


Արմինֆո.Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման շուրջ բանակցությունների համար: Ըստ ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում:
Նա նշել է, որ Ղազախստանն անփոփոխ աջակցում է խաղաղապահ ջանքերին: Այդ առնչությամբ Տոկաևը նշել է, որ դրական տեղաշարժեր են դիտվում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ համատեքստում նախագահն ընդգծել է, որ Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը գլոբալ անվտանգության և կայունության ապահովումն է: "Հակամարտությունները լուծելու միակ միջոցը երկխոսությունն է", - ասել է Տոկաևը:



