Հինգշաբթի, 5 Հունիսի 2025 18:16
Ալինե Գրիգորյան

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը լուրջ իրավական խախտումներ է բացահայտել ադրբեջանական կողմի մեղադրական նյութերում

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը լուրջ իրավական խախտումներ է բացահայտել ադրբեջանական կողմի մեղադրական նյութերում

Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը լուրջ թերություններ է հայտնաբերել ադրբեջանական կողմի ներկայացրած մեղադրական նյութերում և պահանջել է մանրակրկիտ դատական քննություն անցկացնել: Այդ մասին ասվում է բարերարի ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ, որում ներկայացված են փաստաբանի մեկնաբանությունները մեղադրական եզրակացության վերաբերյալ:

 

Վարդանյանի փաստաբանը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն անձը, որը մեղավոր է ճանաչվել հանցանք կատարելու մեջ։ «Մեղադրանքը պետք է հիմնված լինի կոնկրետ անհատի գործողությունների և ենթադրյալ հանցավոր արարքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման վրա։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մեղադրանքի ժամանակային շրջանակին։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում և այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։ Այս գործում կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից, հակառակ դեպքում դա կհակասի քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին», - նշել է փաստաբանը։

 

Բերմանը նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից կողմ է, ինչը պարտավորեցնում է պահպանել արդար դատաքննության չափանիշները։ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածը և Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում են արդար դատաքննության իրավունքը, ներառյալ՝ անմեղության կանխավարկածը և պաշտպանության իրավունքը։ Այս դրույթները ապահովում են արդար, անկախ և անաչառ դատաքննության իրավունք յուրաքանչյուրի համար, նաև՝ անմեղության կանխավարկած, իրավաբանական օգնության, մեղադրանքի բնույթի և պատճառների մասին տեղեկացված լինելու, մեղադրանքի և պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելու և թարգմանչի իրավունք։ Այս չափանիշների խախտումը կասկածի տակ է դնում դատավարության օրինականությունը և կարող է հանգեցնել ամբաստանյալի հիմնարար իրավունքների խախտմանը։ Արարքների որակավորման և իրավական հստակության սկզբունքի մասին Արարքների որակավորումը պետք է խստորեն իրականացվի քրեական այն օրենսդրության համաձայն, որն ուժի մեջ է եղել տվյալ արարքի կատարման պահին։ Իրավական հստակության սկզբունքը (legal certainty) պահանջում է, որ հանցակազմը, ներառյալ դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ բաղադրիչները, ինչպես նաև նախատեսված պատիժները, հստակ և ճշգրիտ սահմանված լինեն օրենքով։ Սա բացառում է քրեական իրավունքի կամայական մեկնաբանությունն ու կիրառումը։ Ցանկացած երկիմաստություն պետք է լուծվի մեղադրյալի օգտին (in dubio pro reo)։ Nullum crimen, nulla poena sine lege (Չկա հանցանք, չկա պատիժ առանց օրենքի) սկզբունքը քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից է աշխարհի իրավական համակարգերի մեծ մասում։ Այն նշանակում է, որ ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել, եթե տվյալ արարքն օրենքով հանցագործություն չի համարվել այն կատարելու պահին։ Այս սկզբունքի համաձայն, բարեգործական և մարդասիրական գործունեությունը, ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնումը և բնակչությանը սոցիալական օգնության տրամադրումը, չեն կարող համարվել անօրինական՝ առանց օրենքով սահմանված իրավական խախտումների և ապացուցված հանցավոր մտադրության։ Հասարակական օրինական գործունեությունը հանցագործություն ներկայացնելու փորձերը հակասում են իրավական պետության հիմքերին։ Միջազգային պարտավորություններ և իրավունքի ընդհանուր սկզբունքներ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան ենթակա է պարտադիր կատարման դրա կողմ հանդիսացող  պետությունների համար։ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 148 և 151 հոդվածների համաձայն, հակասության դեպքում կոնվենցիայի դրույթները գերակա են ներքին օրենսդրության նկատմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության անդամ և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնական կոնվենցիաների կողմ, պարտավորվել է պահպանել միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը։ Ադրբեջանի Սահմանադրության 12-րդ հոդվածը հստակ նշում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները ճանաչվում և երաշխավորվում են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի համաձայն։ Դատավարական երաշխիքների պահպանումը Դատավարական երաշխիքների պահպանումն արդար դատաքննության անհրաժեշտ նախապայման է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այս երաշխիքները ներառում են որակավորված իրավաբանական օգնության, գործի նյութերին ծանոթանալու, դատավարական որոշումների բողոքարկման և թարգմանչի իրավունքներ, եթե ամբաստանյալը չի հասկանում դատավարության լեզուն։ Այս երաշխիքների խախտումը կարող է հանգեցնել դատավարության անարդար լինելուն և միջազգային չափանիշների խախտման», - ընդգծել է փաստաբանը։

 

Նրա համոզմամբ՝ մեղադրանքի կողմից ներկայացված նյութերի վերլուծությունը վեր է հանում իրավական մի շարք լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են դատական մանրակրկիտ քննություն։ «Պաշտպանությունը շեշտում է ենթադրյալ արարքների և դրանց իրավական որակավորման միջև համաչափության սկզբունքի խիստ պահպանման անհրաժեշտությունը։ Համոզված եմ, որ մեղադրանքը բավարար չափով հաշվի չի առել քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները, ներառյալ՝ ամբաստանյալի արարքների և դրանց ենթադրյալ հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման պահանջը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կոնկրետ հանցագործության սուբյեկտիվ կողմի (հանցավոր մտադրության) ապացուցման անհրաժեշտությունը։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները։ Այս սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը։ Համոզված եմ, որ արդար դատաքննությունը պետք է հիմնված լինի նյութական և դատավարական իրավունքի ճշգրիտ կիրառման վրա ։ Որպես փաստաբան, ղեկավարվելով մասնագիտական էթիկայի սկզբունքներով և պաշտպանության իրավունքի սահմանադրական երաշխիքներով, տվյալ գործով շարունակելու եմ հետևողականորեն պաշտպանել օրինականության սկզբունքի խիստ պահպանումը Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության շրջանակում։ Ադրբեջանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, ունի արդարադատության միջազգային չափանիշներին իր հանձնառությունը ցույց տալու հնարավորություն։ Դա նաև թույլ կտա Ադրբեջանին պատմության մեջ մնալ որպես պետություն, որը, խստորեն պահպանելով իրավական սկզբունքները, քրեական այս գործով լիարժեք ապահովել է արդար դատաքննություն։ Դա կամրապնդի վստահությունն ազգային դատական համակարգի նկատմամբ և կհաստատի պետության հանձնառությունը միջազգային պարտավորություններին», - ընդգծել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Արցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համարԱրցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համար
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբ
Փաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերՓաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր
Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազությունՄեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազություն
Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամԿարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետՇիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինիՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի
Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»
Ընդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունըԸնդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունը
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերինՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին
Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալիՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի
Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
Հայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներումՀայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներում
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը