Arminfo.info


 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024 11:02
Մարիաննա Մկրտչյան

Փորձագետ. ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը պատրաստ չեն "Կովկասի հերթապահ" դառնալ, բայց "Մոսկվային զսպելու" համար ուրախությամբ Անկարային կտան անհրաժեշտ "իշխանության պիտակ"

Փորձագետ. ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը պատրաստ չեն "Կովկասի հերթապահ" դառնալ, բայց "Մոսկվային զսպելու" համար ուրախությամբ Անկարային կտան անհրաժեշտ "իշխանության պիտակ"

Արմինֆո. ԱՄՆ-ը և ԵՄ-ը պատրաստ չեն "Հարավային Կովկասի հերթապահ" դառնալ, բայց, եթե խոսքը գնում է "Մոսկվային զսպելու" մասին, ուրախությամբ Անկարային կտան անհրաժեշտ "իշխանության պիտակ"։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքնները։

Նա հիշեցրել է, որ 2024 թվականը Հարավային Կովկասում հիշվել է Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրարշավներով, Վրաստանում ընտրություններով և զանգվածային բողոքի ցույցերով, Աբխազիայի ներքաղաքական ճգնաժամով և Մոսկվայի ու Սուխումի միջև քաղաքական տնտեսական հակասություններով, Ադրբեջանի և Հայաստանի միջև կորսվող խաղաղությամբ, Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերմամբ, ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամով և ռուս-ադրբեջանական մերձեցմամբ, և, վերջապես, տարածաշրջանային կարգի վերաֆորմատաաավորմամբ։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում և Վրաստանում շատ տարբեր քաղաքական համակարգեր կան՝ կոշտ իշխանական ուղղահայաց և մրցակցային բազմակարծություն: "Սակայն այդ երկու երկրներն անցնող տարում միավորել են ընտրարշավները։ Առաջին հայացքից՝ բովանդակային առումով երկու հարևան երկրներում ընտրական գործընթացները տարբերվում էին ինչպես Լուսինն ու Արևը։ Ընտրարշավների նպատակները տարբեր էին։ Ադրբեջանը ձգտում էր լեգիտիմացնել տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ղարաբաղում նախագահ Իլհամ Ալիևի քվեարկությունը կարևոր ազդակ է "քաղաքին և աշխարհին"՝ նոր ստատուս-քվոյի անխախտելիության մասին (և, միաժամանակ՝ սեփական իշխանության ամրապնդման գործոն): Վրաստանում կառավարող կուսակցությունը պայքարում էր երկրի քաղաքական համակարգում իր գերիշխանությունը պահպանելու և "հավաքական Սահակաշվիլիի" կողմից ռևանշ թույլ չտալու համար: Սակայն, թե առաջին, թե երկրորդ դեպքում չի կարելի չնկատել ընդհանուր գծերը", - վստահ է Մարկեդոնովը։

Նա հավելել է, որ թե ադրբեջանական, թե վրացական իշխանություններն ընտրությունների միջոցով ձգտում էին ամրապնդել իրենց երկրների "հատուկ ուղու" իրավունքը: "Ադրբեջանի դեպքում ընտրությունը հօգուտ տարածաշրջանային առաջատարության և "միջին տերության" է, որը հաղթահարել է անցյալի պարտությունների խայտառակությունը։ Վրաստանի պարագայում՝ ընտրություն դեպի "նացիոնալ-եվրո-ատլանտիզմ", "քաղաքական Արևմուտքի" հետ բարեկամությունը ՉԺՀ - ի և Ռուսաստանի հետ տնտեսական կոոպերացիայի հետ համատեղելու իրավունքի համար, ինչպես նաև որոշել ներքին առաջնահերթությունները՝ ուղղվելով ոչ թե երկրի առանձնահատկություններին, այլ Բրյուսելից համընդհանուր ստանդարտներին", - կարծում է ռուս քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ երկար տարիներ Ռուսաստանը համարվում էր ղարաբաղյան կարգավորման բանալիների գլխավոր տերը, և նրա այդ դերը փաստացիորեն արձանագրվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում, իսկ 2020 թվականի նոյեմբերից՝ նաև "դաշտում", որտեղ տեղակայված էր ռուսական խաղաղապահ զորակազմ: "2024 թվականի հունիսին ավարտվեց խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Եվ ինչ էլ որևէ մեկը խոսի այս առիթով, իսկ այդ իրադարձությունը դարձավ տարածաշրջանում ՌԴ ազդեցության կրճատման խորհրդանիշ։ Դրան գումարենք նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմա-սահմանային ներկայության նվազումը։ Երեւանը բացեիբաց խոսում է ոչ միայն ՀԱՊԿ - ի անարդյունավետության, այլեւ այդ կառույցի ՝ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին", - նկատել է փորձագետը։

Նրա խոսքով, այդ ֆոնին Մոսկվան եւ Բաքուն մեծացնում են երկկողմ կապերը, իսկ երկու երկրների առաջին դեմքերի հռետորաբանությունը վկայում է միջպետական հարաբերություններում առանց խնդիրների դարաշրջանի մասին: Ի դեպ, փորձագետը նշել է, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, քանի որ, նախ, Ադրբեջանը չի ձգտում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ վերջնական աշխարհաքաղաքական ընտրության, երկրորդ ՝ Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքը նախանշում է որպես առանցքային առաջնահերթություն, մինչդեռ, Մոսկվայի եւ Անկարայի երկխոսության մեջ "ամեն ինչ բարդ է", եւ՝ ոչ միայն Կովկասում։ "Երրորդ՝ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումից հետո ռուսական մեդիացիայի գործոնը պակաս նշանակալի է դարձել, իսկ Բաքվում սկզբունքորեն կասկածանքով են վերաբերվում Ադրբեջանին Հայաստանի հետ հաշտեցնելու ցանկացած փորձի, Իլհամ Ալիևը նախընտրում է ինքնուրույն փակել այդ գեշտալտը", - վստահ է Մարկեդոնովը:

Միևնույն ժամանակ քաղաքագետը նշել է, որ դեռ   մեկ տարի առաջ կանխատեսումների պակաս չկար հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: "Այսօր մենք ունենք 17 կետերից համաձայնեցված 15-ը։ Բայց , նույնիսկ, եթե բոլոր 17-ը նախաստորագրվեն, խաղաղության՝ որպես տեքստի եւ խաղղաության՝ որպես տարածաշրջանի գործերի վիճակի միջեւ կմնա էական տարբերություն։ Նախկինում Հայաստանն առաջ էր տանում առավելապաշտական օրակարգ, այսօր դա անում է Ադրբեջանը, բայց նման "մեթոդաբանության" պարագայում ցանկացած կառուցվածք երկարաժամկետ հեռանկարում կմնա փխրուն ։ Այժմ Բաքուն ցանկանում է առավելագույն օգուտներ ստանալ։ Եվ այստեղ նպատակը ոչ միայն Հայաստանի "վերառազմականացում" թույլ չտալն է, այլև, իրականում, ազգային-պետական ինքնության փոխարինումը, այսինքն՝ հրաժարումը Greater Armenia-ի կառուցումից՝ հօգուտ մինիմալիստական հանրապետության, որը զուրկ է ցանկացած տարածքային հավակնություններից և ապագայում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն մի օր փոխելու արտաքին քաղաքական ծրագրերից", - համոզված է փորձագետը։

Անդրադառնալով Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ նա արձանագրել է, որ նախագահի հերթական հրաժարականը, ընդ որում՝ արդեն երրորդ անգամ անընդմեջ զանգվածային բողոքի ակցիաների ազդեցության տակ: Քաղաքագետը համոզված է, որ իրավաքաղաքական վիճարկվող կարգավիճակով փոքր հանրապետությունում իշխանությունների և հասարակության միջև հեռավորությունը չնչին է, իսկ քաղաքացիական ակտիվության մակարդակը՝ սահմաններից դուրս:

"Շատ ավելի բարդ է քաղաքական պատասխանատվության և ռազմավարական իմաստության առնչությամբ։ Միանգամից վերապահում անենք, դա ոչ միշտ եւ ոչ միայն աբխազական էլիտայի, այլև Սուխումի ռուսական կողմի գործընկերների ուժեղ կողմն է։ Դժվար թե սոցիալ-տնտեսական կախվածության դեմ մշտական կշտամբանքները, որոնք հնչում են ԶԼՄ-ներում, tg-ալիքներում եւ ռուսաստանցի բլոգերների հրապարակումներում, կօգնեն աբխազական կողմին ավելի լավ գիտակցել իր սխալները, պատրանքներն ու մոլորությունները։ Ակնհայտ է համակարգային խնդիրը՝ կոնֆլիկտային օրակարգից զարգացման օրակարգ անցնելիս։ Բայց առանց ասիմետրիկ դաշնակիցների համատեղ պատասխանատվության այս գլուխկոտրուկը հնարավոր չէ լուծել", - կարծում է փորձագետը։

Ընդհանուր առմամբ, ամփոփելով վերը նշվածը, Մարկեդոնովն ուշադրություն է հրավիրել այն հանգամաքին, որ տարածաշրջանային կարգն Անդրկովկասում այսօր դառնում է ավելի դժվար, քան մեկ և երկու տարի առաջ: "Թուրքիան ձգտում է ուժեղացնել իր դիրքերը, հենվելով, որտեղ դա իրեն պետք է, Աարևմուտքի վրա, և որտեղ դա պետք չէ ՝ անտեսելով այն: Լիակատար ըմբռնումով, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պատրաստ չեն դառնալ "տարածաշրջանի հերթապահ", բայց, եթե խոսքը գնում է "Մոսկվային զսպելու" մասին, ապա Անկարային ուրախությամբ կհանձնեն անհրաժեշտ "իշխանության պիտակը"։ Մերձավոր Արևելքում զգայուն ներարկումներ ստացած Իրանը Կովկասով հետաքրքրված չէ։ Ռուսաստանի համար տարածաշրջանը նախկինի պես կարեւոր է, սակայն Ուկրաինայի համար պայքարը երկրորդ պլան է մղում Անդրկովկասի խնդիրները ։ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը ուշադիր հետեւում   են Անդրկովկասին, առայժմ "մինիմալ", ինչպես փոքր խորանարդի՝ մեծ փազլի համար", - ամփոփել է ռուսաստանցի քաղաքագետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցըՌուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը
ՀՀ վարչապետը մեկնել է ՂրղզստանՀՀ վարչապետը մեկնել է Ղրղզստան
Կաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ ՓելեշյանինԿաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանին
Անկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարքԱնկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարք
Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։
Վարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանըՎարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանը
Փաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծըՓաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը
Մհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծըՄհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը
Իրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետոԻրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետո
Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել 
Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած "Իրական Հայաստանի" հայեցակարգը
ԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակովԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով
Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցըՍահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը
Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահՎահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը 
Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումըՓաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումը
Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվելԵրևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել
 Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք
Դատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցըԴատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցը
Ձերբակալվել է Ձերբակալվել է "Մուլտի Գրուպ" կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը
Երևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայություններըԵրևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայությունները
Իշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն ՉախոյանԻշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն Չախոյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ
"Մուլտի Վելնես" մարզահամալիրը դատական կարգով կվիճարկի վարձակալության համաձայնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը
Ավետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրաԱվետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրա
Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումըԵրևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասին
Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։
ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարությունՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետՀայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետ
Ընդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն ՔոչարյանԸնդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն Քոչարյան
Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական