Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024 14:46
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի նախկին արտգործնախարար. Աշխարհը չպետք է թույլ տա Ադրբեջանին խուսափել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվությունից

Հայաստանի նախկին արտգործնախարար. Աշխարհը չպետք է թույլ տա Ադրբեջանին խուսափել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվությունից

Արմինֆո. Ադրբեջանը չի ձգտում խաղաղության իր հարևանների հետ, ներառյալ Հայաստանը՝ չնայած հակառակի մասին իր հայտարարություններին։ Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածում, որը հրապարակվել է Newsweek-ում։

 

Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը ստիպել է 120,000 էթնիկ հայերի հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ ոչնչացնելով դրա վաղեմի ինքնակառավարումը և ջնջելով Հայաստանի պատմական տարածքներում հայկականության բոլոր հետքերը:

 

«Եթե Ադրբեջանն իսկապես հանձնառու լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր մեկ տարի առաջ ձերբակալված քաղբանտարկյալներին՝ ինքնավար շրջանի նախկին ղեկավարությանը»,- նշել է Օսկանյանը:

 

Դիվանագետը հավելել է,  որ ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է:

 

"Ես ՝ որպես 1998-2008 թվականներին Հայաստանի արտաքին գործերի նախարար, ով տասնամյակներ խաղաղության շուրջ բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այնպիսի տերությունների աջակցությամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան,  կոչ եմ անում աշխարհին ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նա շտկվի:

 

Եվ, բախտի բերմամբ, կա մի միջոց: ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովը (COP - 29) պետք է տեղի ունենա Բաքվում նոյեմբերի կեսերին. անցկացման վայրի ընտրությունը լուրջ հակասություններ է առաջացրել, քանի որ Ադրբեջանը նաև նավթի և գազի առաջատար արտադրող է և մեծ ներդրում ունի գլոբալ աղտոտման գործում: Դա կասկածելի ընտրություն էր բոլոր մակարդակներում, բայց նաեւ աշխարհին տալիս է ազդեցության որոշակի լծակներ", - կարծում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը։

 

 Ընդ որում, Օսկանյանն ընդգծել է, որ նրանք, ովքեր այժմ պահվում են Բաքվում , Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, հանդիսանում են ժողովրդի օրինական ներկայացուցիչները, որը ձգտում էր ինքնորոշման՝ միջազգային իրավունքին համապատասխան:

 

"Արդյո՞ք համաշխարհային տերությունները բանակցել են ահաբեկիչների և հանցագործների հետ այս բոլոր տարիներին, ինչպես հիմա ենթադրում է Ադրբեջանը։ Իհարկե ոչ։ Այդ առաջնորդները համեմատելի են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Իբրահիմ Ռուգովան՝ Կոսովոյից, կամ Ժոզե Ռամոս-Օրթան՝ Արևելյան Թիմորից, մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց ժողովրդի ինքնորոշման համար՝ խաղաղ միջոցներով: Նրանց ձերբակալումը քաղաքական քայլ է, որպեսզի լռեցնեն հայկական գործը, միջազգային իրավունքի լուրջ խախտում եւ մարտահրավեր  համաշխարհային դիվանագիտական գործընթացի լեգիտիմությանը", - համոզված է հայ դիվանագետը:

 

Նրա խոսքով, թեև Ադրբեջանը հավակնում է ինքնիշխանության Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և թեև այն մտել է Խորհրդային Հանրապետության կազմի մեջ, որը դարձել է Ադրբեջան, այն երկար ժամանակ եղել է հայկական կյանքի սիրտը ՝ ինքնորոշման իրավունքի շատ հիմնավորված պահանջով:

 

"Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի կողմից այդ իրավունքն իրացնելու փորձն անզիջում արձագանք է հարուցել Ադրբեջանի կողմից, ինչը հանգեցրել է հայերի և ադրբեջանցիների միջև լայնամասշտաբ հակամարտության։ Այս հրդեհն ի վերջո ավարտվել է 1994 թվականի հրադադարով, ինչը թույլ էր տվել տարածաշրջանին ինքնակառավարում հաստատել:

 

Շուրջ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղը պահպանում էր փաստացի անկախ կարգավիճակը, իսկ պետականաշինության ջանքերը հիմնված էին ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: Մշտական լուծմանն ուղղված բանակցությունները ՝ ԱՄՆ - ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ, ընդգծում էին խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների հարգումը և միջազգային իրավունքի պահպանումը: Սակայն 2020 թվականին Ադրբեջանի ագրեսիան կտրուկ սրվեց, և կարճատև պատերազմի ընթացքում ռեժիմը զաավթեց անկլավի արտաքին տարածքի մեծ մասը։ Երեք տարի անց ՝ հետագա բախումներից հետո, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, էթնիկ զտում իրականացրեց և առևանգեց տարածաշրջանի ղեկավարությանը", - նշել է նախկին նախարարը։

 

Նա հավելել է, որ վերը շարադրվածը հանգեցնում է իսկապես տարօրինակ հանգամանքների, երբ բռնապետ Իլհամ Ալիևի ռեժիմը, որը Ժողովրդավարության համաշխարհային բոլոր վարկանիշներում զբաղեցնում է ստորին աստիճանները, ինչպես՝ Freedom House-ի հրապարակած վարկանիշը, դառնում է COP-29-ի տերը:

 

Օսկանյանը վստահ է, որ դա միջազգային դիվանագիտության մեջ խաղարկվող բարոյական հակասությունների խորհրդանիշ է։ "Լինելով նավթի և գազի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկը՝ Ադրբեջանը հսկայական շահույթ է ստանում հանածո վառելիքից ՝ հենց այն ճյուղից, որը նպաստում է կլիմայի փոփոխությանը։ Այնուամենայնիվ, նրան հարթակ են տրամադրել կլիմայական աղետի հետեւանքների մեղմացման գլոբալ գագաթնաժողովի անցկացման համար։ Այս էկոլոգիական երեսպաշտությունն, ինքնին, աղակող է, այդուհանդերձ, այո, կա մի պատմվածք, որտեղ կլիմայական սրիկաներին դրդում են, նրանց տեղ տալով սեղանի շուրջ կամ, նույնիսկ, թույլ տալով հյուրընկալել հավաքվածներին: Ի վերջո, COP28 –ը  հյուրընկալել էր Արաբական Միացյալ Էմիրությունները", - նշել է նա։

 

 Այնուամենայնիվ, ըստ Օսկանյանի, ոչ մի փաստարկ չկա այն բանի օգտին, որպեսզի Ադրբեջանին թույլ տրվի խուսափել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվությունից: "Թույլ տալ Ադրբեջանին անցկացնել COP29-ը, չդիմակայելով նրա ռեպրեսիվ գործողություններին, կնշանակեր աչք փակել նրա կատարած վայրագությունների վրա։ Եվ COP-29-ը, իրոք, ներգործության հազվագյուտ հնարավորություն է:

 

Համաշխարհային հանրությունը, հատկապես, ԱՄՆ-ի նման երկրների պետական գործիչները, պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի հայ ռազմագերիներին և քաղաքական առաջնորդներին, որոնց նա ապօրինաբար ձերբակալել է: Եվ նրանք պետք է պատրաստ լինեն բոյկոտել համաժողովը կամ ցածր կարգի պատվիրակություններ ուղարկել, եթե այդ պահանջը մերժվի:

 

Ադրբեջանը գիտի, որ ձերբակալվածները ոչ մի հանցագործություն չեն կատարել, բայց չի սպասում, որ իր բլեֆը կբացահայտվի։ Այո, կա ռիսկ, որ Բաքուն իրենը կպնդի։ Բայց այդ ռիսկը կնվազի, եթե վերջնագիրն արմատական լինի և հնչեցվի բազմաթիվ պետական գործիչների և ՀԿ-ների կողմից ։ Դա տագնապալի ազդանշան կլինի ողջ աշխարհի բռնապետերի և անբարեխիղճ գործիչների համար", - վստահ է դիվանագետը։

 

Հիշեցնելով գագաթնաժողովը մեկ այլ ավելի ժողովրդավարական երկիր տեղափոխելու հնարավորության մասին՝ Օսկանյանը հայտարարել է, որ կլիմայի փոփոխության հրատապությունն անվիճելի է, սակայն անհրաժեշտ է երաշխավորել, որ մարդու իրավունքները եւ բնապահպանական արդարությունը միմյանց բացառող չեն:

 

"Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պետք է ընթանա բարոյական ազնվությամբ։ Աշխարհը պետք է վճռական լինի և թույլ չտա Ադրբեջանին օգտագործել կլիմայական օրակարգը որպես փիար-վահան, շարունակելով ճնշել հայերին, ճնշել օրինական քաղաքական շարժումները և պահել քաղբանտարկյալներին:

 

Ժամանակը սուղ է։ COP29-ն արագորեն մոտենում է, և աշխարհը հնարավորություն ունի ցույց տալու իրական հանձնառությունը մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ինքնորոշման սկզբունքին, որն ապահովված է գործողություններով: ԱՄՆ - ը, Եվրամիությունը և այլ ժողովրդավարական կազմավորումներ պետք է ստանձնեն նախաձեռնություն, օգտագործելով COP - 29-ը որպես լծակ ՝ պահանջելու ազատ արձակել այդ բանտարկյալներին: Նրանք պետք է բարձրաձայնեն։ Եվ, որ ավելի կարեւոր է, նրանք պետք է գործեն", - ամփոփել է Օսկանյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանինՀայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին
ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել "Ուժեղ Հայաստանի" առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ
Արցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբԱրցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորություններըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովին
Փաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանըՓաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Խաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. ՓաշինյանԽաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. Փաշինյան
Փաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովինՓաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրըՀայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրը
Փաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասինՓաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասին
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովինՀայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ