Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024 12:21
Ալինե Գրիգորյան

Իսկանդարյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը քիչ հավանական է՝ բանակցային գործընթացում ասիմետրիայի պատճառով

Իսկանդարյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը քիչ հավանական է՝ բանակցային գործընթացում ասիմետրիայի պատճառով

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը քիչ հավանական է՝ բանակցային գործընթացում ասիմետրիայի պատճառով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ խաղաղությունը, պարզապես, պատերազմի բացակայություն չէ, և խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար թե էապես փոխի իրավիճակը կամ Հայաստանի համար   ապահովի մեծ անվտանգություն:

 

Փորձագետը նաև կարծում է, որ մինչև ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովը (COP29) Ադրբեջանում հակամարտության սրումը Հայաստանի տարածքում քիչ հավանական է: "COP29-ից հետո կարճաժամկետ հեռանկարում ես լուրջ էսկալացիա չեմ տեսնում ։ Հնարավոր են փոքր միջադեպեր կամ փոքր էսկալացիա, հատկապես՝ գարնանից սկսած ։ Դա երբեք չի կարելի բացառել։ Բայց լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է, քանի որ այն ենթադրում է տարածքների զավթում, իսկ Հայաստանը, այնուամենայնիվ, ճանաչված պետություն է, դա Լեռնային Ղարաբաղը չէ ։ Պատկերացնել, որ Ադրբեջանը կգնա դրան, դժվար է։ Բայց դա չի նշանակում, որ դա ընդհանրապես հնարավոր չէ", - պնդում է քաղաքագետը։

 

Ընդ որում, Իսկանդարյանը նշել է, որ զիջումները, որոնց մշտապես գնում է Հայաստանը, չեն հանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրման: "Ադրբեջանին պետք չէ խաղաղության պայմանագիր կնքել ։ Բայց, նույնիսկ, եթե այն ինչ-որ տեսքով ստորագրվի, միևնույն է, դա կլինի հուշագրի պես մի բան", - պարզաբանել է նա։

 

Խոսելով ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ադրբեջանի պահանջների մասին ՝ քաղաքագետը նշել է, որ դա Հայաստանի վրա ճնշում գործադրելու հերթական միջոցն է: Նրա խոսքով ՝ Ադրբեջանի իշխանությունների համար, ինչ-որ առումով, բացարձակապես միեւնույն է, թե ինչ ձևակերպումներ կան Հայաստանի սահմանադրությունում։ Այդ առնչությամբ Իսկանդարյանը նշել է, որ Ադրբեջանը մի քանի տեսակի ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Դրանց թվում են դիսկուրսիվ ճնշումները (օրինակ, հայտարարությունները Արևմտյան Ադրբեջանի մասին, այն մասին, որ Ղարաբաղը երբեք գոյություն չի ունեցել), ճնշումները երրորդ երկրների միջոցով (ներառյալ Ռուսաստանը և արևմտյան երկրները), ինչպես նաև ճնշումները գետնի վրա, օրինակ,  կրակոցները։

 

"Նման պահանջները փոխհամաձայնության գալու փորձ չեն։ Ադրբեջանական պահանջներում կարմիր գիծ, փաստացի, չկա։ Դրա համար՝ չեմ կարծում, թե որևէ զիջմամբ կարելի է ավելի մեծ անվտանգության հասնել ։ Այն գաղափարը, որ անվտանգության հասնելու համար պետք է լինել ոչ թե ավելի ուժեղ, այլ ավելի թույլ, սովորաբար չի աշխատում: Ապահով լինելու համար պետք է ավելի շատ ռեսուրսներ ունենալ, այլ ոչ թե՝ հակառակը: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ պետք է լինի Լաչինի միջանցքը, հետո այն շրջափակեցին, որից հետո եղավ Արցախի շրջափակումը ։ Բնակիչներին տեղահանեցին, հետո եկան  սահմանադրության փոփոխությանը: Դրանից հետո պահանջելու են փախստականների վերադարձ և երկրի ապառազմականացում։ Չկա որոշակի սահման, որից հետո Ադրբեջանն այլևս ոչինչ չի պահանջի", - պարզաբանել է փորձագետը։

 

Այդ առնչությամբ քաղաքագետը շեշտել է, որ "խաղաղության դարաշրջան " չի կարող հռչակել կողմերից մեկը: Նրա խոսքով, երբ խաղաղություն է հայտարարում միայն մեկ երկիր, դա ավելի շատ փորձ է արտաքին աշխարհին ցույց տալու, որ ինքը մտադիր չէ շարունակել հակամարտությունը: Սակայն, ինչպես նշում է Իսկանդարյանը, նման հայտարարությունները գալիս են միայն Հայաստանից, մինչդեռ, Ադրբեջանը շարունակում է նրան մեղադրել ռևանշիստական տրամադրությունների և սպառազինություն գնելու համար, պնդելով, որ հայկական կողմն անընդհատ գնդակոծում է իրենց: "Խաղաղության դարաշրջանի հասնելու համար մի կողմի մտադրությունները բավարար չեն, հաշվի առնելով այն ակնհայտ փաստը, որ Հայաստանը չի կարող վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար", - պարզաբանել է Իսկանդարյանը:

 

Այնուհետև քաղաքագետն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին ։ Նրա խոսքով ՝ երկրների միջև գոյություն ունի փոխգործակցության որոշակի սխեմա, որը տարբեր ոլորտներում տարբեր ուղղություններ ունի: Տնտեսական ոլորտում, ինչպես նշում է փորձագետը, համագործակցությունը բավականին հաջող է ընթանում եւ, նույնիսկ, ավելանում է։ Իսկանդարյանը պարզաբանում է, որ դա կապված է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական տնտեսության վիճակի առանձնահատկությունների հետ, ինչը նրան ստիպում է արտաքին աշխարհի հետ փոխգործակցության նոր հնարավորություններ փնտրել: "Եթե տնտեսական ոլորտում Հայաստանը շարունակում է Ռուսաստանի հետ պահպանել նույն հարաբերությունները, ինչ նախկինում, ապա անվտանգության ոլորտում դա այդպես չէ ։ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանը գրեթե ոչ մի մասնակցություն չի ունենում, ընդ որում՝ դուրս չգալով դրանից։ Ճգնաժամ կա փոխհարաբերությունների հանրային ոլորտում։ Այլ բան է, որ վերջին շաբաթներին մենք տեսնում ենք փոխհարաբերությունների սրության նվազում։ Այսինքն, այստեղ ինչ - որ դինամիկա կա", - հավելել է քաղաքագետը։

 

Անդրադառնալով ճանապարհների բացման թեմային՝ Իսկանդարյանը նշել է, որ գլոբալ բաց ճանաչված սահմաններն ու ճանապարհները տեսականորեն լավ հետևանքներ են ունենում: Սակայն նա ընդգծել է, որ ներկա իրավիճակի համատեքստում դա բացարձակապես անհնար է պատկերացնել։ "Ենթադրենք ՝ հիմա խաղաղության խաչմերուկ կբացվի Ադրբեջանի համար, և նրանք կկարողանան Հայաստանի տարածքով բեռներ փոխադրել։ Բայց արդյո՞ք դա կգործի նաեւ հայկական կողմի համար։ Աարդյո՞ք հայկական բեռնատարը կկարողանա անցնել ողջ Ադրբեջանով: Արդյո՞ք հայկական համարանիշներով մեքենան կկարողանա տեղաշարժվել ադրբեջանական տարածքով, ինչպես դա տեղի է ունենում Վրաստանի տարածքով։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը չի ցանկանում հաղորդակցությունների բացում, ընդհանուր առմամբ, նա ցանկանում է բացել մեկ կոնկրետ ճանապարհ ՝ իր բեռների և մարդկանց համար՝ Հայաստանի տարածքով Նախիջևանի ինքնավարության հետ կապի համար, այնուհետև՝ դեպի Թուրքիա ։ Դա այն է, ինչին Հայաստանը դիմադրում է, և ինչը հակասում է Հայաստանի ինքնիշխանությանը", - պարզաբանում է Իսկանդարյանը։

 

Ընդ որում, քաղաքագետը նշել է, որ այդ թեմայի շուրջ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներում ընթացել են և հասել տեխնիկական մանրամասների քննարկմանը, բայց հետո ամեն ինչ կանգնեցվել է: Իսկանդարյանի ասելով՝ այսօրվա դրությամբ կան միայն վերջնագրեր, որոնց հայկական կողմը չի կարող գնալ, ուստի հարցը մնում է կախված: "Այսօր ճանապարհների բացումը քիչ հավանական է ։ Դա կախված է ճնշման աստիճանից, այն բանից, թե ինչպես այն կիրականացվի, ինչպես նաեւ՝ արտաքին խաղացողների հետ հարաբերություններում քաղաքական իրավիճակի զարգացումից՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի մոտ։ Սակայն այսօրվա դրությամբ դա, դեռ, դժվար թե տեղի ունենա", - եզրափակել է Իսկանդարյանը։

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Рудольф
Армянской дипломатии необходимо усвоить, что до тех пор, пока их страна будет выглядеть послушной и униженной, режим Алиева будет всегда нагло что-то требовать и пытаться заставить плясать под свою дудку. Поэтому необходимо гораздо более жёстко вести с ними всякие переговоры и дать им почувствовать свою решимость, например, в вопросе возвращения удерживаемых незаконно армянских пленных, т.е. никакого мирного договора просто не может быть подписано, пока хотя бы Один! человек армянской национальности будет удерживаться на территории Азербайджана...

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ընդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքումԸնդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում
ԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանըԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանը
Վարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրումՎարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրում
Փաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելըՓաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը
Տիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողներըՏիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասըԱբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերայինԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերային
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդը ՀՀ վարչապետին առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել
ՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերըՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը
Հայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումըՀայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Վանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժելՎանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
ՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Հայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանըՀայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը
Սամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքիՍամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքի
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Զախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրություններըԶախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրությունները
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառովՄի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
Հայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձովՀայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձով
Վահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը ԼեհաստանումՎահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում
Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ովՍևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ով
Հայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպանՀայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպան
Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբԼևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբ
Հայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ովՀայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ով
Հայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ինՓաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին
Բաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներԲաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներ
Հայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումըՀայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումը
Հայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Տիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումըՏիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը
Քաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասինՔաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասին
Հայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացըՀայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացը
Լևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներինԼևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներին
Գերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը ՀայաստանԳերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը Հայաստան
Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարովԿենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերը
Երևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներինԵրևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներին
IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելըIODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելը
Հայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումըՀայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումը
Տիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ԲելգիայումՏիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Բելգիայում
Լեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանելԼեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում ԱդրբեջանըՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում Ադրբեջանը
ՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորություններըՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը
Նարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներինՆարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներին
ՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը
Հաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համարՀաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար
Նախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներովՆախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով
Հայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Պուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքումՊուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքում
ՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցովՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցով
Բագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակԲագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակ
Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծըԼրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը
Փաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովինՓաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովին
ԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանումԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանում
Հայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրըՀայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից