


Արմինֆո. Էդգար Հունանյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Նշենք, որ սահմանապահ զորքերն արդեն երկրորդ տարին առանց ղեկավարի էին։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից 2023 թվականի ապրիլի սկզբին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո։ Այն ժամանակ առաջնագծում ծեծկռտուք էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև։ Վերջիններս փորձել էին տեղակայվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը կասեցվել էր Մարալչյանի գլխավորած սահմանապահ զորքերի կողմից։



