


Արմինֆո. Մարտի 11 - ին տեղի է ունեցել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդել է կուսակցության մամուլի ծառայությունը, նիստում քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա մարտի 30-ին:



