Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 14:30
Ալինե Գրիգորյան

Սերգեյ Մելքոնյան. Բաքվում գիտակցում են, որ Երևանում չի լինի ավելի հարմար ղեկավարություն՝ քան ներկայինը

Սերգեյ Մելքոնյան. Բաքվում գիտակցում են, որ Երևանում չի լինի ավելի հարմար ղեկավարություն՝ քան ներկայինը

Արմինֆո. Բաքվում շատ լավ հասկանում են, որ Երևանում իրենք չեն ունենա ավելի լավ ղեկավարություն՝ քան հիմա։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի  հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը:

 

Ինչպես ընդգծել է փորձագետը, հակամարտության սրման հավանականությունը մեծացել է, հատկապես` Բաքվում Կլիմայի գագաթնաժողովի (COP29) ավարտի ֆոնին, որը զսպող գործոններից մեկն էր: Բացի այդ, իրավիճակի սրման ռիսկի մեծացմանը նպաստել են ԱՄՆ ընտրությունները և Ուկրաինայի շուրջ առաջիկա բանակցությունները: "Այս համատեքստում Հարավային Կովկասի նշանակությունը գլոբալ օրակարգում աստիճանաբար նվազում է։ Նշված ցուցիչները վկայում են այն մասին, որ բարենպաստ հիմք է ստեղծվում հակամարտության սրման համար։ Այսպես, մենք հետեւում ենք, թե ինչպես է Հայաստանն աստիճանաբար բարձրանում էսկալացիայի աստիճաններով", - պարզաբանել է Մելքոնյանը։

 

Դրա հետ մեկտեղ, փորձագետի ասելով, գոյություն ունեն մի քանի ցուցիչներ, որոնք հաստատում են այդ ենթադրությունը.  Բաքվի կողմից սպառազինությունների փոխադրումը Նախիջևան, Իսրայելից զենքի մատակարարումների ակտիվացումը և համատեղ զորավարժություններն Ադրբեջանի և Իրանի միջև: "Ադրբեջանը ձգտում է ցույց տալ, որ իր քաղաքականությունն ուղղված չէ Իրանի շահերի դեմ։ Բայց իրականում նրանք անուղղակիորեն կհարվածեն Իրանին, եթե հարվածեն Հայաստանին։ Ռազմական ակտիվությունը ամրապնդվում է նաև Հայաստանի ապառազմականացման անհրաժեշտության մասին հայտարարություններով։

 

Էսկալացիայի հաջորդ քայլը կարող է լինել հարձակողական ներուժն ավելացնելու համար Հայաստանին ուղղված  մեղադրանքը, ինչպես նաև սահմանին տեղային միջադեպը, որը նոր տեղեկատվական ֆոն կստեղծի: Այդ երկու ցուցիչների ի հայտ գալը եւս մեկ վերընթաց քայլ կդառնա էսկալացիայի աստիճանով", - պարզաբանել Է Մելքոնյանը։

 

Խոսելով իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների մասին՝ Մելքոնյանն ընդգծել է, որ դրանք կարող են լինել մի քանիսը։ Դրանց թվում են բլիցկրիգը, այսինքն, Հայաստանի տարածքը երկու մասի բաժանելու փորձը, այսպես կոչված "սալյամիի" մարտավարությունը (մաս առ մաս-խմբ.) և անկլավները, առաջին հերթին, Տիգրանաշենն ու Տավուշի անկլավները գրավելու փորձը։ "Նիկոլ Փաշինյանը ճանաչել է ադրբեջանական իրավասությունն ու ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ։ Եթե Ալիևը հայտարարի, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել այդ հողերը, աշխարհում ոչ ոք չի կարող դրան առարկել, քանի որ Հայաստանն ինքն է դրանք անվանում ադրբեջանական։ Դա Ադրբեջանին լիովին իրավունք է տալիս ուժ կիրառել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար", - շարունակել է փորձագետը։

 

Անդրադառնալով այս առնչությամբ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնք աջակցում են արևմտյան Ադրբեջանի մասին ադրբեջանական պատումին, փորձագետն ընդգծել է, որ նման արտահայտություններն ուղղված են Հայաստանի երրորդ հանրապետություն կոչվող քաղաքական նախագծի տապալմանը: Դա ենթադրում է գոյություն ունեցող մոդելի փոխարինում ինչ-որ նոր բանով, պատմական հիշողության լիակատար մերժում և դրա հիման վրա նոր ինքնության ձևավորում:

 

"20 տարի հետո, գուցե ավելի շուտ, մենք կբախվենք մի սերնդի, որը կպնդի, որ ոչ մի ցեղասպանություն չի եղել, որ Արցախը երբեք մեզ չի պատկանել, և մենք այն օկուպացրել էինք։ Բերեմ օրինակ.  Ճապոնիայում հարցում է անցկացվել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը ճիշտ է վարվել՝ ատոմային ռումբեր նետելով Հիրոսիմայի և Նագասակիի վրա։ Ճապոնիայի ողջ երիտասարդությունը դրական պատասխան է տվել, պարզաբանելով, որ դա անհրաժեշտ էր, քանի որ նրանք ռազմատենչ էին, և նրանց պետք էր կանգնեցնել: Այսպիսով, եթե իրավիճակը զարգանա նույն սցենարով, մեզ նման ապագա է սպասվում", - բացատրել է արևելագետը։

 

Ստեղծված իրավիճակում, Մելքոնյանի ասելով, Հայաստանը գտնվում է հակամարտության թեժ փուլի շեմին, որտեղ զսպող դեր են խաղում ոչ միայն սպառազինությունը, այլև դաշնակիցները, որոնք Հայաստանն այժմ չունի: "Հակամարտության սրման դեպքում Ռուսաստանը ցույց կտա, որ հենց հայ-ադրբեջանական սահմանը դարձավ ավելի քիչ պաշտպանված, և սահմանապահները հեռացան Սյունիքից, անվտանգության վակուում առաջացավ։ Դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ռուսական ներկայության անհրաժեշտության հաստատման համար՝ ուժերի հաշվեկշիռը պահպանելու համար։ Սակայն, մյուս կողմից, Ռուսաստանը հայտնվել է բարդ իրավիճակում, փաստորեն՝ դառնալով հանգամանքների պատանդ։ Նա մտադիր չէ պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, ինչը որոշակի մարտահրավերներ է ստեղծում նրա համար։

 

Իրանն այս համատեքստում ավելի լավ է հասկանում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, քանի որ դրանց ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան՝ Ռուսաստանը։ Չնայած իր ներգրավվածությանը հակամարտությունում, որը գտնվում է իր սահմաններից հեռու, Իրանը գործողությունների մի քանի տարբերակ ունի։ Նա կարող է զորավարժություններ սկսել, որպեսզի  ցույց տա իր քաղաքական կամքն ու միջամտելու հնարավորությունը՝ Ադրբեջանին զսպելու համար։ Սակայն այստեղ Իրանի համար հիմնական զսպող գործոնը Թուրքիան է։ Այսպես, Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021 թվականի ամռան համաձայնագիրը, որը հայտնի է որպես Շուշիի հռչակագիր, պաշտպանական դաշնագիր է, որը Թուրքիայի կողմից անվտանգության երաշխիքներ է ապահովում Ադրբեջանի նկատմամբ և դրանով իսկ սահմանափակում Իրանի հնարավորությունները։ Իրանը կարող է դիմել նաև ոչ պաշտոնական խողովակներով՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային գործողություններ իրականացնելու թույլտվության խնդրանքով: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, նա սահմանափակ է մնում իր գործողություններում, եւ նրա միջամտության հավանականությունը Սյունիքում ՝ տարածաշրջանը պահելու համար, առայժմ մեծ չէ", - պարզաբանել է Մելքոնյանը։

 

Ընդ որում, վերլուծաբանը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքը սառեցված է, իսկ նոր դաշնակիցներ երկիրը դեռ չի ձեռք բերել։ "Հարյուր տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, այդպիսի երաշխիքներ գոյություն չունեն։ Ուստի կարևոր է մեծացնել սեփական զսպող ներուժը: Օրինակ, դու կարող ես պայմանագիր ունենալ Ռուսաստանի հետ, միաժամանակ սպառազինություն ես գնել և համաձայնագիր ստորագրել Իրանի հետ, տեղակայել ԵՄ առաքելություն. այս ամենն ստեղծում է զսպող գործոնների համակարգ", - ընդգծել է փորձագետը։

 

Սակայն, Սերգեյ Մելքոնյանի կարծիքով, սպառազինության գնումները բավարար չեն. անհրաժեշտ է այն ինտեգրել զորքերի կառավարման ընդհանուր համակարգում, վերապատրաստել անձնակազմին եւ զորավարժություններ անցկացնել: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Հնդկաստանից զենք գնելուց հետո Հայաստանում նոր սպառազինության կիրառմամբ զորավարժություն չի եղել։ "Ես դրա մասին գրել եմ. եթե Հայաստանում ինչ-որ մեկը վախենում է զորավարժություններ անցկացնել, որպեսզի չվշտացնի Անկարային ու Բաքվին, կարելի է անձնակազմ ուղարկել Հնդկաստան ՝ հնդիկ սպաների հետ միասին համանման լանդշաֆտում այդ սպառազինության կիրառումն ուսուցանելու համար։ Բայց դա տեղի չունեցավ", - շարունակել է փորձագետը։

 

Միեւնույն ժամանակ, Մելքոնյանը հավաստիացրել է, որ Ադրբեջանի համար ցանկացած առիթ հարմար է պատերազմ սկսելու համար,  լինի դա Հայաստանի կողմից սպառազինության գնում, զորավարժությունների անցկացում կամ, նույնիսկ, խորհրդարանում ընդդիմության կողմից Արցախի դրոշի տեղադրում: Այդ առումով նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաճախ ոչ պաշտոնական աղբյուրների միջոցով Հայաստանի կողմից սպառազինության գնումների մասին տեղեկատվությունը տարածում են հենց ներքին ռեսուրսները, որոնք սերտ կապի մեջ են ՊՆ-ի հետ:

 

"Բացի այդ, հնդիկներն իրենք են պարբերաբար տեղեկատվություն հրապարակում իրենց մամուլում։ Նրանց համար դա սպառազինության արտահանման նոր փուլ է, և նրանք շուկա են մտնում Հայաստանի միջոցով։ Հետևաբար, նրանք ակտիվորեն խթանում են հետաքրքրությունը այս թեմայի նկատմամբ՝ կանոնավոր տեղեկատվություն տարածելով տեղական մամուլում: Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կապված ռեսուրսներն, իրենց հերթին, պատահաբար լուրեր են հրապարակում այն մասին, որ Հնդկաստանում նոր զենք են փորձարկել, որը նախաատեսում են արտահանել։ Ընդ որում, այլ երկրներում փորձարկումները չեն նշվում։ Նպատակը պարզ է. ստեղծել Հայաստանի կերպար՝ որպես սեփական անվտանգությունն ապահովող և ակտիվորեն սպառազինություն գնող երկրի", - եզրափակել է փորձագետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան