Arminfo.info


 Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024 17:15
Մարիաննա Մկրտչյան

Միրզոյան. Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման համար

Միրզոյան. Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման համար

Արմինֆո.Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը, որին մասնակցել են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչները։

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարար Արարատ Միրզոյանը, որպես ձևաչափում նախագահող, հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, ասել է.

 

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի հետ կապված հրատապ մարտահրավերների հասցեագրման գործում:

 

Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ համագործակցության համար։ Պատմության ընթացքում քաղաքակրթությունները ծառայել են որպես մարդկային ստեղծարարության, գիտելիքի և էթիկական սկզբունքների կարևոր աղբյուրներ՝ մշակութային հիշողության շտեմարաններ, որոնք շարունակում են ձևավորել մեր հավաքական ինքնությունը: Մշակութային բազմազանությունը դնելով երկխոսության կենտրոնում՝ մենք ոչ միայն ընդունում ենք հնագույն քաղաքակրթությունների խոր ազդեցությունը ժամանակակից համաշխարհային մշակութային պատկերի ձևավորման վրա, այլ նաև բացահայտում, թե ինչպես նրանց ժառանգությունը կարող է մեզ ուղղորդել դեպի խաղաղություն, փոխադարձ հարգանք և ըմբռնում՝ միևնույն ժամանակ ընդունելով այլ մշակույթներն ու բազմազանությունը։

 

Այս բացառիկ հարթակը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն անդրադառնալ բազմակողմ օրակարգի ավանդական թեմաներին, այլև ունի հսկայական չիրացված ներուժ՝ խթանելու միջմշակութային փոխանակումները և խաղաղության մշակույթը։

 

Մենք խորապես հավատացած ենք մշակութային դիվանագիտության գործիքների, կրթական նախաձեռնությունների, ինչպես նաև մշակութային և հոգևոր զբոսաշրջության փոխանակումների ուղղությամբ ներդրում կատարելու անհրաժեշտության մեջ՝ ատելության և բաժանման խոսույթներին հակազդելու համար։ Մասնավորապես, մշակութային զբոսաշրջությունը ծառայում է որպես արդյունավետ միջոց ժողովուրդների միջև շփումների և միջմշակութային երկխոսության համար՝ խթանելով համակրանքն ու մշակութային բազմազանության նկատմամբ անկեղծ գնահատականը:

 

Համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն է մշակութային ժառանգության պաշտպանությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից և եղանակային ծայրահեղ պայմաններից: Մենք կարող ենք նաև փոխանակել լավագույն փորձը ժառանգության պաշտպանության ոլորտում՝ միաժամանակ ապահովելով բնության պահպանությունն ու կենսաբազմազանությունը։

 

Հարգելի՛ գործընկերներ, այս հանդիպումն անցկացվում է մի ժամանակահատվածում, երբ բազմակողմ համակարգը և միջազգային իրավունքը բախվում են աննախադեպ մարտահրավերների։ Աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքներին, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով: Այսպիսի գործողությունները, որոնք հաճախ պայմանավորված են պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով, ծառայում են նաև որպես գործիք տարածքային պահանջներն «արդարացնելու» և բաժանարար գծերը խորացնելու համար՝ խարխլելով միջազգային խաղաղության և անվտանգության հիմքերը։ Ցավոք, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների։

 

Այս նպատակով Հայաստանը վճռականորեն աջակցում է բազմակողմ հաստատությունների, մասնագիտացված գործակալությունների և իրավական գործիքների ամրապնդմանը՝ մշակութային ժառանգությունն առավել արդյունավետ պաշտպանելու, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մշակույթն առաջ մղելու համար:

 

Ավելին, Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։  Մենք աջակցում ենք Ֆորումի կարողությունների ամրապնդմանը՝ հնարավորություն տալու նրան իրականացնել փոփոխվող և նոր մարտահրավերներին համապատասխան հավակնոտ և գործնական քայլեր:

 

Հարգելի՛ գործընկերներ, մշակութային ժառանգության պաշտպանության մեր քաղաքականությանը համահունչ՝ Հայաստանը հատուկ շեշտադրում է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դերի վրա։  Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը. կոնվենցիա, որը հիմնաքար է մեր հավաքական ջանքերում:  Որպես Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտե ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև փորձում է նպաստել այս ոլորտում համաշխարհային ջանքերին։ Վերջերս մենք աջակցեցինք Լիբանանի՝ 34 մշակութային վայրերի հրատապ ուժեղացված պաշտպանության խնդրանքին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելով վերջին ռազմական գործողություններից բխող սպառնալիքներին դիմակայելու համար:  Մենք նաև կիսվել ենք մեր փորձով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնությունը՝ ցույց տալով մեր հանձնառությունը միջազգային համագործակցության և հավաքական ժառանգության պահպանման հարցում:

 

Ամփոփելով՝ Հայաստանը հպարտ է լինել այս հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ: Այս առավելությունն իր հետ բերում է մեծ պատասխանատվություն՝ պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունն ու պաշտպանելու այն արժեքներն ու ավանդույթները, որոնք կազմում են մեր աշխարհի քաղաքակրթական հիմքերը: Մենք շարունակելու ենք համագործակցել Ֆորումի անդամ պետությունների հետ՝ հանուն ավելի խաղաղ, արդար և ներդաշնակ ապագայի։ Հուսով եմ, որ Երևանում Ձեր գտնվելու ընթացքում դուք կվայելեք հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությունը և այս ֆորումի անդամ բազմաթիվ երկրների հետ դրա քաղաքակրթական փոխազդեցության փաստագրված վկայությունները»։

 

Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները:

Կայացել է մտքերի փոխանակում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում հետագա համագործակցության հարցերի շուրջ: Հանդիպման արդյունքներով ընդունվել է «Երևանի հռչակագիրը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Իշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրըԻշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրը
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Հայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառովՀայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով
Հայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարությունՀայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարություն
Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր ԳրիգորյանՀայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր Գրիգորյան
Հակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվՀակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ
Մհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքումՄհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում
Դատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունըԴատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունը
ՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլինՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին
Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համարՔոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
Դատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքըԴատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքը
«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանըՀայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը
Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասինՍամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին
«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը
Կիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համարԿիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համար
Պաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանումՊաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանում
Հայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներինՀայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին
ՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասինՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
Փորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմներըՓորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները
Ուզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունըՈւզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունը
Պուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվՊուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ ՀայաստանումԱդրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Հայաստանում
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրըԳյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրը
Երեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվումԵրեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվում
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասումԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասում
ԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվելԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը
Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ 
Սերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքըՍերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքը
ՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . ՄամիջանյանՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . Մամիջանյան
Փաշինյան. Բաց և կառուցողական երկխոսության փոխադարձ պատրաստակամությունը նաև այսուհետ կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանըՓաշինյան. Բաց և կառուցողական երկխոսության փոխադարձ պատրաստակամությունը նաև այսուհետ կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանը
Ռուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում. ՆԳ նախարարՌուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում. ՆԳ նախարար
Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել դուրս գալ ՀայաստանիցՆարեկ Կարապետյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստինՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստին
ՆԳ նախարար. Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնելՆԳ նախարար. Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնել
ԲՀԿ. Երկու տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունըԲՀԿ. Երկու տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
«Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչված արդյունքներով տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության կարմիր գծերի հատում«Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչված արդյունքներով տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության կարմիր գծերի հատում
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը։«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը։
Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիրԱսիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիր
Իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամի բնակարանում. ՔԿԻրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամի բնակարանում. ՔԿ
Տեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՏեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ՀՀ ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը կրկին հարցականի տակ է դնում ԲՀԿ-ի մուտքը խորհրդարանՀՀ ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը կրկին հարցականի տակ է դնում ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան
Հայաստանում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆՀայաստանում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆ
ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան. ՏոնոյանՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան. Տոնոյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում 107-րդ հորիզոնականում էՀայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում 107-րդ հորիզոնականում է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիացած չէ ընտրությունների արդյունքներով, բայց դրանք համարում է քայլ առաջ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիացած չէ ընտրությունների արդյունքներով, բայց դրանք համարում է քայլ առաջ՝ "չար իշխանությունների դեմ պայքարում"
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կդիմի ԿԸՀ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով«Ուժեղ Հայաստան» դաշինքը կդիմի ԿԸՀ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում․ ՎևերԲելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում․ Վևեր
Քաղաքական գործիչ․ Հայաստանի երրորդ նախագահի հայտարարությունն ընդդիմությանը կարող է զրկել Փաշինյանին իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքիցՔաղաքական գործիչ․ Հայաստանի երրորդ նախագահի հայտարարությունն ընդդիմությանը կարող է զրկել Փաշինյանին իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքից
ՊԵԿ նախագահը վստահեցնում է․ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկաՊԵԿ նախագահը վստահեցնում է․ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկա
Մի խումբ եվրոպացի խորհրդարանականներ իրենց գնահատականն են տվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններինՄի խումբ եվրոպացի խորհրդարանականներ իրենց գնահատականն են տվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին
ԱՄՀ կառավարող տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվԱՄՀ կառավարող տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
Անհետ կորածներին առնչվող հարցերը պետք է լուծվեն համագործակցության միջոցով․ ՓաշինյանԱնհետ կորածներին առնչվող հարցերը պետք է լուծվեն համագործակցության միջոցով․ Փաշինյան
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԿոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն,  կներդրվի, այսպես կոչված, Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն,  կներդրվի, այսպես կոչված, "ծնողական ժամ"
Արդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն էԱրդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ