


ՙՂարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավական սկզբունքների հիման վրա և տարածքային ամբողջականության շրջանակներում՚: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին Նախարարների կոբինետի նիստի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ որում, Ադրբեջանի առաջնորդը մեկնաբանել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: ՙՀամաշխարհային հանրությունը և միջազգային կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչում են՜ որպես Ադրբեջանի տարածք: Հոգեբանական լարված վիճակում արված այդ հայտարարությունը մերկացնում ու խայտառակում է Հայաստանի ղեկավարությանը: Ադրբեջանն ուժեղ պետություն է, որը մեծ հաջողությունների է հասել տնտեսական ու քաղաքական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային հարցեր լուծելիս: Տարածաշրջանում որևէ նախագիծ չի կարող իրականացվել՝ առանց մեր երկրի մասնակցության և համաձայնության՚,- հավաստիացրել է Ալիևը:


