
Հայաստանն արդեն ավարտել է Եվրամիության հետ համագործակցության շուրջ նոր համապարփակ փաստաթղթի մշակման շուրջ նախնական բանակցությունների առաջին փուլը, որի արդյունքը դարձավ ՀՀ և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցումը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Նա ընդսմին ընդգծել է, որ բանակցությունների երկրորդ փուլում արդեն մի քանի ամիս անց կքննարկվի ՀՀ և ԵՄ միջև վիզային ռեժիմի վերացման հարցը, ինչը բանակցությունների վերջնական նպատակն է, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն առաջին փուլում ստանձնած պարտավորությունների հաջող կատարման դեպքում: «Բանակցությունների երկրորդ փուլի օրակարգն արդեն որոշված է, և բազմաթիվ եվրոպական երկրներ արդեն քննարկում են բանակցություններին մանդատի տրամադրման հարցը», - հաղորդել է եվրոպացի պաշտոնյան: Ընդգծելով այն փաստը, որ Հայաստանն այդպես էլ չցանկացավ դառննալ ԵՄ ասոցացված անդամ, ընտրություն կատարելով Եվրասիական տնտեսական միության օգտին, Տուսկը հավաստիացրել է, որ ԵՄ հարգում է Երևանի ընտրույթունը, և դա չի անդրադառնա կողմերի համագործակցության վրա: Նա հավաստիացրել է, որ ԵՄ շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ փոխընդունելի բոլոր ոլորտներում, այդ թվում` ժողովրդավարության, ազատ շուկայի ապահովման, բիզնես-մթնոլորտի բարելավման, ներդրումնեի ակտիվացման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման հարցերում: «Կարծում եմ, որ թե Հայաստանը, թե ԵՄ գոհ կմնան համագործակցությունից: Ընթացիկ տարին որոշիչ կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության գործընթացում», - հայտարարել է Տուսկը: Նա նաև ընդգծել է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների նկատմամբ տարբերակված դիրքորոշում դրսևորելու անհրաժեշտությունը: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը հարմար հարթակ պետք է լինի բոլոր անդամ երկրների համար», - ընդգծել է Տուսկը:
Իր խոսքում ԱԳ անդամ երկրների հետ համագործակցության հարցում տարբերակված դիրքորոշումների անհրաժեշտությունն ընդգծել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ Հայաստանը շահագրգռված է միացյալ Եվրոպայի հետ համագործակցության զարգացմամբ: «Ես Հայաստանի հետագա զարգացումը չեմ պատկերացնում առանց ժողովրդավարական բարեփոխումների և առանց եվրոպական կառույցների աջակցության` դրանց անցկացմանը», - ամփոփել է նախագահը: