հանցագործության ճանաչումն ու դատապարտումը ապագայում այդ հանցագործության կանխարգելման միակ  արդյունավետ միջոցն է: Մենք ինքներս ոչ միայն պետք է դասեր քաղենք դրանից,  այլ պետք է  նաև ուսուցանենք  եկող սերունդներին՝ այդ չարիքը մեկընդմիշտ վերացնելու աշխարհի երեսից: Հայերը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, պատրաստակամ են ստանձնելու իրենց պատասխանատվության բաժինն այդ պայքարում: Այս տարվա ապրիլից սկսած՝ Հայաստանը կանոնավոր կերպով  հյուրընկալելու է ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ գլոբալ ֆորումը:

Քանի որ աշխարհը բախվում է ատելության, այլատյացության, խտրականության, ծայրահեղականության նոր սրացումների, մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու այդ նոր մարտահրավերներին: Ցավոք, մեր ընդհանուր ժառանգությունը շարունակում է ռազմական հակամարտությունների, հարձակումների ավերիչ ուժի գլխավոր թիրախներից հանդիսանալ:

Ցավոք, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ավանդական պատասխանները դատապարտված են ձախողման: Այդ պատճառով, մենք պետք է լինենք ավելի ստեղծագործ, ավելի ներգրավված, ավելի կենտրոնացած յուրաքանչյուր մարդու կյանքի արժևորման կարևորության, ցանկացած աջակցության և բազմազանության յուրաքանչյուր տարրի հարցի շուրջ:  Մենք պետք է համախմբենք այդ պայքարում առավել կարողունակ հատվածին՝ երիտասարդությանն ու մտավորականությանը: Միջոցառումը, որ կազմակերպել ենք այսօր` ձեր ջերմ հյուրընկալությամբ, այս ուղղությամբ ևս մեկ քայլ է. ՙԵրիտասարդությունը հանուն խաղաղության՚ բուն հայեցակարգը նպատակաուղղված է երիտասարդ մտավորականներին համախմբելուն, նրանց ձայնն առավել բարձր՝ միջազգայնորեն լսելի դարձնելուն և նրանց արդի մարտահրավերներին դիմակայելու առաջամարտիկ դարձնելուն:  

Մենք հավատում ենք խոսքի և սկզունքային դիրքորոշման ուժին, քանզի մենք վերածնվել ենք որպես ժողովուրդ՝ շնորհիվ այդ ուժի: Որքան էլ որ ներկայիս մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ճանապարհին մեր ռեսուրսները սահմանափակ լինեն և որքան էլ որ դժվար լինի, երեք հիմնասյուներ կան, որոնց վրա պետք է հիմնվի մեր քաղաքականությունը և մեր գործունեությունը՝ այդ գործում հաջողության հասնելու համար: Առաջին կարևոր սկզբունքը` մեր յուրաքանչյուր որոշման հիմքում արժեքային հենքի ներդրումն է: Արժեքներն առաջնային դարձնելով՝ մենք նախ ստեղծում ենք առաջընթացի և զարգացման համար ուժեղ հիմք: Երկրորդը՝ զրոյական հանդուրժողականությունն է այդ սկզբունքների խախտման և դրանց դեմ ուղղված սպառնալիքների նկատմամբ: Մենք պետք է վերստին սովորենք բարձրաձայնել միմյանց խնդիրները և սատարել միմյանց, անհրաժեշտության դեպքում՝ օգնության ձեռք մեկնել: Այս առումով հայտնի գերմանացի մտավորական, հականացիստ աստվածաբան Մարտին Նեմյուլլերը ձևակերպել է չորս կարճ, բայց դիպուկ և խորիմաստ նախադասություն, և ես մեջբերում եմ դրանք.ՙՍկզբից նրանք եկան սոցիալիստների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես սոցիալիստ չէի: Հետո նրանք եկան արհեստակցական միության անդամների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես արհեստակցական միության անդամ չէի: Ապա նրանք եկան հրեաների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես հրեա չէի: Հետո նրանք եկան իմ հետևից, և այլևս չկար մեկը, որ խոսեր իմ պաշտպանության համար՚:   Մենք պետք է մեկնընդմիշտ սովորենք ի պաշտպան ուրիշի խոսելու այդ դասը, քանի դեռ «նրանքե չեն եկել մեր ետևից: Եվ երրորդ սկզբունքն այն է, որ մենք պետք է ավելացնենք աջակցությունը վտանգված և թիրախ դարձած ազգերի վերածնունդին: Մենք պետք է օգնենք նրանց բուժել իրենց վերքերը, կրթել երեխաներին, վերականգնել նրանց արվեստի և մշակույթի հաստատությունները, և նրանք առատորեն կվերադարձնեն այդ ամենը, քանզի դա է մարդկության երախտապարտ բնույթը: 

Տասնամյակներ առաջ աշխարհով մեկ սփռված, պետականությունից և հայրենիքից զրկված հայերը կանգնեցին իսպառ վերացման վտանգի առջև: Այսօր՝ հարյուր տարի անց, մեր երիտասարդները նստած են այս գեղեցիկ բեմի վրա` բարձրաձայնելու մյուսների խնդիրները: Շնորհակալություն Ձեզ դրա համար:Այսօր, ի թիվս այլոց, մենք ձեզ կներկայացնենք երիտասարդ քահանա և մտավորական Կոմիտասի, ով ականատես եղավ այդ ամենին և վերապրելով՝ վերածնեց հայկական երաժշտությունը ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող և հայկական երաժշտությունը ողջ աշխարհով մեկ ճանաչելի դարձնող հռչակավոր Արամ Խաչատուրյանի ստեղծագորոծությունները:Մեր երիտասարդությունն այսօր այստեղ է, որպեսզի աշխարհին լսելի դարձնի, որ պատերազմը և զինված հակամարտությունը օրենքից դուրս, ոչ արդիական և մերժելի են: 21-րդ դարը պետք է լինի խաղաղության, բարեկեցության, զարգացման, ավելի լավ կրթության և ավելի հարուստ մշակութային բազմազանության դար: Մեր երիտասարդությունն այսօր այստեղ է, որպեսզի իր ներդրումն ունենա այդ ուղղությամբ մեր ընդհանուր հաստատության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնված հրաշալի գործում՚,- ասել է Սարգսյանը: 

ՙԵրիտասարդությունը հանուն խաղաղության՚ համերգային ծրագրում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք): Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, ՙԿատուներ՚ ջազ-բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան