


Այս տարի Երևանի կոնյակի գործարանը շահագործման կհանձնի Արմավիրի մասնաճյուղի թորման նոր ընդլայնված արտադրամասը, որն արդեն հագեցած է 3 խումբ շարանտական տիպի թորման սարքերով: Սարքերը, որոնց քանակը ապագայում նախատեսվում է հասցնել 8-ի, արտադրված են հարյուրամյա փորձ ունեցող ֆրանսիական Շալվինյակ Գրուպ (Chalvignac Group) ընկերության կողմից: Նոր արտադրամասի կառուցապատման և սարքավորումներով զինման աշխատանքների ընդհանուր ներդրումը կազմել է 1 635 մլն. ՀՀ դրամ: Թորման աշխատանքներն այստեղ կմեկնարկեն նոյեմբերի 1-ին:
Այս պահի դրությամբ նոր սարքավորումները միտված են ոչ թե փոխարինել, այլ համալրել մասնաճյուղում առկա թորման հզորությունները:



