


Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Տաջիկստանում և Ֆիլիպիններում դեսպաններ նշանակելու, ինչպես նաև Կիպրոսից դեսպանին հետ կանչելու մասին:
ՀՀ նախագահի կայքում հրապարակված հրամանագրերի համաձայն, Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ՝ Աստանա):
Բացի այդ, Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆիլիպիններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Իսկ Հունաստանում և համատեղության կարգով Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:



