

Swatch и Eiffel խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Մկրտչյանի ինքնասպանության պատճառ կարող էին դառնալ խոշոր պարտքերը: Այդպիսի վարկած է շրջանառվում հայկական ԶԼՄ-ներում:
Հիշեցնենք, որ 40-ամյա Գևորգ Մկրտչյանն ինքնասպան էր եղել օգոստոսի 16-ի առավոտյան իր տան մոտ: Դիակի կողքին հայտնաբերվել է հրազեն, ինչպես նաև գրություն, որում Մկրտչյանը խնդրել է ոչ ոքի չմեղադրել իր մահվան համար: Նույն օրը քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):



