Arminfo.info


 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024 19:56
Ալինա Հովհաննիսյան

Քևին Սփեյսին՝ Երևանում երկրպագուների հետ հանդիպմանը. Սա շատ հուզիչ է և մեծ նշանակություն ունի ինձ համար

Քևին Սփեյսին՝ Երևանում երկրպագուների հետ հանդիպմանը. Սա շատ հուզիչ է և մեծ նշանակություն ունի ինձ համար

Արմինֆո.Աշխարհահռչակ և կինոյի ու թատրոնի ամերիկացի անվանի դերասան Քևին Սփեյսին այս օրերին Հայաստանում է՝ որպես "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր:

 

Կինոփառատոնի բացման օրը "Ոսկե ծիրան"-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը Սփեյսիին հանձնել է "Փարաջանովի թալեր" մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է կինոյի գործիչներին ՝ համաշխարհային կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար: Երեկ դերասանը վարպետության դաս է անցկացրել հայ ուսանողների հետ, իսկ այսօր Կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիպում նրա արվեստի երկրպագուների հետ: Դահլիճը լեփ-լեցուն էր, նրանք, ովքեր  տեղ չունեին, տեղավորվել էին միջանցքներում, աստիճաններին և բեմի մոտ, իսկ ոմանք, նույնիսկ, երկուսով մեկ աթոռին էին տեղավորվել՝ տեսնելու և լսելու կենդանի լեգենդին:

 

Հանդիպումն անցել է բավականին ջերմ մթնոլորտում: Դերասանին դիմավորել են երկար ծափահարություններով։ Սփեյսին անկաշկանդ շփվել է երևանյան հանդիսատեսի հետ, շատ է կատակել և պատասխանել է հետաքրքրող հարցերին: Բեմ դուրս գալով ՝ նա նշել է, որ իր համար անչափ հաճելի է նման մեծաթիվ լսարան տեսնելը ։ "Դա հուզիչ է և ինձ համար մեծ նշանակություն ունի", - անմիջապես ասել է դերասանը: Հանդիպման ընթացքում Սփեյսին կիսվել է լավ լուրով, որ հնարավոր է, շուտով կյանքի կոչվեն որոշ կինոմրցանակներ: Դերասանը որևէ մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ վերջին 4-5 տարիների ընթացքում շփվել է հրաշալի կինոգործիչների հետ, որոնք առաջարկել են իրեն միասին աշխատել: "Ես ոգևորված եմ նախագծերով, որոնք կարող են կյանքի կոչվել, և, իհարկե, ես դա շատ եմ գնահատում, դա հպարտության առիթ է", - ասել է նա:

 

Այն հարցին, թե ինչն է կարևոր դերասանական մասնագիտության համար, Սփեյսին հետևյալ կերպ է պատասխանել. "Դերասանը պետք է ձայն ունենա, որպեսզի այն լսելիս դահլիճում բոլորը հետ նայեն և հարցնեն ՝ հիմա ով էր խոսում։ Դերասանը պետք է ունենա խոսելու ունակություն և չկորցնի իր ձայնը>: Ընդ որում, նա նշել է, որ դերասանական կարիերայում անհաջողությունների դեպքում պետք չէ մտածել արդյունքի մասին, այստեղ առաջին պլան պետք է դուրս գան գործադրված ջանքերը:

 

Սփեյսին կիսվել է նաև մանկության հուզիչ պատմությամբ, որը նրան ինչ-որ կերպ դուրս է բերել դերասանական ուղի: Նա պատմել է, որ մանուկ հասակում մայրն իրեն հաճախ է կինո և թատրոն տարել, և ինքը դիտել է, թե ինչպես է նա ծիծաղում Ջ.Ստյուարտի, Ք.Հեփբյորնի մասնակցությամբ ֆիլմերի վրա։ Տուն հասնելուն պես փոքրիկ Քևինը սկսել է նմանակել դերասաններին, որոնց նրանք տեսնում էին էկրանին կամ թատրոնի բեմում, ինչը նույնպես ծիծաղեցնում էր Սփեյսիի մայրիկին: <Եվ ես լսում էի, թե ինչպես է մայրս ծիծաղում.>, - ասել է դերասանը՝ հուզվելով:

 

Հանդիպման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում հոլիվուդյան դերասանի հետ հանդիպումը չեղարկելու հարցին, ինչի պատճառով վերջինս տեղի է ունեցել Կինոյի տանը: Հարցին, թե ինչպես է Սփեյսին վերաբերվում նման որոշմանը, նա միայն ասել է, որ այդ մասին ոչինչ չգիտի և եկել է այստեղ անելու այն, ինչ պետք է անի: "Ինձ հրավիրել են ձեր երկիր ՝ որպես պատվավոր հյուր ներկա գտնվելու կինոփառատոնին, և ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ", - ասել է դերասանը, միաժամանակ նշելով, որ երեկվա վարպետության դասը հայ ուսանողների հետ ուղղակի հրաշալի է անցել:

 

Նշենք, որ Քևին Սփեյսին "Օսկար" կինոմրցանակի կրկնակի դափնեկիր է, "Ոսկե գլոբուս" - ի դափնեկիր "Հեռուստասերիալի լավագույն դերասան" անվանակարգում, ինչպես նաև Լորենս Օլիվիեի մրցանակի դափնեկիր ՝ լավագույն թատերական դերի համար: Նա իր կարիերան սկսել է թատերական բեմից, իսկ 1995 թվականին կինոքննադատների կողմից արժանացել է հավանության ՝ "Յոթ " ֆիլմում Ջոն Դուի դերի համար։ Քևին Սփեյսիի մինչ օրս ամենահաջողված աշխատանքներից են ՝ <Կասկածելի դեմքեր>, <Ամերիկյան գեղեցկություն>, <Դեւիդ Գեյլի կյանքը>, <Սուպերմենի վերադարձը > և <Քարտերի տուն > սերիալը: Վերջին 40 տարիների ընթացքում Սփեյսին նկարահանվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Մարտին Ֆրիմանը, Ալ Պաչինոն, Քիմ Բեյսինջերը, Ռասել Քրոուն, Սեմ Ռոքուելը, Գվինեթ Փելթրոուն, Ջեֆ Բրիջեսը, Ջեք Լեմոնը, Անետ Բենինգը, համագործակցել է ամերիկացի եւ բրիտանացի լավագույն ռեժիսորների հետ, որոնց թվում են Դեւիդ Ֆինչերը, Ալան Փարքերը, Սեմ Մենդեսը, Էդգար Ռայթը, Քերթիս Հանսոնը, Ջոն Լասեթերը, Դանկան Ջոնսը, Մայք Նիքոլսը, Բրայան Սինգերը եւ այլոք:

 

Հիշեցնենք, որ այս տարի "Ոսկե ծիրանն" անցկացվում է հուլիսի 7-14 - ը և նվիրված է Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: Ավանդույթի համաձայն, "Ոսկե ծիրանի" շրջանակներում երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ամենահեղինակավոր կինոփառատոններից (Կաննի, Բեռլինի և այլն): Կինոդիտումներն անցկացվում են Կինոյի տանը և "Մոսկվա" կինոթատրոնում:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համարՓաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար
Կրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկումԿրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկում
Միջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործություններըՄիջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործությունները
Փաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանըՓաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանը
Հուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումըՀուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումը
«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում
ANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն էANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է
Իրավապահները ձերբակալել են Ավետիք ՉալաբյանինԻրավապահները ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
Ընդդիմություն. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, լիովին օրինաչափ է թվումԸնդդիմություն. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, լիովին օրինաչափ է թվում
Ո՞վ կդառնա հայկական խորհրդարանի խոսնակը. իշխող կուսակցությունում քննարկումներ են ընթանումՈ՞վ կդառնա հայկական խորհրդարանի խոսնակը. իշխող կուսակցությունում քննարկումներ են ընթանում
Քաղաքագետ. Քաղաքականության մեջ խորհրդանիշները երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարություններըՔաղաքագետ. Քաղաքականության մեջ խորհրդանիշները երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները
Հայաստանը և Ջիբութին ՄԱԿ-ում հակամարտությունների կանխարգելման հարցերին նվիրված միջոցառում են անցկացրելՀայաստանը և Ջիբութին ՄԱԿ-ում հակամարտությունների կանխարգելման հարցերին նվիրված միջոցառում են անցկացրել
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը
Ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը և ընտրական գործընթացին արտաքին միջամտությունն էր. ԱԺ փոխխոսնակԸնտրությունների գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը և ընտրական գործընթացին արտաքին միջամտությունն էր. ԱԺ փոխխոսնակ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի պատգամավորի երդման նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկությանՀայաստանի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի պատգամավորի երդման նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկության
Հայաստանում կարող է հայտնվել Բարեկեցության նախարարությունՀայաստանում կարող է հայտնվել Բարեկեցության նախարարություն
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան․ ԶԼՄՈւրսուլա ֆոն դեր Լյայենը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան․ ԶԼՄ
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը
"Ոսկե ծիրանը" կներկայացնի ավստրիացի հայտնի ռեժիսոր Ջեսիկա Հաուսների ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը
Երևանի քաղաքապետն ավագանու նիստում հանդես է եկել ընդդիմության հասցեին սպառնալիքներովԵրևանի քաղաքապետն ավագանու նիստում հանդես է եկել ընդդիմության հասցեին սպառնալիքներով
Հայ քաղաքագետ․ Անվանափոխելով Ամիրյան փողոցը՝ Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ սիրաշահեց ԱդրբեջանինՀայ քաղաքագետ․ Անվանափոխելով Ամիրյան փողոցը՝ Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ սիրաշահեց Ադրբեջանին
Հայաստանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ»  համաշխարհային կոնգրեսինՀայաստանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ»  համաշխարհային կոնգրեսին
Լավրով․ Եվրամիությունը ոչ թե, պարզապես, փորձում է ընդհատակյա եղանակներով փոխել իշխանությունն այլ երկրներում է, այլեւ հպարտանում է իր մեթոդներովԼավրով․ Եվրամիությունը ոչ թե, պարզապես, փորձում է ընդհատակյա եղանակներով փոխել իշխանությունն այլ երկրներում է, այլեւ հպարտանում է իր մեթոդներով
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակովBSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
ՃՏՊ-ի պատճառով խախտվել է ՃՏՊ-ի պատճառով խախտվել է "ՀԿԵ" ընկերության միջքաղաքային երթևեկության չվացուցակը, և չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքը
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն,  կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի՝ նրանց պաշտոնը ստանձնելիսՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն,  կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի՝ նրանց պաշտոնը ստանձնելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Բաքվում հայ ռազմագերիների 1000-օրյա պահմանը նվիրված մամուլի ասուլիսԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Բաքվում հայ ռազմագերիների 1000-օրյա պահմանը նվիրված մամուլի ասուլիս
Սոֆիայի կենտրոնի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի Հայաստանի ծառուղիՍոֆիայի կենտրոնի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի Հայաստանի ծառուղի
Պետական դավաճանության մեղադրանքները ծեծկռտուք են հրահրել Երևանի ավագանու նիստումՊետական դավաճանության մեղադրանքները ծեծկռտուք են հրահրել Երևանի ավագանու նիստում
Սաղաթելյանն իր տանը կատարված խուզարկությունն անվանել է հերթական ապօրինի գործընթաց և քաղաքական հալածանքՍաղաթելյանն իր տանը կատարված խուզարկությունն անվանել է հերթական ապօրինի գործընթաց և քաղաքական հալածանք
«Հայ-Ռուսական համալսարան» միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՌՀ-ի նոր պաշտոնական անվանումն է, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը:«Հայ-Ռուսական համալսարան» միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՌՀ-ի նոր պաշտոնական անվանումն է, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը:
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Ամիրյան փողոցը վերանվանվել էԱմիրյան փողոցը վերանվանվել է
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրել է որոշ մանրամասներ իրավապահների կողմից ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի տանը կատարված խուզարկություններիցՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրել է որոշ մանրամասներ իրավապահների կողմից ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի տանը կատարված խուզարկություններից
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Ֆրանկոֆոնիայի հարցերով պատվիրակ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Ֆրանկոֆոնիայի հարցերով պատվիրակ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
ՀՀԿ փոխնախագահը համոզված է․ հայկական ընդդիմությունը նախ պետք է հաղթի Փաշինյանին «հիշողության դեմ պատերազմում»ՀՀԿ փոխնախագահը համոզված է․ հայկական ընդդիմությունը նախ պետք է հաղթի Փաշինյանին «հիշողության դեմ պատերազմում»
Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որը կբերի օդի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներՀայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որը կբերի օդի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներ
Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի տանըԻրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի տանը
Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովMoody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Հայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է Լեհաստան, որտեղ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման հարցերով միջազգային համաժողովինՀայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է Լեհաստան, որտեղ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման հարցերով միջազգային համաժողովին
Կիր Սթարմերը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից՝ ճանապարհ հարթելով տասնամյակի ընթացքում երկրի յոթերորդ առաջնորդի համարԿիր Սթարմերը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից՝ ճանապարհ հարթելով տասնամյակի ընթացքում երկրի յոթերորդ առաջնորդի համար
Արկադի Ղուկասյանն իր հերթական տարեդարձը դիմավորում է Բաքվի բանտումԱրկադի Ղուկասյանն իր հերթական տարեդարձը դիմավորում է Բաքվի բանտում
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման հնարավորություններըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման հնարավորությունները
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում անցկացվել է Հիշատակի եւ սգո օրվան նվիրված Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում անցկացվել է Հիշատակի եւ սգո օրվան նվիրված "Հիշատակի մոմ" ակցիան
"Ուժեղ Հայաստան". Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկը ազգային հիշողության և հերոսների արժեզրկումն է
Հայաստանի ԱԱԾ տնօրենը Գերիների,  պատանդների և անհայտ կորած  անձանց  հարցերով զբաղվող  միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրելՀայաստանի ԱԱԾ տնօրենը Գերիների,  պատանդների և անհայտ կորած  անձանց  հարցերով զբաղվող  միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել
Զախարովա․ Հայաստանը ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնություններըԶախարովա․ Հայաստանը ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները
"Արդար քվե". Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են վարչական ռեսուրսների լայնածավալ կիրառմամբ
Կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և ԳյումրիումԿարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
Դադարեցվել է Գագիկ Ծառուկյանի Դադարեցվել է Գագիկ Ծառուկյանի "Շանգրի Լա" խաղատան լիցենզիայի գործողությունը. էկոնոմիկայի նախարարի հրամանը
Քաջարանում տեղի է ունեցել ֆրանկոֆոն կենտրոնի հանդիսավոր բացումըՔաջարանում տեղի է ունեցել ֆրանկոֆոն կենտրոնի հանդիսավոր բացումը
Հայաստանը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին Հայաստանը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին 
Հայաստանի ԳԱԱ-ում մեկնարկել են ճառագայթային ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը և 5-րդ միջազգային գիտական դպրոցըՀայաստանի ԳԱԱ-ում մեկնարկել են ճառագայթային ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը և 5-րդ միջազգային գիտական դպրոցը
Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 7-ի ընտրությունները վիճարկելու գործով 2 նոր աշխատակարգային որոշում է կայացրելՀայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 7-ի ընտրությունները վիճարկելու գործով 2 նոր աշխատակարգային որոշում է կայացրել
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Ռուսաստանի քննիչները ստուգում կանցկացնեն Գյումրի-Մոսկվա երթուղով ուղևորվող ինքնաթիռում հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման փաստի առնչությամբՌուսաստանի քննիչները ստուգում կանցկացնեն Գյումրի-Մոսկվա երթուղով ուղևորվող ինքնաթիռում հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման փաստի առնչությամբ
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մարմինըՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մարմինը
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Երևանն ու Սոֆիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըԵրևանն ու Սոֆիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՄախաչկալայումԳյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում