


Արմինֆո. Կապանի միջազգային երաժշտական փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 4-14-ը: Այդս մասին հաղորդում են փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունից։
Ավանդույթի համաձայն, փառատոնի շրջանակներում կիրականացվի ակադեմիական կրթության ծրագիր, որին կարող են մասնակցել 14-22 տարեկան երաժիշտները: Ցանկացողները պետք է մինչև ապրիլի 15-ը համապատասխան հայտերը լրացնեն փառատոնի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով. https://www.kapanfest.com/hy/academy: Ընտրված ուսանողների անունները փառատոնի կազմակերպիչները կհայտարարեն մայիսին: Ըստ աղբյուրի՝ ծրագրի մասնակիցները կստանան կրթաթոշակ, որը թույլ կտա մասնակցել վարպետության դասերի, կատարել մենանվագ և կամերային երաժշտություն, մասնագիտական ձայնագրություններ: Կրթաթոշակը կծածկի նաև տրանսպորտային տեղափոխման և Կապանում բնակության ծախսերը:
Փառատոնը կմիավորի հայտնի երաժիշտների և երիտասարդ տաղանդների Հայաստանից և ողջ աշխարհից: Միջոցառման ծրագիրը դեռ չի հրապարակվել։
Նշենք, որ փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին բելգիական արմատներով կապանցի թավջութակահար Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ և անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կապանի քաղաքապետարանի աջակցությամբ:-



