


Արմինֆո. Հայաստանում աշխատանք փնտրող անձինք էլեկտրոնային հարթակի միջոցով աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանան: ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացված է իրավական տեղեկատվության e- draft.am կայքում:
Ըստ ներկայացված փաստաթղթի՝ երկրի գործազուրկ քաղաքացիները կկարողանան առցանց գրանցվել էլեկտրոնային հարթակում և ծառայություններ ստանալ սոցիալական ծառայությունների տարածքային միասնական կենտրոնից: Նույն հարթակից կօգտվեն նաև զբաղվածության պետական ծրագրերին մասնակցող գործատուները՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ներկայացնելով առկա թափուր աշխատատեղերը:
Հարթակի նպատակը, ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, աշխատաշուկայի միավորումն է և գործատուների ու աշխատանք փնտրողների միջև կամուրջի ստեղծումը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել դիմորդների և գործատուների առցանց գրանցումը ՝ համագործակցելով համապատասխան տեղեկատվական համակարգերի հետ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



