


Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կղեկավարի Դավիթ Խուդաթյանը, ով այժմ զբաղեցնում է Արմավիրի մարզպետի պաշտոնը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խուդաթյանը (ծնված 1981թ., "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ) մարզը գլխավորել է 2024 թվականի հունվարի 11-ին ։ Ստացել է բարձրագույն կրթություն < կառավարման տեղեկատվական համակարգեր > մասնագիտությամբ (2008-2014թթ.սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը, դիմելով իրավապահ մարմինների, դատական համակարգի ղեկավարներին, հայտարարել էր, որ իր համբերության բաժակը լցվել է: "Թույլ չեմ տա որևէ մեկին մտածել, որ կարելի է չհնազանդվել վարչապետին։ Այսուհետ տալու եմ գաղափարական, կոնցեպտուալ ուղղություններ, իսկ պետական համակարգը ստիպված է լինելու տեղավորվել դրա տակ>, - ասել էր Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո հրաժարական են տվել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Սանոսյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրել է նոյեմբերի 19-ին:
Նշենք, որ նույն կերպ ՝ ՖԲ սոցցանցում գրառման միջոցով, այսօր առավոտյան վարչապետը հայտարարել է ՆԳ նախարարի ապագա նշանակման մասին։



