


Արմինֆո.Ալմաթիում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը:
Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների մասին զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և ՀԱՊԿ անդամ պետությունների մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցում կազմակերպության ձևաչափում գործունեության և փոխգործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումները: Հատուկ ուշադրություն է դարձվել տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի նախագծին: Փաստաթղթի նախագիծը հավանության է արժանացել ԱԽՔԿ անդամների կողմից և հանձնարարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ այն սահմանված կարգով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:
Դատելով միջոցառման լուսանկարներից՝ հայկական կողմը միջոցառմանը չի մասնակցել։



