Arminfo.info


 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025 12:38
Ալեքսանդր Ավանեսով

Միամտություն, որը սահմանակից է անպատասխանատվությանը. ԱԺ պատգամավորը՝ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին

Միամտություն, որը սահմանակից է անպատասխանատվությանը. ԱԺ պատգամավորը՝ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին

Արմինֆո. Եվրոպական Միությունն աստիճանաբար կորցնում է երբևէ անժխտելի մրցակցային առավելությունները։ Այդ մասին գրում է ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում զետեղված իր «Ի՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա,  թե՞ այն գտնել մեր մեջ» հոդվածում։

«Արդյո՞ք կարելի է առարկել այնպիսի մի կառույցի դեմ, ինչպիսին Եվրոպական միությունն է։ Մարդկային առումով  դժվար է խոսել մի բանի դեմ, որը մարմնավորում է բարեկեցություն, անվտանգություն և արդարություն։ Առավել ևս՝ այնպիսի հասարակությունում, որը վերջին 34 տարիների ընթացքում ձգտում է նույն իդեալներին, բայց չի կարողանում հասնել դրանց։ Սակայն գոյություն ունի իրականություն, որը պահանջում է բանականություն մեր գնահատականներում և պատասխանատվություն մեր գործողություններում», - գրել է նախկին փոխվարչապետը։

Նա հիշեցրել է, որ համաշխարհային հիմնակարգը և խաղի կանոնները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանվել են Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի միջև Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Խորհրդային Միության փլուզումից հետո թվում էր, թե նոր Յալթայի անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ ԱՄՆ-ի հեգեմոնիան անժխտելի և անկոտրում էր։ Բայց վերջին տասնամյակը միջազգային հարաբերություններն անընդհատ պահում է սրման վիճակում։ Այն կենտրոնները, որոնք թվում էին սպառված իրենց ազդեցության և հավակնությունների մեջ, նորովի վերածնվում են և փոխում իրավիճակը։

«Խելամիտ ու բանական մոտեցումը Հայաստանի համար այս պայմաններում ենթադրում է խուսափել կտրուկ քայլերից, հատկապես այնպիսիներից, որոնց հեռանկարային ձեռքբերումները ակնհայտ չեն, բայց դրանց գործարկման հետևանքները կարող են կործանարար լինել։ Կա զգացողություն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հատկապես վերջին երկու-երեք տարիներին, առաջնորդվում են անբացատրելի ներքին համոզմամբ, որ Ռուսաստանի տիրապետության դարաշրջանը տարածաշրջանում ավարտվում է, որ այլևս կարելի է հաշվի չնստել նրա հետ, քանի որ նա կորցնում է իր գործոնայնությունը և փուլ առ փուլ կփլուզվի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Սա միամտություն է, որը սահմանակից է անպատասխանատվությանը», - կարծում է ընդդիմադիրը։

Նա կոչ է արել պատրանքներ չկառուցել դեպի ԵՄ երկրի իշխանությունների ցանկության վերաբերյալ։ «Ինչու՞ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և ուժեղ գլոբալ տուրբուլենտության պայմաններում քննարկել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը, եթե ԵՄ-ի ընդլայնման իսկ հեռանկարներն անորոշ են (9 երկիր սպասում է անդամակցության արդեն երկար տարիներ և տասնամյակներ);  ԵՄ-ի ինստիտուտներն իրենք կարիք ունեն նոր վերաիմաստավորման և ակնհայտ վերափոխման;  աշխարհում ընթացող իրադարձությունները հանգեցնելու են Յալթա-2-ի՝ նոր գլոբալ կարգի սահմանման համար, և դեռևս անհասկանալի է, թե մեր տարածաշրջանին և Հայաստանին ինչ տեղ է վերապահվելու այդ կառուցվածքում։

Եվրոպայի սեփական դժվարությունները. Արդեն այժմ ԵՄ-ի ներսում ակնհայտ է անդամ պետությունների միջև զգալի տարբերությունը «քաշային կարգերում»։ Ներքին դիֆերենցիացիան էլ ավելի է խորանալու ԵՄ նոր անդամների միացմամբ, ինչը լրացուցիչ տնտեսական բեռ է դնելու հին անդամների վրա։ Այդ իսկ պատճառով, ԵՄ-ի ընդլայնման բանական օրակարգը ձեռք է բերում երկակի նշանակություն, որտեղ առաջնային հարցը դառնում է ոչ թե այն, թե նոր անդամները ինչ կստանան ԵՄ-ից, այլ՝ ինչ կտա ԵՄ-ն իր քաղաքացիներին նոր անդամների միանալուց հետո։ Սա լուրջ մարտահրավեր է Միության ֆինանսատնտեսական կայունության և միասնական ու համախմբված մնալու հեռանկարի համար։ Այդ մարտահրավերը հատկապես սրվում է, երբ Թրամփի վարչակազմը ձգտում է վերանայել իր պարտավորություններն ու մոտեցումները եվրոպական մայրցամաքի նկատմամբ։

Եվրոպայի նեո-լիբերալ օրակարգը դարձնում է ժամանակակից ժողովրդավարական կենսակերպի մոդելը ավելի վիճարկելի այն երկրների համար, որոնք պահպանողական հասարակական կարգի կողմնակից են։ Այդ երկրներում ավանդական արժեքները, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընտանիքը և կրոնը, արևմտյան աշխարհում արագորեն կորցնում են իրենց արդիականությունը և նախկին նշանակությունը։ Ցավոք, հենց այս իմաստով լիբերալ ժողովրդավարությունը, որն «մերժում» է այդ արժեքները, այլևս այն բրենդը չէ, որը կարելի է «արտահանել», այն իդեալը չէ, որին ձգտելու են ոչ եվրոպական երկրները, և այն մեխանիզմը չէ, որը Եվրոպայից դուրս ապահովում է խաղաղություն և կայունություն։

Եվրոպայում միգրացիոն իրավիճակը ստեղծում է կյանքի երկրորդ հարթությունը, որտեղ ի հայտ են գալիս երկրորդականության կանոնները, հանրային խիստ բևեռացումը և ներհասարակական կոնֆլիկտայնության բարձր ռիսկերը։ Երկու զուգահեռ իրականություններ՝ ավանդական և միգրանտական, դառնում են երկարաժամկետ բարեկեցության, անվտանգության և ժողովրդավարական կենսակերպի լուրջ մարտահրավեր։ Հենց այստեղ է ժողովրդավարական Եվրոպայի գոյաբանական (էքզիստենցիալ) մարտահրավերը՝ ով ում։ Կհաջողվի՞ Եվրոպային ձուլել (ասիմիլացնել) միգրանտներին և նրանց դարձնել նոր, վստահելի քաղաքացիներ, թե՞ նրանք կփոխեն Եվրոպայի ավանդական կենսակերպը։

Եվրոպական Միության համար մանևրելու և իր արժեքների անաղարտությունը պահպանելու հնարավորությունները նեղանում են, ինչպես նաև սահմանափակվում են նրա գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները։ Ժամանակակից միջազգային հարաբերությունների անկայունության պայմաններում ավանդական միջազգային կառույցների դերը վերագնահատվելու է, և ԵՄ-ն չի կարող մնալ այդ գործընթացներից դուրս։ Իր ներգրավվածությունը հասկանալու համար ԵՄ-ին անհրաժեշտ է ինքնա-ռեֆլեքսիա՝ վերագնահատելով որոշումների նախապատրաստման ու ընդունման արդյունավետությունը, այդ թվում՝ հիմնարար կոնսենսուսի սկզբունքը պահպանելու կամ նրանից հրաժարվելու տեսանկյունից։

Սեղանի շուրջ՝ առանց Եվրոպայի.  Յալթա-2-ի ժամանակ, անկասկած, կքննարկվեն հիմնականում Եվրասիական մայրցամաքի հարցերը, և շատ հավանական է՝ առանց Եվրոպայի։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ռազմավարական ազդեցության գոտում։ Ինչ՞ կլինի մեզ համար այդ դեպքում։ Սեղանի շուրջ կրկին կլինեն երեք հսկաները, բայց այս անգամ՝ ԱՄՆ, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվրոպան բացակայելու է ոչ թե այն պատճառով, որ նա արժանի չէ, այլ մի շարք այլ պատճառներով։

 

Առաջին, Եվրոպայում չկա այն առաջնորդը, ով կարող էր խորհրդանշել նրա ուժն ու համախմբվածությունը, ով կխոսեր Եվրոպայի անունից և Եվրոպայի համար։ Եվրոպան չունի իր դեմքը։

Երկրորդ, աշխարհը աստիճանաբար ականատես է լինում եվրոպական ինքնության անբիծ կերպարի քայքայմանը։ Եվրոպայի պատմական նշանակությունը և արժեքը՝ որպես սոցիալական կյանքի բարձրագույն ստանդարտների օրրան, մարում է։ Այս միտումներն առաջիկայում միայն կխորանան։

Երրորդ, Եվրոպան լիովին կախված է դարձել նոր Յալթայի երեք մասնակիցներից՝ սեփական անվտանգության ապահովման, ապրանքների շուկայի և բնական ռեսուրսների ձեռքբերման առումներով։ Նա աստիճանաբար կորցնում է երբևէ անժխտելի մրցակցային առավելությունները»», - գրել է Արմեն Գեւոորգյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Բրյուսելում ընթանում է  Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
Քաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքոՔաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքո
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ
Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։
Իրավապաշտպան․ Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմիԻրավապաշտպան․ Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմի
Փաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունիՓաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունի
"Դատապարտելով Ծառուկյանին՝ իշխանությունները դատապարտում են նրա ձեռնարկությունների շուրջ 15 հազար աշխատակիցների"․ "ՄուլտիՏաբակի" աշխատակիցները՝ ակցիայի ժամանակ
Ծառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներովԾառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներով
Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլ
Ֆրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբՖրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցըՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սևանի ջրային փրկարարական ջոկատի համար նոր վարչական համալիրի շինարարության ավարտի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սևանի ջրային փրկարարական ջոկատի համար նոր վարչական համալիրի շինարարության ավարտի մասին
Պատգամավոր. Միջազգային հիմնական խաղացողները աջակցել են Արցախի ինքնորոշման իրավունքին, սակայն Փաշինյանը մերժել է այս մոտեցումը և այն հանձնել է ԱդրբեջանինՊատգամավոր. Միջազգային հիմնական խաղացողները աջակցել են Արցախի ինքնորոշման իրավունքին, սակայն Փաշինյանը մերժել է այս մոտեցումը և այն հանձնել է Ադրբեջանին
ԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներինԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներին
ԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպելԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպել
ԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունըԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունը
Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՀաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank
Հայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ամենաարժեքավոր խաղացողՀայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ամենաարժեքավոր խաղացող
Երեւանի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամԵրեւանի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Սերն ու ջուրը Կողբում էին հավաքել բոլորին. Տավուշում մեծ շուքով են նշել Վարդավառի տոնըՍերն ու ջուրը Կողբում էին հավաքել բոլորին. Տավուշում մեծ շուքով են նշել Վարդավառի տոնը
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  
ՄԻՊ ներկայացուցիչները ՄԻՊ ներկայացուցիչները "Աբովյան" ՔԿՀ-ում այցելել են Արեգնազ Մանուկյանին
Վարչապետի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժշկուհի Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից․ պաշտոնական պատճառը հաստիքի կրճատումն էՎարչապետի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժշկուհի Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից․ պաշտոնական պատճառը հաստիքի կրճատումն է
Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի են դուրս եկել. Քննչական կոմիտեն պարզաբանում չի տալիս կապարակնքված ընկերությունների հետագա ճակատագրի վերաբերյալԾառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի են դուրս եկել. Քննչական կոմիտեն պարզաբանում չի տալիս կապարակնքված ընկերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ
Հայաստանն ու Բելգիան հանդես են եկել համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Բելգիան հանդես են եկել համագործակցության խորացման օգտին
GAIFF Pro ֆիլմերի արտադրության վայրը տեղի կունենա հուլիսի 13-ից 18-ը. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրապարակել է իր ծրագիրըGAIFF Pro ֆիլմերի արտադրության վայրը տեղի կունենա հուլիսի 13-ից 18-ը. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրապարակել է իր ծրագիրը
Հայաստանի դեսպանը ալբանացի խորհրդարանականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի դեսպանը ալբանացի խորհրդարանականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Կարապետյանը պատասխանեց Ալիևի խոսքերին, որ Եվրահանձնաժողովում գործում է հակաադրբեջանական խումբԿարապետյանը պատասխանեց Ալիևի խոսքերին, որ Եվրահանձնաժողովում գործում է հակաադրբեջանական խումբ
Կալաս. ԵՄ-ն կհաստատի Հայաստանի համար առաքելությունը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համարԿալաս. ԵՄ-ն կհաստատի Հայաստանի համար առաքելությունը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար
Թևանյանը ընդդիմության ձերբակալությունների մասին. Եթե մենք միասին չաշխատենք այս բռնաճնշումները դադարեցնելու համար, ապա վաղը Հայաստանի քաղաքական ասպարեզում ազատ չի մնա ոչ մի ընդդիմադիր գործիչԹևանյանը ընդդիմության ձերբակալությունների մասին. Եթե մենք միասին չաշխատենք այս բռնաճնշումները դադարեցնելու համար, ապա վաղը Հայաստանի քաղաքական ասպարեզում ազատ չի մնա ոչ մի ընդդիմադիր գործիչ
Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետԱլիևը խոստովանել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ
«Լուսավոր Հայաստան»-ը նոր փոխնախագահ ունի. Դավիթ Խաժակյանը լքել է կուսակցությունը«Լուսավոր Հայաստան»-ը նոր փոխնախագահ ունի. Դավիթ Խաժակյանը լքել է կուսակցությունը
Զախարովա. Մոսկվան և Երևանը կապված են երկու երկրների ժողովուրդների միջև հատուկ հարաբերություններով և անկեղծ սիրովԶախարովա. Մոսկվան և Երևանը կապված են երկու երկրների ժողովուրդների միջև հատուկ հարաբերություններով և անկեղծ սիրով
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի գործի մանրամասներըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի գործի մանրամասները
Մոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվելՄոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվել
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստինՄարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստին
ՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Լոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատիցԼոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներինՎարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներին
Վարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահըՎարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ ՄանուկյանինԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՀայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու               «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
Հայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ովՀայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ով
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանըՎանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
Միացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցըՄիացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցը
Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքըՀայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում
ԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորվածԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորված
«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ