


Արմինֆո.Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր համակարգի կիրառման ժամկետները կհետաձգվեն։ Այդ մասին հունիսի 25-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ վճարման նոր համակարգի կիրառումը կսկսվի այն բանից հետո, երբ քաղաք կմտնի ավտոբուսների եւ տրոլեյբուսների նոր խմբաքանակ: Ընդհանուր առմամբ, խոսքը 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի մասին է, որոնք քաղաքային երթուղիներ դուրս բերելուց հետո հնարավոր կլինի խոսել ուղեվարձի վճարման նոր համակարգի գործարկման մասին: Քաղաքապետը վստահեցրել է, որ բոլոր այն բացերը, որոնք առկա են համակարգում, կչեզոքացվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի իշխանությունները հայտարարել էին 8,5 մետր երկարությամբ 171 նոր ավտոբուսներով և 15 տրոլեյբուսներով0 տրանսպորտային պարկի համալրման մասին: Նոր տեխնիկան կոչված է փոխարինելու հնացած շարժակազմը, ինչպես նաև փոփոխությունների հանգեցնել որոշ երթուղիներում: Տրոլեյբուսները կօգտագործվեն արդեն գործող երթուղիներում ՝ մաշված տրանսպորտը փոխարինելու համար։
Նշենք, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագների կիրառումը նախատեսվում էր սկսել ս.թ. սեպտեմբերի 1-ից, սակայն այժմ այդ ժամկետները կհետաձգվեն։ Նախատեսվում է, մասնավորապես, սահմանել անսահմանափակ ուղեվարձեր տրանսպորտի բոլոր տեսակների համար՝ 30, 90 օր և մեկ տարի ժամկետով։ Ուղեգրի գինը մեկ ամսվա համար սահմանվել է 8 800 դրամ, երեք ամսվա համար ՝ 23 600 դրամ, մեկ տարվա համար ՝ 88 000 դրամ:



